Մերցը և Թրամփը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հետագա քայլերը և իրավիճակը Մերձավոր Արևելքում

Սեպտեմբերի 17-ի հայաստանյան մամուլը հրապարակել է ավելի, քան 3,365 նյութ՝ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման, «Համապարփակ անվտանգություն և…
Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտնում է, որ առավոտյան Հայաստան է ժամանելու Գերմանիայում Խաչատրյանի վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը, ինչ վերաբերյակ հաղորդագրություն է են տարածել․
«Արդեն երկու շաբաթ է, ինչ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և, ըստ պաշտպանական կողմի, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք նաև, որ փաստաբանական խումբը մինչ օրս չի ստացել կալանավորման որոշումը՝ այն բողոքարկելու նպատակով։
Ստեղծված կրիտիկական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմաց ճեպազրույց կանցկացնեն Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը և նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։
Պրոֆեսոր Ալգենշտետը Հայաստան է ժամանում լուսադեմին և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել իր բուժառուին՝ Գագիկ Խաչատրյանին»։
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը հանդիսացող Վիտանտոնո Լովալոն։ Նա 112 տարեկան էր։ Ապրում էր Իտալիայի հարավում՝ Ավիլյանո համայնքի Սերնելի գյուղում։ Այս…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դեռևս 2014 թվականին սահմանված ռուսական պարենային էմբարգոն երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ռուսաստանը 2014 թվականի օգոստոսին արգելել էր հակառուսական պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենային ապրանքների որոշ տեսակների ներմուծումը։ Արգելքի տակ էին հայտնվել միսը, երշիկեղենը, ձուկն ու ծովամթերքը, բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը։ Պատժամիջոցների պահպանմանը զուգահեռ Ռուսաստանը երկարաձգել է այդ միջոցների գործողությունը։
Ներկայում այդ հակապատժամիջոցները գործում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի նկատմամբ։