Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու քաղաքացիները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարում հայտնաբերել են 75-ամյա Համլետ Բաղդասարյանի ջրահեղձ եղած մարմինը և դուրս բերել այնտեղից։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ մահացածը «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով եկել էր նշված վայր լողալու, իսկ հագուստները և անձնական իրերը գտնվում են ջրատարի մոտ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *