Գերմանիայի շինանյութերի խանութներում մարդկանց փոխարինելու են ռոբոտները

Գերմանիայի Բավարիա երկրամասի շինանյութերի խանութներից մեկում աշխատանքի է անցել Շոտտի անունով նոր ռոբոտ-խորհրդատուն։ Սա արդեն երկրորդ նմանատիպ ռոբոտն է երկրում, որն օգնում է գնորդներին կողմնորոշվել հսկայական սրահներում: Սակայն բավարական տարբերակի գլխավոր առանձնահատկությունը նրա հումորն ու տեղական կոլորիտն է. նա հաճախորդների հետ շփվում է ընդգծված ավստրիական առոգանությամբ:

Ռոբոտը հեշտությամբ պատասխանում է հաճախորդների հարցերին, թե որտեղ են գտնվում այս կամ այն գործիքներն ու շինանյութերը, և անձամբ ուղեկցում է նրանց մինչև համապատասխան դարակաշարը: Բացի մասնագիտական հրահանգներից, Շոտտին կարողանում է կատակել և զվարճացնել գնորդներին, ինչը նրան դարձրել է խանութի իսկական աստղը։

Փորձագետների կարծիքով՝ ռոբոտ-օգնականները չեն կարող ամբողջությամբ փոխարինել մարդուն, երբ խոսքը վերաբերում է բարդ շինարարական խորհրդատվությանը կամ անհատական մոտեցմանը: Նրանք հանդես են գալիս որպես հիանալի գործընկերներ, որոնք թույլ են տալիս մարդ-աշխատողներին կենտրոնանալ ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ պահանջող առաջադրանքների վրա:

Գերմանիայի շինանյութերի խանութներում մարդկանց փոխարինելու են ռոբոտները

Գերմանիայի Բավարիա երկրամասի շինանյութերի խանութներից մեկում աշխատանքի է անցել Շոտտի անունով նոր ռոբոտ-խորհրդատուն։ Սա արդեն երկրորդ նմանատիպ ռոբոտն է երկրում, որն օգնում է գնորդներին կողմնորոշվել հսկայական սրահներում: Սակայն բավարական տարբերակի գլխավոր առանձնահատկությունը նրա հումորն ու տեղական կոլորիտն է. նա հաճախորդների հետ շփվում է ընդգծված ավստրիական առոգանությամբ:

Ռոբոտը հեշտությամբ պատասխանում է հաճախորդների հարցերին, թե որտեղ են գտնվում այս կամ այն գործիքներն ու շինանյութերը, և անձամբ ուղեկցում է նրանց մինչև համապատասխան դարակաշարը: Բացի մասնագիտական հրահանգներից, Շոտտին կարողանում է կատակել և զվարճացնել գնորդներին, ինչը նրան դարձրել է խանութի իսկական աստղը։

Փորձագետների կարծիքով՝ ռոբոտ-օգնականները չեն կարող ամբողջությամբ փոխարինել մարդուն, երբ խոսքը վերաբերում է բարդ շինարարական խորհրդատվությանը կամ անհատական մոտեցմանը: Նրանք հանդես են գալիս որպես հիանալի գործընկերներ, որոնք թույլ են տալիս մարդ-աշխատողներին կենտրոնանալ ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ պահանջող առաջադրանքների վրա:

Եվրատեսիլ 2026-ում հաղթեց Բուլղարիան – Հրապարակ

Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2026»-ում հաղթող ճանաչվեց Բուլղարիան, որը մրցույթում ներկայացնում էր DARA-ն Bangaranga երգով։ Երգչուհին ժյուրիի և հեռուստադիտողի կողմից ստացավ 516 միավոր։ Երկրորդ տեղում Իսրայելն է՝ 343 միավորով, երրորդ հորիզոնականում՝ Ռումինան՝ 296 միավորով։

Եվրատեսիլ 2026-ում հաղթեց Բուլղարիան – Հրապարակ

Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2026»-ում հաղթող ճանաչվեց Բուլղարիան, որը մրցույթում ներկայացնում էր DARA-ն Bangaranga երգով։ Երգչուհին ժյուրիի և հեռուստադիտողի կողմից ստացավ 516 միավոր։ Երկրորդ տեղում Իսրայելն է՝ 343 միավորով, երրորդ հորիզոնականում՝ Ռումինան՝ 296 միավորով։

Հայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի. հայտարարություն

Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։

Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։

Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, որը ուղիղ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

Սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ և կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ին և 18-ին և 20-ին և 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի և 18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Գեոպոլիտիկ որոշո՞ւմ, թե՞ Թրամփին հաճոյանալու քայլ․ ինչու արգելվեց իրանցիների հավաքը Երևանում

Երևանի քաղաքապետարանի կողմից մերժվել է Իրանի քաղաքացի՝ Հոսսեյն Սոտուդե-Գանի կողմից հավաք անցկացնելու դիմումը։

«Տեղեկացնում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման կարգի դեմ ուղղված տեղի ունեցող իրադարձությունների մասին. Խնդրում եմ թույլ տալ ԻԻՀ դեսպանատան դիմացի այգում (Բուդաղյան 1 հասցե) ս/թ 16/05/2026 – ժամը 13:00-15:00 ընկած ժամանակահատվածում անցկացնել հավաք մասնակիցների քանակը նախատեսվում է մոտ 500 հոգի. Հավաքի ժամանակ կօգտագործվեն պաստառներ, ցուցանակներ, զոհված անձանց լուսանկարներ»,- նշված է դիմումում՝ հղում անելով ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածը, որը երաշխավորում է խաղաղ և առանց զենքի հավաքներ կազմակերպելու իրավունքը։

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս լիազոր ներկայացուցչի սույն թվականի մայիսի 11-ի համապատասխան որոշման, արգելել է ԻԻՀ քաղաքացի Հոսսեյն Սոթուդեհ Գանի կողմից 2026 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմացի այգում հավաքի անցկացումը:


Այս համատեքստում առանցքային հարցադրումը հետևյալն է. արդյոք քաղաքապետարանի կիրառած սահմանափակումը բխե՞լ է ներքաղաքական կարգուկանոնի և անվտանգության գնահատումից, արդյոք այդ որոշումը եղե՞լ է ծայրահեղ անհրաժեշտ և համաչափ, թե՞ իշխանությունները պարզապես գնացել են իրավունքի հեշտ արգելափակման ճանապարհով։

Ո՞րն է եղել այն դրդապատճառը, որը գերակայել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների ազատության իրավունքին, և արդյոք արգելքի որոշումը չի ստեղծում վտանգավոր նախադեպ եղբայրական իրանցի ժողովրդի իրավունքների սահմանափակման տեսանկյունից:

Չի բացառվում, որ հավաքի արգելքն իրականում պայմանավորված է եղել արտաքին քաղաքական ազդեցություններով, ինչը կարող է դիտարկվել որպես վտանգավոր գեոպոլիտիկ որոշում։ Քաղաքական շրջանակներում արդեն հնչում են գնահատականներ, թե այդ քայլը կարող էր տեղավորվել նաև Դոնալդ Թրամփի վարչակազմին կամ արևմտյան քաղաքական ազդակներին հաճոյանալու տրամաբանության մեջ։

Հասմիկ Մովսիսյան

«Պարտվող իշխանության վերջին գայթակղությունը կարող է ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը լինել»․ Վահե Հովհաննիսյան

«Պարտվող իշխանության վերջին գայթակղությունը կարող է ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը լինել»․ Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
     Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն։ Նույնիսկ առողջապահական նախընտրական ապահովագրության էֆեկտը թուլանում է։
     Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, հասարակությանը, ընտրողին։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ։ Միայն սպառնալիք է ու վիրավորանք։ Նման անասելիք իշխանություն Հայաստանը չի ունեցել։ Նույնիսկ 2021-ին դեռ ինչ-որ բան ասում էին՝ Արցախի դեօկուպացիա, ինքնորոշում և այլն, թեև հետո արեցին լրիվ հակառակը։ 2021-ին գոնե սիրուն խաբում էին, հիմա դրա հավեսն էլ չունեն։
     Սուտը միակ ծրագրային թեզն է, Ալիևի աջակցությունը՝ միակ աջակիցը։
     Քարոզարշավի ընդամենը առաջին շաբաթում այս պատկերն ակնհայտ է դառնում։ 2-3-րդ շաբաթներում այս վիճակը բոլորին ավելի տեսանելի է դառնալու, և «չեզոք-դիտորդ» ընտրողը կողմնորոշվելու է ընդդիմադիր 3-4 անցողիկ ուժերի կողմը։
     Ընդդիմությունն ունի մի քանի պարզ խնդիր. մեծացնել հասարակության տարբեր շերտերի հետ թիրախային երկխոսությունը, բացատրել ռիսկերը և ներկայացնել դրանց չեզոքացման սեփական ծրագրերը։ Եվ իհարկե, չպետք է թույլ տա ակնհայտ կոպիտ սխալներ։
     Իշխանությունն իր պաշարում չունի իրեն ուժեղացնելու ռեսուրս։ Օբյեկտիվորեն չունի։ Կարող է ավելի կոշտ վիրավորել, ավելի կոշտ սպառնալ, բայց չի երևում, թե ինչի հաշվին կարող է ուժեղացնել իր դիրքերը։ Եթե գնա կոպիտ խախտումների կամ ուժերից որևէ մեկի հանդեպ արգելքների, դա ավելի է վատացնելու վիճակը։Իհարկե, մտքում դեռևս ունի թե´ մոլդովական սցենարը, թե´ ռումինական, թե´ նիկոլական։
     Բոլորը պատրաստվում են լավ փոփոխությունների
     Դեռևս մեծ թափով աշխատում է ընտրակեղծիքների ու վարչական և ուժային ռեսուրսի չարաշահման մեխանիզմը՝ բոլորի աչքի առաջ ստեղծելով ընտրությունները նախապես կեղծելու տեխնիկական պայմանները։ Հանրահավաքների քշված դպրոցներ, պետական և համայնքային կառույցների հոգնած աշխատակիցներ, ամբողջ ուժով իշխանությունների քարոզին լծված պետական մանրումեծ ծառայողներ, պետական բյուջեի և պետական պարտքի հաշվին ընտրողին արվող «լավություններ»։ Առաջիկա 1-2 շաբաթում փոփոխությունների լուրը և մթնոլորտը հասնելու է նաև նրանց։ Հավաքական ընդդիմությունն իր զսպվածությամբ ու վստահությամբ պիտի նպաստի այս անխուսափելի պրոցեսին։
     Իր պարտությունը տեսնող իշխանության վերջին գայթակղությունը կարող է լինել ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը։ Եվ ահա այդտեղ կարևոր է, որպեսզի ուժային կառույցների պատասխանատուները հասկանան, որ գնացող իշխանություններին մատուցված նման թանկարժեք ծառայությունների գինը վճարելու են անձամբ իրենք՝ իրենց կյանքի թանկ տարիները փչացնելով։ Ու արժի լավ մտածել՝ ապօրինի հրամաններ կատարելուց առաջ, քանի որ դրանք լինելու են այս իշխանությունների վերջին հրամանները։
     Վերջին փուլում, իհարկե, ուժայիններն էլ են տեսնելու, որ Հայաստանում տեղի է ունենում ամենախաղաղ, ամենաօրինական, ամենակարևոր պահին՝ նոր սոլիդ իշխանության ձևավորման պրոցես»։

Մեր զոհվածների ընտանիքները և ամբողջ արցախահայությունը մեր գլխավոր խնդիրն են լինելու. Սամվել Կարապետյան

Մեր զոհվածների ընտանիքները և ամբողջ արցախահայությունը մեր գլխավոր խնդիրն են լինելու: Մենք մինչև իրենց չապահովենք արժանապատիվ, լավ կյանքով, մնացած հարցերը նույնիսկ երկրորդական են լինելու, որովհետև մարդիկ կորցրել են իրենց ամենկարևորը:

Այս մասին Կոտայքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

«Մենք Արցախի հայաթափման ժամանակ մոտ 1500 ընտանիք տեղավորեցինք Տաշիրում: Մենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել ենք, հիմա անելու ենք պետության հնարավորությունների սահմաններում»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

III–V դարերի հռոմեական Բրիտանիայի ինքնատիպ ծիսակարգ․ ազնվական կնոջը թաղել են կապարե դագաղում՝ էկզոտիկ խեժերով

Հնագետները բրիտանական Քոլչեսթեր քաղաքում հայտնաբերել են բարձր կարգավիճակ ունեցող հռոմեացի կնոջ գերեզման, կինը հուղարկավորվել է կապարե դագաղում՝ հազվագյուտ զարդերի և էկզոտիկ նյութերի հետ միասին։ Գտածոն նկարագրված է Live Science պարբերականում։

Հետազոտողների տվյալներով՝ կինը մահացել է մոտ 20–30 տարեկան հասակում և ապրել է այն ժամանակաշրջանում, երբ ներկայիս Բրիտանիայի տարածքը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ։

Թաղման ճշգրիտ ժամանակը դեռևս չի հաստատվել, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը ուշ հռոմեական շրջանի մասին է (մոտավորապես մ.թ. III–V դարեր)։

Թաղման առանձնահատկությունը առարկաների և նյութերի անսովոր հարուստ հավաքածուն է։ Դագաղում հայտնաբերվել են գագատից (սև քարացած ածուխ) պատրաստված մազակալներ, հազվագյուտ ապակյա անոթներ և շքեղության այլ առարկաներ։

Բացի այդ, հավանաբար մարմինը մշակվել է գիպսով և պատվել է էկզոտիկ խեժերով, այդ թվում՝ կնդրուկով, որը բերվել էր Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի տարածաշրջաններից։

Հետազոտողները նշել են, որ այդ նյութերի օգտագործումը վկայում է հանգուցյալի բարձր սոցիալական կարգավիճակի և հռոմեական Բրիտանիայում թաղման բարդ պրակտիկաների մասին։

Նման նյութերը կարող էին կիրառվել մարմնի պահպանման և թաղման հետ կապված ծեսերի իրականացման համար։

Հնագետների խոսքով՝ սա վերջին տարիներին Քոլչեսթերում հայտնաբերված ամենահետաքրքիր հռոմեական գերեզմաններից մեկն է։ Այն ցույց է տալիս, թե որքան սերտորեն էր հռոմեական գավառական էլիտան ներառված կայսրության միջազգային առևտրային ցանցերում և մշակութային գործելակերպերում։