Կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության ահազանգերն կուղարկվեն դատախազություն․ԿԳՄՍ նախարար

Այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին, այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,-նշել է նա։

Ծոցի երկրները անցնում են թուրքական զենքի՝ ԱՄՆ-ից մատակարարումների պակասի և Իրանի հետ պատերազմի ֆոնին

Այն պահին, երբ ԱՄՆ կառավարությունն ու ամերիկյան պաշտպանական ձեռնարկությունները բախվում են իրենց հաճախորդներին զենք մատակարարելու ահռելի ուշացումների, Պարսից ծոցի երկրներն ու արաբական աշխարհը գնալով ավելի հաճախ գործարքներ են կնքում թուրքական սպառազինություն գնելու համար կամ ներդրումներ են անում դրա արտադրության մեջ, գրում է MEE-ն։

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ լուրջ ճնշում է գործադրել Պարսից ծոցի երկրների վրա, հատկապես Քուվեյթի, ԱՄԷ-ի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի։ Չնայած իրենց հուսալի ՀՕՊ համակարգերին, որոնք շարունակում են արդյունավետ մնալ բալիստիկ հրթիռների դեմ, այս պետությունները բախվել են զինամթերքի պակասի և իրանական հեռահար անօդաչու սարքերի լուրջ սպառնալիքի, որոնց հաջողվել է ոչնչացնել տարածաշրջանում մի քանի ռադարային համակարգեր։

Այդ ժամանակից ի վեր Ծոցի երկրները ակտիվացրել են համագործակցությունը թուրքական կառավարության և պաշտպանական ընկերությունների հետ՝ թուրքական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագրեր կնքելու համար։

«Պարսից ծոցի երկրները բառացիորեն խլում են ամեն ինչ դարակներից, նրանք հետաքրքրված են անգամ այն համակարգերով, որոնք արդեն ծառայության մեջ են տարածաշրջանի այլ ուժերի մոտ», — Middle East Eye-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ — «Հետաքրքրություն է ցուցաբերում անգամ Օմանը, որը ավանդաբար չեզոքություն է պահպանում»։

Այս ռազմավարությունը հստակ երևաց թուրքական Saha Expo զենքի ցուցահանդեսում, որը ավարտվեց անցած շաբաթվա վերջին, որտեղ Ծոցի երկրներն ու այնպիսի պետություններ, ինչպիսիք են Իրաքը, լայնորեն ներկայացված էին։

Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան ընտրում են թուրքական տեխնոլոգիաները

Քուվեյթի պաշտպանության նախարար շեյխ Աբդուլլա Ալի Աբդուլլա աս-Սաբահը ստորագրել է միջկառավարական արձանագրություն՝ ռազմական համակարգեր ձեռք բերելու առաջատար թուրքական ընկերություններից, այդ թվում՝ Aselsan, Havelsan, անօդաչու սարքեր արտադրող Baykar, զրահապատ տեխնիկա արտադրող Otokar և Yonca նավաշինարան։

MEE-ի աղբյուրը հայտնել է, որ Քուվեյթը հատկապես հետաքրքրված է Baykar-ի ծանր անօդաչու սարքերով՝ Akinci, ինչպես նաև միջին և ցածր բարձրությունների վրա թիրախների ոչնչացման համար նախատեսված Hisar ՀՕՊ համակարգերով։

Թուրքական պաշտպանական արդյունաբերության ներսի աղբյուրները հավելել են, որ Սաուդյան Արաբիան և Քաթարը առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում անօդաչուների դեմ պայքարի համակարգերի նկատմամբ։ Երկու երկրներն էլ պայմանագրեր են ստորագրել Aselsan-ի Korkut 100/25 համալիրների գնման համար։ Այս համակարգը նախատեսված է FPV դրոնների և կապակցված անօդաչուների դեմ պայքարի համար՝ օգտագործելով 25 մմ «խելացի» զինամթերք։

Սաուդյան Արաբիան նաև մտադիր է ձեռք բերել Saha Expo-ում ներկայացված նոր լազերային ՀՕՊ համակարգերը, որոնք կարող են տեղադրվել փոքր բեռնատարների վրա։

Իրաքը և Անկարայի «լավագույն առաջարկը»

Թուրքական ՀՕՊ համակարգերի նկատմամբ հետաքրքրությունը դուրս է գալիս Ծոցի սահմաններից։ Իրաքը ավարտում է 20 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը, որոնք, աղբյուրների տվյալներով, կարող են լինել նաև Korkut հակաօդային տեղակայանքները։

Այնուամենայնիվ, հիմնական ոլորտը, որտեղ Թուրքիան դեռևս չի կարող ԱՄՆ-ին այլընտրանք առաջարկել, մնում է բալիստիկ հրթիռների խոցումը։ Թուրքիայի հեռահար Siper համակարգին դեռևս կպահանջվի 4–5 տարի կատարելագործում՝ նման սպառնալիքների արդյունավետ դեմ կանգնելու համար։

Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Ծոցի երկրները պատրաստ են սպասել։ «ԱՄՆ-ի նման այլընտրանքային մատակարարները Patriot, THAAD համակարգերի և դրանց զինամթերքի մատակարարման համար բազմամյա հերթեր ունեն։ Թուրքական համակարգերը կարելի է ձեռք բերել նմանատիպ ժամկետներում, բայց տեղայնացված արտադրության և համատեղ մշակման տարբերակով։ Նրանք գնալով ավելի հաճախ են ընդունում, որ սա ավելի շահավետ առաջարկ է»։

«Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որ ստեղծենք ուժեղ բանակ». Սամվել Կարապետյան

«Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որ ստեղծենք ուժեղ բանակ». Սամվել Կարապետյան

