Մոդրիչը երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ․ պաշտոնական

«Միլանը» իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ մեկ մրցաշրջանով երկարաձգել է 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

«Լուկան «ռոսոներիի» կիսապաշտպանության կարևորագույն դեմքերից է եղել իր ժամանումից ի վեր։

Նա թիմին բերել է փորձ և հմտություն՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, միաժամանակ ցուցաբերելով համեստություն և անսահման կիրք։

Համաշխարհային ֆուտբոլի լավագույն և ամենախորհրդանշական ֆուտբոլիստներից մեկը կշարունակի իր ճանապարհորդությունը «ռոսոներիի» մարզաշապիկով, որտեղ նա անցյալ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման և խփել երկու գոլ»,- ասվում է «Միլանի» հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *