Սեուտայի շուրջ միգրացիոն ճգնաժամը դիվանագիտական առճակատման է հանգեցրել Իտալիայի և Իսպանիայի միջև

Իսպանական Սեուտա անկլավի շուրջ միգրացիոն ճգնաժամը դիվանագիտական առճակատման է հանգեցրել Իտալիայի և Իսպանիայի միջև։ Այն բանից հետո, երբ մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1500 ներգաղթյալ հասել է անկլավի տարածք, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Հռոմը պատրաստ է դիտարկել «արտակարգ միջոցներ», դրանց թվում՝ Իսպանիայի համար Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը։ Նա իրավիճակը «ցնցող» է անվանել և հայտարարել, որ Իտալիան անգործ չի մնա, հաղորդում է Bild-ը։

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին անօրինական և անվերահսկելի միգրացիան անվանել է ազգային անվտանգության սպառնալիք։ Մադրիդում կտրուկ քննադատել են Հռոմի հայտարարությունները․ իսպանական իշխանությունները կանչել են Իտալիայի դեսպանին, իսկ արտգործնախարար Խոսե Լուիս Ալվարեսը Իտալիային մեղադրել է միգրացիոն թեման ներքին քաղաքականության համար օգտագործելու մեջ։

Վեճի պատճառը Սեուտայում ստեղծված իրավիճակն էր, որտեղ կարճ ժամանակում կտրուկ աճել է ժամանող ներգաղթյալների թիվը։ Առնվազն ինը մարդ զոհվել է՝ փորձելով լողալով հասնել ափ։

Իսպանիան ուժեղացրել է անվտանգության միջոցները․ բանակը սահմանին օգնում է ոստիկանությանը, իսկ անկլավում ուժային կառույցների աշխատակիցների թիվն ավելացվել է։ Իսպանիայի իշխանությունները անօրինական ճանապարհով ժամանած ներգաղթյալներին վերադարձնելու շուրջ միաժամանակ բանակցություններ են վարում Մարոկկոյի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *