Ամուլսարում պայթեցումներ իրականացնող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ

Ամուլսարում պայթեցումներ իրականացնող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

«Այս ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը իրականացվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված արդյունահանման ծառայությունների պայմանագրի շրջանակներում, որը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Ըստ պայմանագրի` «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊ ընկերությունը հանդիսանում է այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարող, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, թափոնների և հանքաքարի հեռացումն ու տեղափոխումը։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Ամուլսարի ոսկու հանքավայրում։ Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 81․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում սարքավուոմների ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։

Ներկայումս առկա է 250 աշխատատեղ՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 475-ի՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 72․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ»- նշված է հիմնավորման մեջ։

Առաջիկա օրերին հեղուկ գազի գինը կիջնի․ նախարար

Առաջիկա երկու օրերին Հայաստան կներկրվի այնքան քանակությամբ հեղուկ գազ, որ գներն էականորեն կիջնեն։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ապրիլի…

Կարճ խոսքը՝ ավելի ազդեցիկ, քան շատախոսությունը


Երեկ Սամվել Կարապետյանի առաջին հարցազրույցն էր լրագրողների հետ։ Կարծում եմ իշխանության թմբուկները սրտատրոփ հետևում էին գործարարի հարցազրույցին, որպեսզի կարող…

Կարճ խոսքը՝ ավելի ազդեցիկ, քան շատախոսությունը


Երեկ Սամվել Կարապետյանի առաջին հարցազրույցն էր լրագրողների հետ։ Կարծում եմ իշխանության թմբուկները սրտատրոփ հետևում էին գործարարի հարցազրույցին, որպեսզի կարող…

Փաստաբան Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է


Հայտարարություն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած տեսանյութի առնչությամբ ——————– Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից…

Էրդողանին հրավիրել են Երևան․ Անկարան դեռ չի մեկնաբանում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) նիստին, որը ստեղծվել է եվրոպական երկրների միջև ռազմավարական մերձեցմանը,…

«ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը դատապարտված է ձախողման»․ Փեզեշքիան

«ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը դատապարտված է ձախողման»․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ծովային շրջափակում և սահմանափակումներ մտցնելու ցանկացած փորձ խախտում է միջազգային իրավունքը, սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի երկրների և ժողովուրդների շահերի, ինչպես նաև խաղաղության և համաշխարհային կայունության համար և դատապարտված է ձախողման», – ասել է Փեզեշքիանը Իրանում Պարսից ծոցի օրվա կապակցությամբ։

Նա հավելել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանը միակողմանի կամքի պարտադրման վայր չէ, այլ միջազգային փոխգործակցության համակարգի մի մասն է, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է շարունակել Իրանի ծովային շրջափակումը, մինչև Թեհրանը լիովին չհրաժարվի իր միջուկային ծրագրից։