Ինչպես հայտնել ենք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր իր առանձնատան բակում հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ։ Նա վստահեցրել է, որ առանց ուժեղ տնտեսության հնարավոր չէ ունենալ ուժեղ բանակ և անվտանգ պետություն։

«Սուտ բառերով, սուտ խոստումներով անվտանգություն չի զարգանում։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակ, բայց ուժեղ բանակն առանց գումարի անհնար է ստեղծել։ Որպեսզի ունենանք վստահելիություն, մարդիկ վստահ լինեն, որ ոչ մի արտաքին վտանգ չկա, որպեսզի մենք հանգիստ պայքարենք ներքին վտանգների դեմ, քանի որ այս կառավարությունը ինչքան արտաքին վտանգ է բերել մեր երկրի գլխին, հինգ անգամ ավելի շատ ներքին վտանգներն է բերել։ Ամբողջ հասարակությունը ներսից քայքայվում է»,- ասել է Կարապետյանը։

Շենավանի գյուղապետը համագյուղացու հետ անձնական հարցերը «պարզել» է ձեռքերով ու ոտքերով, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածել է հասցրել քաղաքացու դեմքին և մարմնի տարբեր հատվածներին․ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել են «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումներ։

Պարզվել է, որ մայիսի 2-ին ժամը 23։30-ի սահմաններում Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող ավտոգազալցակայանի առջևի հատվածում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Մխիթար  Մ․-ն  ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գոռ Ա․-ի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- նշում է լրատվամիջոցն՝ ավելացնելով, որ ըստ տեղեկությունների՝ Մխիթար  Մ-ն Շենավանի վարչական ղեկավարն է։

 

Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան

Կալանավորված Բագրատ Սրբազանը նամակ է ուղղել ՔԿՀ-ից․

«Հենց այս մասին է Հիսուս հայտարարում, թե Իմ խաղաղությունն եմ տալիս` Հաղթանակած, արդար և ճշմարիտ և ոչ թե աշխարհի` մեղքի խաղաղությունը: Դեռ ավելին, Հիսուս ուղղակի հռչակում է. «Չկարծեք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ` սուր» (Մտթ. 10:34):

Հարցս ներկա «խաղաղարարներին», հատկապես «սաղմոսասաց խաղաղարարներին»` այս հայտարարությամբ Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր:

Իմիջիայլոց, Հիսուս հայտարարում է, որ Ինքն է` «ԵՍ ԵՄ» Լույսը, Կյանքի Հացը, Կյանքը, Ճանապարհը, Ճշմատությունը, Դուռը, Հարությունը և երբեք չի հայտարարում, թե «Ես եմ խաղաղությունը», ի տարբերություն այսօրվա ՀՀ կառավարչի:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Լեռան քարոզի Մատթեոս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» արտահայտությանը նախորդում և հաջորդում են արդարության և նրա համար հալածանքի պատրաստ լինելու հայտարարությունները: Իսկ Ղուկաս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» հայտարարություն ընդհանրապես գոյություն չունի»:

Մակրոնը Քենիայի գագաթնաժողովում հայտարարել է Աֆրիկայի համար 23 միլիարդ եվրոյի ներդրումների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի Նայրոբիում անցկացված մայրցամաքի ապագային նվիրված լայնամասշտաբ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Աֆրիկայի զարգացման համար 23 միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ֆրանսիան Քենիայի մայրաքաղաքում անցկացվող երկօրյա Africa Forward գագաթնաժողովին հավաքել է տասնյակ պետությունների ղեկավարների և բիզնես առաջնորդների։ Միջոցառման նպատակն է թարմացնել Փարիզի և մայրցամաքի միջև փոխգործակցության ձևաչափը՝ նախկին գաղութների հետ բազմամյա լարված հարաբերություններից հետո։

Մակրոնի ներկայացրած ներդրումային փաթեթը ներառում է.

14 միլիարդ եվրո՝ ֆրանսիական կառույցների պետական և մասնավոր միջոցներ,

9 միլիարդ եվրո՝ աֆրիկացի ներդրողների միջոցներ։

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝ էներգետիկ անցումը, թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, ծովային տնտեսությունը և գյուղատնտեսությունը։ Ըստ Մակրոնի՝ այդ ներդրումները հնարավորություն կտան ստեղծել 250 հազար ուղղակի աշխատատեղ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ աֆրիկյան երկրներում։

«Մենք այստեղ ենք ոչ միայն ձեզ հետ միասին աֆրիկյան մայրցամաքում ներդրումներ անելու համար. մեզ անհրաժեշտ է, որ աֆրիկյան խոշոր բիզնես առաջնորդները գան և ներդրումներ անեն Ֆրանսիայում,- հայտարարել է նա Նայրոբիի համաժողովների կենտրոնում։- Հենց սրա վրա են կառուցվում մեր հարաբերությունները, որոնք այժմ լիովին զերծ են բարդույթներից»։

«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունն այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ». Լոնդոնում ՌԴ դեսպանատուն

«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունն այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ». Լոնդոնում ՌԴ դեսպանատուն

«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ։ Արևմուտքը պետք է դադարեցնի ինքնիշխան պետությունների գործերին միջամտելը, ինչպես վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում»,- նշել են Լոնդոնում ՌԴ դեսպանատան ներկայացուցչությունում։

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանում «պրոռուսական կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձերի մեջ։

«Ով չի հասկացել, կհասկացնենք»․ ԿԳՄՍՆ կդիմի դատախազություն

Այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ սոցցանցի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել, կհասկացնենք»,- նշել է նա։

Դպրոցում քաղաքական քարոզի մասին վերջերս նաև ABC Media-ն էր ահազանգել։ Այդ մասին պատմող ռեպորտաժն առաջարկում ենք դիտել ստորև։