Ռուսաստանի ԱԱԾ-ն Պավել Դուրովին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ և հայտարարել միջազգային հետախուզում

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ քրեական գործ է հարուցել Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ՝ նրան մեղադրելով ահաբեկչական գործունեությանը նպաստելու մեջ։

Ռուսաստանի իրավապահ մարմինները նրա նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում և ձերբակալման օրդեր են տվել:

Ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ հարթակի ղեկավարությունը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվել են Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ, դիվերսիաներ և կիբեռհարձակումներ համակարգելու համար։

Ռուսական իշխանությունները պնդում են, որ Telegram-ի վարչակազմը պարբերաբար արհամարհել է արգելված բովանդակությունը ջնջելու վերաբերյալ պաշտոնական պահանջները։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *