Պահանջատիրությունը` որպես անվտանգության հիմք․ «Genesis Armenia»

Հայոց ցեղասպանությունը մնում է XX-րդ դարի ամենաողբերգական վայրագություններից մեկը, որի կազմակերպիչը, համակարգողն ու պատասխանատուն Թուրքիա պետությունն է. ասված է «Genesis Armenia» ուղեղային կենտրոն-հիմնադրամը հայտարարությունում։

«Զանգվածային սպանությունները, հարկադիր տեղահանությունները և մի ամբողջ ժողովրդի մշակութային և ֆիզիկական գոյության ոչնչացումը պահանջում են դատապարտում և փոխհատուցում։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչելու շարունակական մերժումն ու պատմության վերանայման ձախողված փորձերը հավերժացնում են մարդկության դեմ այս հանցագործության ժառանգությունը մինչև օրս։ Հայատյաց այս ժխտումը պատմական վեճի հարց չէ, այլ շարունակական ձախողում, որը խոչընդոտում է հայ և թուրք ժողովուրդների փոխըմբռնմանը, երկխոսությանը, հնարավոր հաշտեցմանը և խաթարում վստահությունը։ Հետևաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա կենտրոնական հարց Հայաստանի և Թուրքիայի, հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության օրակարգում, քանի որ միջհասարակական և միջպետական իրական կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց պատմության ամենացավոտ էջի ճանաչման, դատապարտման և հանցագործությունը չկրկնելու անվտանգային հստակ երաշխիքների ձևավորման։

Ցեղասպանության և եղելության ժխտման՝ արդեն 111 տարի ձգվող ստվերն արտացոլվում է նաև վերջին տարիների իրադարձություններում, ինչպիսին է Արցախի կորուստն ու հայաթափումը։ Անցյալի և ներկայի միջև զուգահեռները պահանջում են ոչ միայն պատմական հանցագործությունների անհապաղ և անվերապահ ճանաչում, այլև դրանց ժամանակակից հետևանքների հաղթահարման գործնական քայլեր։

Պահանջատիրությունը լոկ նշանաբան չէ, ոչ էլ հարգանքի դրսևորման քայլ սեփական պատմության ու նախնիների հանդեպ․ այլ` ժամանակակից աշխարհում ազգի պատմության ողբերգական իրադարձությունների կրկնությունը թույլ չտալու նախապայման, պետությունների միջև քաղաքակիրթ երկխոսության, հնարավոր հաշտեցման և զարգացման նախապայման։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, բայց հաջողության գրավականը ուժեղ, անվտանգ, տնտեսապես և տեխնոլոգիապես հզոր, սոցիալապես արդար, առողջ ու առաջադեմ երիտասարդությամբ Հայաստան պետության կայացումն է»,- նշված է հայտարարությունում։

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը սկսել են TRIPP երթուղու վերաբերյալ տեխնիկական բանակցությունները․ Euronews

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը սկսել են TRIPP երթուղու վերաբերյալ տեխնիկական բանակցությունները, քանի որ գլոբալ էներգետիկ ցնցումները Բաքվի տարանցիկ հնարավորությունները մղում են Եվրոպայի ուշադրության կենտրոն. գրում է Euronews-ը։

ԱՄՆ տեխնիկական պատվիրակությունն ավարտել է Բաքվում «Թրամփի երթուղու» (TRIPP) վերաբերյալ բանակցությունները, քանի որ Վաշինգտոնը ձգտում է Ադրբեջանի հետ իր նոր ռազմավարական գործընկերությունը վերածել կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի։

ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալությունը (USTDA) այցն ավարտել է չորեքշաբթի՝ հայտարարելով, որ նպատակը երկու երկրների միջև «համատեղ ռազմավարական ենթակառուցվածքային առաջնահերթությունների առաջխաղացումն» է, որը փետրվարին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Բաքու այցելության ժամանակ ստորագրված ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի մի մասն է։

«Ադրբեջանի ռազմավարական աշխարհագրական դիրքն այն դարձնում է անփոխարինելի հանգույց Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող Տրանսկասպյան տարանցիկ ճանապարհի երկայնքով», – Euronews-ի հետ զրույցում նշել է USTDA-ի Եվրոպայի և Եվրասիայի գծով երկրի մենեջեր Սառա Լեմինգը։

Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղին» այս միջանցքն ավելի կարևոր կդարձնի։ TRIPP-ը կապում է Հարավային Կովկասն ավելի լայն՝ «Միջին միջանցքին», որը կապում է Չինաստանը և Կենտրոնական Ասիան Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով Եվրոպայի հետ։

USTDA-ն հայտարարել է, որ այժմ ուսումնասիրում է նախագծեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք աջակցում են Ադրբեջանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգությանը՝ «միաժամանակ առաջ մղելով ԱՄՆ տնտեսական և ռազմավարական շահերը»։

Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն աշխատում են տարանցիկ երթուղու զարգացման վրա, որը Վաշինգտոնը համարում է Արևելք-Արևմուտք էներգետիկ և լոգիստիկ հոսքերի վերաձևավորման, ինչպես նաև ավանդական մատակարարման ուղիներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու կենտրոնական գործոն։

TRIPP-ի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից․ միջազգայանագետ

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի (լճացում-խմբգ․) մեջ է․ գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այդ են վկայում թե՛ Հայաստանից հնչող հայտարարությունները, թե՛ ընդհանուր գործընթացները։ Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել է բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։ Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա։

Այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ինչը ենթադրում է նաև մյուս գործընթացների դանդաղում։ Նախագծի իրականացման հեռանկարները մասամբ կախված են նաև Իրան-ԱՄՆ հարաբերություններից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին է նաև TRIPP-ը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն, բնականաբար, գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» հետևից։ Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, սակայն մոդերատորն այլ կլինի:

Այսպիսով, ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը․ եթե չկա TRIPP, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Իսկ եթե TRIPP-ը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային՝ ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։ Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է»,- գրել է նա։

Թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունը մեր երկրում ուղենշային է իշխանության համար․ պատգամավոր

Հայաստանյան իշխանությունը ոչ թե սխալ է անում, վատ է անում կամ ապիկար է, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է․ գրել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։

Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը գործող իշխանության համոզմունքների և արժեհամակարգի հետ ներդաշնակ են, իսկ նրա գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»,- նշել է նա:

Համալիրի հարակից անտառում  քաղաքացի է մահացել

Համալիրի հարակից անտառում  քաղաքացի է մահացել․ գրել էին լրատվամիջոցները։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ քաղաքացին, նախնական տեղեկություններով, հանկարծամահ է եղել։

Մի՛ շտապեցրեք․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու ժամկետների մասին

Մի շտապեցրեք․ այսպես է արձագանել Թրամփը լրագրողների հարցին, թե ինչքան ժամանակ է պահանջվելու Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու համար։

«Երկշաբաթյա հրադադարի ընթացքում նրանք, հնարավոր է, լրացրել են ռազմական պաշարը։ Բայց եթե այդպես է, մենք դա կոչնչացնենք մեկ օրում»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՀՀ ՄԻՊ

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը․ ասված է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։

Սա մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էր, որն ուղեկցվեց կյանքի իրավունքի զանգվածային խախտումներով, բռնի տեղահանություններով և խոշտանգումներով։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների և միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է, իսկ նման արարքների համար պատժելիությունը` կանխարգելման կարևորագույն գործիք։

Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ։
Այսօրվա աշխարհում էլ իրականություն են էթնիկ հիմքով ատելության տարատեսակ դրսևորումները։ Դրանք պարարտ հող են ձևավորում ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, ուստի պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։

Մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայության երաշխավորումը և խտրականության բոլոր ձևերի բացառումը պետք է լինեն յուրաքանչյուր հասարակության հիմնասյուները, իսկ մեր ջանքերը պետք է մեկտեղված լինեն ատելության խոսքի, ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների, անհանդուրժողականության և խտրականության բոլոր դրսևորումների կանխարգելման գործում։

Հայոց ցեղասպանության տարելիցը ևս մեկ հիշեցում է, որ պետք է լինենք առավել համախմբված՝ պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից, կրոնական համոզմունքներից կամ ցանկացած այլ հանգամանքից։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ներկայի ու ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու, ինչպես նաև արդար, իրավահավասար և մարդակենտրոն հասարակություն կառուցելու հարցում»,- ասված է հաղորդագրությունում։