Բաքվի բանտերում անգամ հայ գերիների համար գերական ՀՀ պետականության պաշտպանությունն է․ Տիգրան Աբրահամյան

Բաքվի բանտերից հայ ռազմագերիների հղած ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի հեճուկս հայաստանյան իշխանության, որի համար մարդը գրոշի արժեք չունի, ադրբեջանական դժոխքում չափազանց ծանր պայմաններում գտնվող հայերը ապրում և պաշտպանում են հայոց համազգային գաղափարներն ու շահերը։

Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, իսկ նրանց ազատությունը օրակարգային չէ, խաղաղությունը բացառված է. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ իրավիճակի տրամաբանական եզրահանգումը»,- նշում է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *