«Մուլտի տրանսպորտ»-ի կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 137 մլն 16 հզր 645 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի և ընկերության 100 տոկոս մասնակից և իրական շահառու Հայկ Գալստյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):  

Արթուր Դալլաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հայկ Գալստյանը կալանավորվել է: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *