Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործերն ուղարկվել են դատարան: Այս մասին հայտնում են կուսակցությունից:

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), Սպուտնիկ Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նիկոլ Փաշինյանի հրահանգով Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվել էր ցմաh ազատազրկում:

🔺«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քա

🔺«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քա | Armat Media

«Մուլտի Վելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իր իրավունքները դադարեցնելու որոշումը

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:

Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:

Դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։Օգոստոսի 5–ին էլ «Մուլտի Վելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։

Հնդկաստանի ՊՆ քարտուղար․ Նյու Դելին և Երևանը կընդլայնեն պաշտպանական համագործակցությունը

Հնդկաստանի պաշտպանության նախարարության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը պաշտոնական այցի ընթացքում հարցազրույց է տվել Новости Армения – NEWS.am-ին, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնյաների և գործընկերների հետ։ Պարոն Սինգհը խոսել է իր այցի հիմնական նպատակների, պաշտպանության ոլորտում հնարավոր նոր համաձայնագրերի, ինչպես նաև Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարների մասին։

Վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև բարձր մակարդակի շփումները զգալիորեն ակտիվացել են՝ պաշտպանական գործընկերության խորացման ֆոնին։ Ո՞րն է Ձեր ներկայիս այցի հիմնական օրակարգը Հայաստան։

Ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, վերջին տարիներին Հնդկաստանի և Հայաստանի բազմակողմ գործընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել, իսկ մեր պաշտպանական հարաբերությունները դարձել են այդ գործընկերության կարևոր հենասյուներից մեկը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս համագործակցության զարգացմանը, և իմ այցը ընդգծում է երկու կողմերի ձգտումը՝ շարունակելու ակտիվացնել փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում։

Դուք արդեն հանդիպումներ եք անցկացրել Ձեր հայ գործընկերների հետ։ Կարո՞ղ ենք մոտ ապագայում սպասել պաշտպանական արտադրանքի մատակարարումների վերաբերյալ նոր համաձայնագրերի կամ պայմանագրերի կնքման։

Մենք քննարկում ենք մի շարք նոր առաջարկներ, ներառյալ տեխնիկական սպասարկման (AMC) պայմանագրերը, ինչպես նաև սարքավորումների համալիրներ՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակը, և այդ գործընթացը շարունակվում է։ Հնդկաստանը սա դիտարկում է որպես փոխշահավետ գործընկերություն՝ ոչ թե պարզապես որպես գնորդի և վաճառողի հարաբերություններ, այլ որպես երկարաժամկետ համագործակցություն՝ համատեղ արտադրության և գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) շեշտադրմամբ՝ օգտագործելով երկու կողմերի առկա փոխլրացնող հնարավորությունները։

Հնդկաստանը և Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել են պաշտպանական համագործակցությունը։ Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այս գործընկերությունը զինատեսակների գնումներից անցում է կատարում դեպի ավելի լայն ռազմավարական և արդյունաբերական համագործակցություն, ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը, արտադրության տեղայնացումը և փոխգործակցությունը պաշտպանական հետազոտությունների ու մշակումների ոլորտում։

Անկասկած, հարաբերությունները զարգանում են հենց այդ ուղղությամբ։ Ստորագրվել է համաձայնագիր Հնդկաստանի պաշտպանության նախարարության և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև։ Այս համաձայնագիրն ուղղված է պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում դեռևս չիրացված ներուժի օգտագործմանը և մեր համագործակցության հետագա զարգացմանը՝ ԳՀՓԿԱ-ի, համատեղ նախագծերի, նորարարությունների և ստարտափների միջոցով։

Ես այցելել եմ հայկական մի քանի պաշտպանական ընկերություններ, և այստեղ առկա է նման փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ։ Ես նաև այցելել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Կադրերի պատրաստման, կարողությունների զարգացման և ինստիտուցիոնալ փոխանակման ոլորտներում մեր համագործակցությունը նույնպես մեծ նշանակություն ունի և պահպանում է իր արդիականությունը։

Մենք աշխատում ենք Հայաստանի հետ ապագա առաջնորդների և մասնագետների պատրաստման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության ոլորտում առաջացող մարտահրավերների և գլոբալ անվտանգության փոփոխվող իրավիճակի լուծումների որոնմանը։ Դուրս գալով դոկտրինների և ռազմական պատրաստության շրջանակներից՝ այս համագործակցությունը հիմք է ստեղծում մեր ապագա փոխգործակցության համար և ամուր կապեր ձևավորում մեր անվտանգության և պաշտպանության կառույցների միջև։

Ըստ ամենայնի, Հայաստանը դառնում է Հնդկաստանի առանցքային գործընկերը Հարավային Կովկասում։ Ի՞նչ գործոններ են Հայաստանը դարձնում գրավիչ գործընկեր Հնդկաստանի համար՝ թե՛ ավելի լայն համատեքստում, թե՛ հատկապես պաշտպանության ոլորտում։

Հնդկաստանին և Հայաստանին կապում է վաղեմի գործընկերություն։ Մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ավելի քան երեք տասնամյակ առաջ, և հաջորդ տարի մենք կնշենք մեր հարաբերությունների 35-ամյակը։

Այս գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ինչպես նաև միմյանց մտահոգությունների և առաջնահերթությունների ընկալման վրա։ Հայաստանը դարձել է Հնդկաստանի ամենակարևոր պաշտպանական գործընկերներից մեկը, և ես վստահ եմ, որ այս հարաբերությունները կշարունակեն զարգանալ, քանի որ մենք կշարունակենք ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախագծերի, հետազոտությունների և նորարարությունների միջոցով։

Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների արգելքի մասով հետաքրքրվելու ենք և դրա արձագանքը կլինի. Լիլիթ Մինասյան

Խնդիրը Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների արգելքն է, որի շուրջ քննարկումներ կունենանք մեր գործընկերների հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ տեսակցության արգելքին։

«Կոնկրետ տեսակության մասով մենք հետաքրքրվելու ենք և դրա արձագանքը կլինի։ Մենք մեր իրավապահ համակարգից կտեղեկանանք այդ արգելքի պատճառների մասին և հավելյալ տեղեկություն կտանք։ Ես կարծում եմ՝ նաև գործի բնույթը պետք է հասկանալ, պետք է չտարբերակենք որևիցե մեկին, նաև հաշվի առնելով կին լինելու հանգամանքը և այս գործելաոճը ընդհանրապես ընդունելի չէ ինձ համար։ Անկախ նրանից՝ կին է, երեխատեր մայր է, թե կրծքի երեխաներ ունի, ամեն ինչ կախված է հանցագործության տեսակից և ամենակարևորը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,–ասաց նա՝ բացառելով, որ տեսակցությունների արգելքը ճնշման լրցացուցիչ միջոց է։

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Ռազմական ակադեմիայում ունենք կանանց ներգրավվածության փայլուն ցուցանիշ. ՊՆ խոսնակ

Ռազմական ակադեմիայում կանանց ներգրավվածության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։…

Ի՞նչ է կատարվում Մալիշկայում. ՆԳՆ-ում մեկնաբանում են լակոնիկ

Մալիշկա գյուղում տեղի ունեցած դեպքի մասին իրավապահներին հայտնի է, և կատարվածի պարզաբանման համար ձեռնարկվել են բոլոր միջոցները։  Այս մասին օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Նրա խոսքով՝ «այդ անձին» հայտնաբերելու համար աշխատանքներում ներգրավված են բոլոր ստորաբաժանումները։ Նա առայժմ չի հայտնաբերվել, և հենց որ հայտնաբերվի, ՆԳՆ-ն կհաղորդի այդ մասին, վստահեցրել է Ցուցուլյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ֆոտոլրագրող Շամշյանի հրապարակման շնորհիվ հայտնի դարձավ Հայաստանի ամենամեծ գյուղում՝ Մալիշկայում, տեղի ունեցող տարօրինակ դեպքերի մասին։ Տեղացիների խոսքով՝ գիշերները գյուղում շրջում է դիմակով ինչ-որ մեկը, քարեր է նետում պատուհաններին, տրորում է բանջարանոցները, փորձում է վախեցնել բնակիչներին։ Ի պատասխան՝ մալիշկացիները դիմել են իրավապահներին՝ միաժամանակ սեփական ուժերով կազմակերպելով հերթապահություններ։

Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի. ՄԻՊ

Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն: Այս մասին գրել Է ՄԻՊ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։

Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։ Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։

Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա: Այս հանգամանքն անհրաժեշտ է` նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։

Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։

Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը։