Մեծ Բրիտանիային կարող է տնտեսական ռեցեսիայի առաջ կանգնել՝ Իրանի շուրջ հակամարտության պատճառով․ Telegraph

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կարող է ռեցեսիայի բախվել, եթե Հորմուզի նեղուցը փակ մնա մինչև 2027 թվականի գարունը։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph պարբերականը՝ հղում անելով EY խորհրդատվական ընկերության զեկույցին։

Ըստ այդ տվյալների՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում 2027 թվականին Միացյալ Թագավորության տնտեսությունը կարող է նվազել 0,2%-ով։ Նման սցենարի դեպքում 2027 թվականի առաջին երկու եռամսյակները կավարտվեն բացասական աճով, հավելել է թերթը։ Պարբերականը նաև ընդգծել է, որ տնտեսական անկումը կարող է խթանել ինֆլյացիան։ EY-ի կանխատեսման համաձայն՝ գնաճի տեմպերը կարող են ավելի քան կրկնապատկվել՝ հասնելով 6,4%-ի։

Մարտին Մեծ Բրիտանիայի ֆինանսների այն ժամանակվա նախարար Ռեյչել Ռիվսը հայտնել էր, որ 2026 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,1%՝ նախկինում ակնկալվող 1,4%-ի փոխարեն։ Նրա խոսքով՝ 2027 թվականին թագավորության տնտեսությունը պետք է աճեր 1,6%-ով։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում է նախատեսում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնամասշտաբ հարվածները՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված համաձայնությունների պայմանները խախտելու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *