ՀԴԲ գործակալը 1 միլիոն դոլար է հափշտակել օտարերկրացիների հաշիվներից և ինքնակամ ներկայացել իշխանություններին

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակից Պատրիկ Ստիվեն Յարոչը, ով օտարերկրացիների հաշիվներից հափշտակել էր շուրջ 1 միլիոն դոլար, կամովին հանձնվել է իրավապահ մարմիններին։ Այս մասին է վկայում Վիրջինիայի օկրուգային դատարան ներկայացված գործի նյութերից։

«Յարոչը հայտարարել է, որ ինքը հասանելիություն է ստացել ՀԴԲ-ի համակարգին և գտել այն բանալիները, որոնք անհրաժեշտ էին կրիպտոքսակներից գումարն իր անձնական հաշվին փոխանցելու համար։ Նա իրականացրել է մոտ 10-12 փոխանցում և հստակ չի իմացել, թե կոնկրետ որքան գումար է յուրացրել, քանի որ այն խառնվել է իր այլ ակտիվների հետ։ Գումարը կազմել է առնվազն մեկ միլիոն դոլար», — նշված է գործի նյութերում։

Գրավոր ցուցմունքում նշվում է, որ մոտավորապես 2024 թվականի նոյեմբերին Յարոչը, աշխատելով ՀԴԲ-ի հակահետախուզության տարածքային բաժնում, հայտնաբերել է օտարերկրացիների հետ կապված կրիպտոդրամապանակներ։ Գործակալը «հիասթափված է եղել» հայտնաբերված միջոցների հարցում բյուրոյի դանդաղկոտությունից, ինչի պատճառով էլ որոշել է դրանք ելքագրել իր անձնական հաշվին։ Յարոչի խոսքով՝ ինքը երբեք չի շփվել և կապ չի հաստատել այդ գումարների տերերի հետ։

Անցյալ շաբաթ ՀԴԲ-ի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել կասկածյալի տանը։ Հուլիսի 31-ին բյուրոն ազատել է Յարոչին աշխատանքից, իսկ իրավապահ մարմինները ձերբակալել են նրան՝ հափշտակված գույքի, արժեթղթերի և դրամական միջոցների յուրացման մեղադրանքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *