Տեղի ունեցողը ազգային ամոթ է. ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է Վեհափառ հայրապետը մտնելու դատարան. Հայկ Մամիջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ներկա է լինելու Էջմիածնի դատարանի մոտ, որտեղ նշանակված է Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը։

Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան տեսանյութում։

Մամիջանյանի խոսքով՝ տեղի ունեցողը ազգային ամոթ է, և դրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են Վեհափառ հայրապետն ու եպիսկոպոսները մտնելու դատարան, որտեղ դատավորը նրանց դիմելու է ամենայն հավանականությամբ՝ աշխարհիկ անուններով, հրահանգելու է՝ «նստեք», «կանգնեք»։ Սա մի պատկեր է, որը չեմ կարող նույնիսկ պատկերացնել»,- ասել է նա։

Մամիջանյանը կոչ է արել օգոստոսի 7-ին լինել դատարանի մոտ՝ աջակցություն ու հարգանք հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *