Իսրայելի ոստիկանությունը ստուգում է սկսել այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց՝ Թուրքիայի քաղաքացուն արգելել են Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթ մուտք գործել։
Միջադեպը հայտնվել է թուրքական TRT World հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում։ Կադրերում ոստիկաններից մեկը, իմանալով, որ տղամարդը Թուրքիայի քաղաքացի է, նրան ասում է․ «Թուրքիա՞։ Փակ է, լա՞վ», որից հետո նրան չի թողնում անցնել։
‘Turks are not allowed to enter’
Israeli occupation police prevented a Turkish citizen from entering the courtyards of Al Aqsa Mosque in Occupied East Jerusalem pic.twitter.com/ZB9qMCP9nz
— TRT World (@trtworld) July 31, 2026
ԶԼՄ-ների տվյալներով, տղամարդը Գերմանիայի մշտական բնակիչ է։ Մերժումից հետո նրան ուղարկել են մեկ այլ մուտքի մոտ, սակայն այնտեղ գտնվող ոստիկանները նույնպես հրաժարվել են նրան ներս թողնել՝ առաջարկելով գալ հաջորդ աղոթքի ժամանակ։
Իսրայելի ոստիկանությունը The Times of Israel-ին հայտնել է, որ պաշտոնական քաղաքականություն, որը Թուրքիայի քաղաքացիներին արգելում է այցելել Տաճարի լեռան համալիր և Ալ-Աքսա մզկիթ, գոյություն չունի։ Գերատեսչությունը հայտնել է, որ տեղի ունեցածի հանգամանքները ներկայումս պարզվում են։