Ընթացիկ տարում Գերմանիայում բարձր ջերմաստիճանի հետևանքներով արդեն մոտ 10 հազար մարդ է մահացել։ Այս մասին ասվում է Գերմանիայի Առողջապահության նախարարության կազմում գործող Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) շաբաթական զեկույցում։
Ինստիտուտի տվյալներով՝ հուլիսի 19-ի դրությամբ շոգի հետևանքների հետ կապված մահվան ելքերի գնահատված թիվը կազմում է 9,8 հազար: Սա ավելին է, քան 2016 թվականից ի վեր գրանցված ցանկացած ամբողջական տարվա ցուցանիշը։