
Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքից մինչև Բաբայան փողոց ընկած հատվածում, նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել արտաքին լուսավորության համակարգը։
Ծրագրի շրջանակում գործող վերգետնյա մալուխները կտեղափոխվեն ստորգետնյա կապուղիներ, ինչը կբարելավի ինչպես ենթակառուցվածքների հուսալիությունը, այնպես էլ տարածքի տեսքը։
Բացի այդ, նախատեսվում է գեղարվեստական լուսավորությամբ ընդգծել «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի կամարը և հարակից պատերը՝ տարածքին հաղորդելով ավելի գրավիչ տեսք գիշերային ժամերին։