Թուրքիայում ինքնաթիռները 60 ժամ անընդմեջ կապահովեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անվտանգությունը

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը 60 ժամ անընդմեջ թռիչք կկատարեն ու կապահովեն գագաթնաժողովի անվտանգությունը։

Անվտանգության ապահովման գործում ներգրավված են Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության «AEW&C» ինքնաթիռները, որոնք կիրականացնեն ընդհանուր առմամբ 11 թռիչք։

Դրանք կարող են մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա բազմաթիվ թիրախներ հայտնաբերել՝ իրենց բազմաֆունկցիոնալ էլեկտրոնային սկանավորման օդային և ծովային ռադարի միջոցով 360 աստիճանի սկանավորում կատարելով։ Այն Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունն ապահովող ամենակարևոր տարրերից մեկն է։

Ինքնաթիռը վաղ նախազգուշացում կտրամադրի Թուրքիայի օդային տարածքին մոտեցող ցանկացած անհայտ ինքնաթիռի մասին։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *