Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *