Անցյալ շաբաթ իսպանական Սեուտա քաղաք ապօրինի ներթափանցած միգրանտների մեջ Իսպանիայի ուժայինները նկատել են ահաբեկչության գործերով նախկինում կասկածվող անձանց։ «El Español»-ի փոխանցմամբ՝ տեսահսկման խցիկների վերլուծությունը թույլ է տվել նույնականացնել առնվազն 10 պոտենցիալ ահաբեկչի։
Ըստ հրապարակման՝ այդ ծայրահեղականները նախկինում արդեն դատապարտվել և արտաքսվել են Մարոկկո, սակայն նրանց հաջողվել է կրկին ապօրինի հատել սահմանը։ Նրանք, ամենայն հավանականությամբ, թաքնվում են դեռևս չարտաքսված շուրջ 5 հազար միգրանտների շարքերում։ Իրավապահներն այժմ ակտիվորեն վերլուծում են սահմանային տեսախցիկների լուսանկարներն ու համացանցում հայտնված տեսանյութերը։
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ Սեուտա էին հասել ծովով՝ լողալով կամ շրջանցելով ալեհատը։ Իրավիճակը վերահսկելու համար Իսպանիայի կառավարությունը քաղաք էր մտցրել բանակային ստորաբաժանումներ։ Իսպանական կողմի տվյալներով՝ սահմանն անցնելու փորձերի ընթացքում զոհվել է առնվազն 72 մարդ, մինչդեռ Մարոկկոյի իշխանությունները հայտնում են 11 զոհի մասին։ Այս պահին միգրանտների հիմնական մասն արդեն վերադարձվել է Մարոկկո։