
Զինեդին Զիդանի ղեկավարությամբ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի անցկացնելիք առաջին ֆուտբոլային հանդիպման տոմսերը վաճառվել են մեկ օրում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի երկուսին։ Տոմսերի վաճառքը մեկնարկել էր հուլիսի երեսունմեկին։ Ֆրանսիան Ազգերի լիգայի շրջանակում հանդիպում է ունենալու Իտալիայի հավաքականի հետ՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որը տեղավորում է ութսուն հազար հանդիսատես։
Հիշեցնենք, որ Զիդանը, փոխարինելով Դիդյե Դեշամին, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հուլիսի քսանութին։