Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ


Հարեվաններ


Ռուսաստանի կառավարությունը արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ վառելիքի ներքին շուկայում իրավիճակը դարձյալ բարդ է։ Շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով, ուստի իշխանությունները շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ շուկան հագեցնելու համար:

Նովակը հայտնել է, որ հուլիսին Ռուսաստանը կսկսի ներկրված նավթամթերքի մատակարարումը։ Նա վստահեցրել է, որ այդ միջոցը, ինչպես նաև դիզելային վառելիքի արտահանման արգելքը, կօգնեն կայունացնել վառելիքի մատակարարումները մարզեր:

Ավելի վաղ իշխանություններն արդեն սահմանափակել էին բենզինի արտահանումը և խստացրել ներքին շուկա մատակարարումների նկատմամբ վերահսկողությունը: Վառելիքի հետ կապված իրավիճակը բարդացել է ամռանը՝ պահանջարկի աճի, լոգիստիկայի փոփոխությունների և նավթավերամշակման գործարաններում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների պատճառով չնախատեսված վերանորոգման ֆոնին։ Մինչ այդ ՌԴ փոխվարչապետը շուկան անվանել էր լարված, բայց վերահսկելի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *