ԿԼ․ Ալաշկերտը և Կլուժը չպարզեցին հաղթողին

Այսօր՝ հուլիսի 23-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց ռումինական «Կլուժին»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Երևանյան թիմի կազմում 35-րդ րոպեին աչքի ընկավ Ռաֆայել Ժեզուսը, որը նրա անդրանիկ գոլն էր թիմի կազմում։ 46-րդ րոպեին ռումինական թիմի կազմում աչքի ընկավ Սֆաիտը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Ռումինիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *