«Բոնուս» սուպերմարկետների ցանցի տնօրենի մահվան դեպքով հարուցվել է վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Օգոստոսի 5-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, որն ինչպես պարզվել է՝  «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր և գլխավոր տնօրենը։

ՀՀ Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *