Նեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել «օրակարգի բոլոր հարցերը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն մեկնելուց առաջ հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպման ընթացքում մտադիր է քննարկել «օրակարգային բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը»։

«Ես ուղևորվում եմ Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման։ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո սա իմ ութերորդ հանդիպումն է նրա հետ։ Ինչպես ցույց է տալիս վարչապետի իմ փորձը, այս բարդ ժամանակներում անհրաժեշտ է գործել մեծ վճռականությամբ և մեծ իմաստությամբ։ Մենք կքննարկենք օրակարգային բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը», — ինքնաթիռի սանդուղքի մոտ ասել է Նեթանյահուն։ Վարչապետի ելույթի տեսանյութը տարածել է նրա գրասենյակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *