Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Համայնքային ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ 78-ամյա Վանիկ Չ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մոտ հայտնաբերվել է 2 նամակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *