
Մեր տեղեկություններով՝ Թալինում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակը բացվելուց հետո, իշխանությունը գրասենյակի դիմաց տեսախցիկ է տեղադրել, հետևում է, թե ո…
Author: Julbaz
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը

Երևանում ապրիլի 29-ին իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևե…
Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Արարատ Միրզոյան
«Նիկոլն ո՞վ ա, հա՞յ ա․ չեմ ճանաչում տենց մարդ»․ քաղաքացի

«Yerevan.Today»-ը հարցում է անցկացրել Մասիսիում՝ «Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գա» թեմայով։
Վրաստանում խստացվում են խաղողի մատակարարման կանոնները գինեգործների համար
2026 թվականի մայիսի 1-ից Վրաստանում գինեգործական ընկերություններին կարգելվի գնել խաղող չգրանցված խաղողի այգիներից՝ առանց Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության գրավոր համաձայնության։
Բացի այդ, արդյունաբերական խաղողի այգի հիմնելու կամ թարմացնելու համար անհրաժեշտ կլինի ստանալ թույլտվություն Վրաստանի Գինու ազգային գործակալությունից։ Դրա համար պետք է ներկայացնել դիմում, հողի սեփականության կամ օգտագործման փաստաթղթեր, ագրոտեխնիկական հարցաթերթիկ և հողի լաբորատոր հետազոտությունների արդյունքներ։
Պահանջների խախտման դեպքում խաղողի այգու գրանցումը կարող է չեղարկվել, իսկ նման տարածքներից ստացված խաղողը չի թույլատրվի օգտագործել գինեգործության մեջ։
Գործակալության տրամադրած թույլտվությունը ուժի մեջ կլինի երեք տարի։ Նոր կանոնների նպատակն է ապահովել արտադրանքի որակի վերահսկումը և գինեգործական ոլորտի կարգավորումը։
Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է հեղուկ գազի շուրջ ստեղծված իրավիճակը
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ չնայած հայտարարված հրադադարին՝ ապրիլի 27-ին երկրի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Էսկալացիայի նոր ալիքի ֆոնին Լիբանանում զոհերի ընդհանուր թիվը հատում է 2500-ը:
ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Լիբանանի հարավում ռազմական գործողությունների արդյունքում չեզոքացրել է «Հըզբոլլահի» շուրջ 1000 թիրախ և հարյուրավոր զենք-զինամթերք։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը կրակի հետ է խաղում, և այդ կրակը կարող է վտանգել Լիբանանի ապագան: Իսրայել Կացը Լիբանանում ՄԱԿ-ի բանագնացի հետ հանդիպմանը նախազգուշացրել է՝ թույլ չեն տա, որ հրադադարի ռեժիմն օգտագործվի Իսրայելի դեմ: Նա կոչ է արել Լիբանանի իշխանությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել «Հըզբոլլահի» դեմ:
Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ լիբանանյան շարժման կողմից երկու հիմնական սպառնալիք կա՝ հրթիռները և ԱԹՍ-ները:
«Մենք լուրջ տեխնոլոգիական ջանքեր ենք գործադրում այս խնդիրները լուծելու համար։ Արդյունքում պետք է տեսնենք «Հըզբոլլահի» զինաթափումը»,- շեշտել է Բենիամին Նեթանյահուն:
Ռուսաստանին բերքի կրճատում է սպառնում՝ վերջին գրեթե 40 տարվա ընթացքում ամենացուրտ գարնան պատճառով
Ռուսաստանին բերքի կրճատում է սպառնում՝ վերջին գրեթե 40 տարվա ընթացքում ամենացուրտ գարնան պատճառով
Ռուսաստանին բերքի կրճատում է սպառնում՝ վերջին գրեթե 40 տարվա ընթացքում ամենացուրտ գարնան պատճառով