ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 2026 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Մհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։
Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ Հայաստանի ֆինանսական հաստատություններում և պետական կառավարման համակարգում։ 1996–2003 թվականներին աշխատել է հայաստանյան մի շարք բանկերում, այդ թվում՝ Հայէկոնոմբանկում, Հայագրոբանկում և Յունիբանկում: 2020–2026 թվականներին ղեկավարել է «Արարատբանկ» ԲԲԸ-ն՝ զբաղեցնելով գործադիր տնօրեն- Վարչության նախագահի պաշտոնը։
Մհեր Անանյանի բազմամյա մասնագիտական փորձն ու կառավարման հմտությունները կնպաստեն Յունիբանկի ռազմավարական զարգացմանն ու երկարաժամկետ նպատակների արդյունավետ իրականացմանը: