«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում բժիշկները փրկել են 5-ամյա օտարերկրացի տղայի կյանքը, որին ծնողները հայտնաբերել էին լողավազանում

Օգոստոսի 5-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հերթական հրաշքն է տեղի ունեցել։ Ժամը 17:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից «ջրահեղձություն, ասպիրացիոն համախտանիշ, շնչական անբավարարություն վիճակ՝ սիրտ թոքային վերակենդանացումից հետո» ախտորոշմամբ տեղափոխվել է տղա երեխա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ցուցաբերելով մասնագիտական պրոֆեսիոնալիզմ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում կարողացել է փրկել երեխայի կյանքը։

Ներկա պահին նրա վիճակը գնահատվում է ծանր-կայուն, կյանքին վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր պետք է մնա բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղի տներից մեկից, որտեղ հանգստանալիս են եղել, և երեխային հայտնաբերել են լողավազանում, գլխիվայր, ապա կարողացել են շատ արագ տղային դուրս բերել ջրից։ Երեխան գտնվել է անգիտակից, կապտած վիճակում, շնչառությունը բացակայել է։ Տեղում ծնողների կողմից կատարվել է սրտի անուղղակի մերսում, արհեստական շնչառություն են տվել, իսկ հետո շտապօգնությունը տեղափոխել է երեխային «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կայքի տեղեկություններով՝ երեխան 5 տարեկան է, նա Բելգիայի քաղաքացի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *