Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինի այցը Միացյալ Նահանգներ կսկսվի սեպտեմբերի 24-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Սին (ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը) գալիս է սեպտեմբերի 24-ին»,- Վաշինգտոնում անցկացված միջոցառման ժամանակ ասել է նա:
Վաշինգտոնն ակնկալում է ՉԺՀ ղեկավարի պատասխան այցը 2026 թվականի աշնանը: Թրամփը Պեկին էր այցելել մայիսի 14-15-ը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի սկզբին փաստացի հաստատել էր, որ ամերիկյան նախագահի՝ Չինաստան կատարած այցից շոշափելի արդյունքները քիչ են: Պետքարտուղարի վարկածով՝ մայիսյան այցի նպատակն էր «աշխարհի երկու ամենահզոր երկրների» առաջնորդների «ուղիղ փոխգործակցությունը»: