Գործարար, բարերար և «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանը պնդում է, որ պետք է հարցաքննել Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ստուգման ակտերը կազմած տեսուչներին։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմը մեծ նշանակություն է տալիս uտուգումներ իրականացրած տեսուչների հարցաքննությանը։ «Դա սկզբունքային նշանակություն ունի այս հորինված գործում», — հայտարարել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ եթե կազմված փաստաթղթերին ճիշտ իրավական գնահատական տրվեր, ապա այս գործը ծնվելու որևէ շանս չէր ունենա։
«Ուստի տեսուչները պետք է պարտադիր կարգով հարցաքննվեն, և նրանց կազմած ապօրինի ակտերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն», — նշել է փաստաբանը՝ հավելելով, որ դատավորը լսել է կողմերին և իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ։