Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները

Չինաստանը երբեք չի փորձել ազդել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա, հայտնել են Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատանը։ Դիվանագիտական առաքելությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ում ընտրական գործընթացները բացառապես երկրի ներքին հարցն են։

«Չինաստանը միշտ առաջնորդվել է այն սկզբունքով, ըստ որի՝ չի կարելի միջամտել այլ երկրների ներքին գործերին»,— նշվել է դեսպանատան հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա բազմիցս ազդելու փորձերի մեջ։ Նրա խոսքով՝ Պեկինն «ամբողջ ուժով պայքարել է», որպեսզի խոչընդոտի իրեն հաղթել 2020 թվականին։ ԱՄՆ նախագահը խոստացել է պաշտպանել ընտրական համակարգն օտարերկրյա միջամտությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *