Կառավարության նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- ԵԱՏՄ-ի հետ խնդրի էությունը էքսկլյուզիվ հարաբերություններ ունենալու ակնկալիքն է, որի հետ մենք համաձայն չենք։
- Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն և էլեկտրաէներգիայի առևտուր՝ և՛ արտահանել, և՛ ներմուծել։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ ու ենթակառուցվածքային աշխատանքները երկկողմ գործընթաց են․ ադրբեջանցի մասնագետների այցը նոր չէ, նման աշխատանքներ նախկինում էլ են եղել։
- Մենք ուզում ենք բարեկամական լուծում, չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների՝ երկաթուղու կոնցեսիայի հարցում։
- Մեր պրոբլեմը Ռուսաստանի հետ չէ, մեր պրոբլեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին։
- Ապրանքների փոխադարձ առևտրի օրակարգը կա, և համոզված եմ՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան։
- Մեր քաղաքական թիմում լարված հարաբերություններ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու։ Կան աշխատանքային հարաբերություններ։
- Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքի վերաբերյալ։
- Եթե մենք ընտրություն ունենանք՝ նվազագույն աշխատավարձը ավելացնել, թե առողջության ապահովագրության ձեռքբերման խնդիրը լուծել, իհարկե առողջության ապահովագրությունն է ճիշտ կատարել։
- 2018 թվականի օրակարգը՝ հեղափոխության օրակարգը, իր ամբողջ ծավալով, իր ամբողջ հրատապությամբ նորից դրված է սեղանի վրա։
- Այդ օրակարգի կարևորագույն հատվածներից մեկը վերաբերում էր ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, մամուլի ազատությանը, համացանցի ազատությանը։
- 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո տեղի է ունեցել համապետական երեք ընտրություն, տեղի է ունեցել համապետական երեք ընտրություն և զրո հետընտրական պրոցես։
- Մենք ասում ենք՝ քանի դեռ այն երկրորդ այլընտրանքը ձևավորված չէ, մենք ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվե անել, ընտրություն կատարել չենք կարող։
- Հայաստանի ժողովուրդը ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ։ Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ։