Թրամփը հավաստիացրել է, որ Իսրայելն իրեն չի չհամոզել Իրանի դեմ պատերազմ սկսել

Սակայն հոկտեմբերի 7-ի արդյունքներն ամրապնդեցին իմ վաղեմի համոզմունքը, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, նշել է նա…

Ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից

ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր…

Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել


«Հանուն արդարադատության և ժողովրդավարության Եվրոպայի հայերի ֆեդերացիան» հայտնում է, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն ընդունած բանաձևը ուղերձ է հղ…

Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ․ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Աստղիկ Մատինյան


Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ: Արդարությունը գալիս է, և այն սկսվում է մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի պաշտպանվածությո…

Լարված իրավիճակ «Արմավիր» ՔԿՀ–ում. դատապարտյալը երկրորդն օրն է՝ ինքնավնասում է կատարվել

Մեծ թվով դատապարտյալներ ու կալանավորված անձինք սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների…

Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե նրա պայմանները կատարվեն. Tasnim

Իրանը տեղեկացրել է պակիստանցի միջնորդներին, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին իր մասնակցությունը պայմանավորվում է իր պայմանների կատարմամբ։

Այս մասին հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանը հիմքեր չունի մասնակցելու բանակցություններին, քանի դեռ չեն վերացվել հիմնարար խոչընդոտները և չի ստեղծվել Իրանի համար ընդունելի համաձայնագրի հասնելու հստակ հեռանկար։

Գործակալությունը նշում է, որ Իրանը նաև դիտարկում է այն սցենարը, որի դեպքում բանակցությունների մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները խաբեություն են և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողությունների։

Tasnim-ը գրում է, որ Իրանի համար բանակցությունների ամենալուրջ խոչընդոտը ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումն է։ Թեհրանը նաև դժգոհ է Վաշինգտոնի պահանջներից։

Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը. Փեզեշքիան

Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը, այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Պարտավորությունների կատարումը կառուցողական երկխոսության հիմքն է։

Իրանի խորը, պատմականորեն անվստահությունը ԱՄՆ կառավարության վարքագծի նկատմամբ մնում է, մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաների ոչ կառուցողական և հակասական ազդանշանները դառը ուղերձ են փոխանցում. նրանք ձգտում են Իրանի կապիտուլյացիային։ Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը»,- հայտարարել է Իրանի նախագահը։

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ու կրկին ԱՄՆ/Իսրայել – Իրան պատերազմի մասին: Պետք չէ սպասել, որ Թրամփի վարչակազմն ու Իրանի կղերապետությունը խաղաղություն են կնքելու: Նրանց կռիվը խաղաղություն չի նախատեսում՝ կամ մեկը, կամ մյուսը պետք է կործանվի: Վաշինգթոնի համար այս ձգվող պատերազմը նաև աշխարհի այլ վայրերում զուգահեռ գործողություններ նախաձեռնելու պատրվակ է լինելու: Իրանին սպասվում է արդեն իսկ տեղի ունեցած հարվածների վնասներից սպասվող հետաձգված սոցիալական ճգնաժամը»: