Քենեդիների ընտանիքի անդամին Ռուսաստանում մեղադրում են վարձկանության մեջ

Մոսկվայի քաղաքային դատարանը փակ ռեժիմով կայացած լսումներում մերժել է պաշտպանության կողմի բողոքարկումը և ուժի մեջ թողել ԱՄՆ-ի քաղաքացի Քոնոր Քենեդիի հեռակա ձերբակալման որոշումը, ում ռուսական իշխանությունները մեղադրում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից վարձու գործունեություն ծավալելու մեջ։

Ինչպես հայտնում է BBC-ն, ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի եղբորոդու թոռանը և նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի թոռանը մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով (զինված հակամարտությանը որպես վարձկան մասնակցություն ունենալու), ընդ որում՝ ըստ պետական գործակալության պնդման, նա 2022 թվականի հոկտեմբերին Խարկովի հատվածում Միջազգային լեգեոնի կազմում մասնակցել է մարտական գործողություններին, որից հետո վերադարձել է ԱՄՆ։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *