Տունը, որ մնաց փակված սահմանից այն կողմ

Մեր տունը պետք է նայի սարերին։ Եվ դիմացն ազատ տարածություն լինի։

Քարվաճառում մեր կառուցվող տան համար այս երկու կարևոր պայմանն ունեի. երկու պայմաններն էլ անքննելի էին։ Հողատարածքն սկսեցինք փնտրել ըստ այս պայմանների։ Գտանք. Քարվաճառի ամենածայրին, մեկուսի, լիաթոք շնչելու տարածք՝ ուղիղ ամենասիրուն սարերին նայող, այգին էլ միանում էր ձոր իջնող կածանին։ Էլ ինչ էր պետք երջանիկ լինելու համար։

2012 թվականին էլ շատ բան պետք չէր։ Քարվաճառն առաջին անգամ տեսնելուց հետո ես ու այն ժամանակ դեռ ապագա ամուսինս իրար նայեցինք ու առանց խոսքի հասկացանք. մենք պետք է ապրենք Քարվաճառում։ Ազատագրված հայրենիքում մեր համատեղ կյանքն սկսելը հիմնավորված էր երկուսիս համար, հենց Քարվաճառն ընտրելիս գիտակցված որոշմանը գումարվեց անբացատրելի հուզական կապը, որ զգացինք առաջին անգամ հայոց միջնաբերդը տեսնելուց հետո։

Տարածքը պետք է դառնար այգի. մաքրվեր, խնամվեր, հոգատարության արժանանար։

Տունը պետք է կառուցվեր քար առ քար՝ սիրով ու գիտակցված։

Տուն. կիսանորոգված, բայց կատարյալ՝ ամենաչքնաղ տեսարանով։

Տուն. առանց մոդայիկ կահավորման, բայց երազանքներով ու նպատակներով ջերմացած։

Տուն. իմաստավորման ամրոց։ Տուն, որ կառուցվել էր ծանր գնով ազատագրված հայրենիքում, տուն, որի բակը մաքրելիս խաչքարի բեկորներ էինք գտնում։ Տուն, որ նայում էր Մռավին, տուն, որ գտնվում էր Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհին, տուն, որ իմաստ ուներ վերահայացնել Մոնթեի ու Պետոյի ազատագրած Քարվաճառը։

Տուն, որի մասին ասում էինք՝ սերունդներին հանգիստ խղճով կասենք, որ մեր ձեռքերով ենք սարքել՝ բառիս բուն իմաստով։

Տուն, որտեղ շատ գրքեր կային, որը կարդում էին Քարվաճառի դպրոցականները։ Տուն, որտեղ կարվում էին Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախմբի ներկայացումների դեկորները։

Տուն, որտեղ կարող էին հյուրընկալվել բոլորը, ովքեր ուզում էին տեսնել Քարվաճառը։

Տուն, որտեղ ես տանն էի։

Ես հիմա նոր հասցե ունեմ։ Իսկ տուն ունե՞մ։

Թամարա Գրիգորյան

Հայտնի է Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի ելույթների ժամանակացույցը․ հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ժամանակացույց

Ապրիլի 19-ին. Ժամը` 19:00-ին, 53 կգ` Իզաբելլա Յայլյան, Տանզելա Գրիգորյան

Ապրիլի 20-ին. Ժամը` 12:00-ին, 60 կգ` Գառնիկ Չոլաքյան

Ապրիլի 20-ին. Ժամը` 18:00-ին, 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան

Ապրիլի 21-ին. Ժամը` 19:00-ին, 71 կգ` Գոռ Սահակյան

Ապրիլի 22-ին. Ժամը` 19:00-ին, 79 կգ` Մարտին Պողոսյան

Ապրիլի 23-ին. Ժամը` 16:00-ին, 88 կգ Ռաֆիկ Հարությունյան

Ապրիլի 23-ին. ժամը` 19:00-ին, 77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան

Ապրիլի 24-ին, ժամը` 16:00-ին, 94 կգ` Արա Աղանյան

Ապրիլի 24-ին, ժամը` 19:00-ին, 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

Ապրիլի 25-ին, ժամը` 19:00-ին, 110 կգ` Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան

Ապրիլի 26-ին, ժամը` 13:00-ին, +86 կգ` Տաթև Հակոբյան

Ապրիլի 26-ին, Ժամը` 16:00-ին, +110 կգ` Վարազդատ Լալայան։

Աղստև գետն ընկած կենդանուն փրկել են

Ապրիլի 12-ին, ժամը 09:42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ Աղստև գետում, շուն կա․ գրում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փրկարարները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրությունում:

Այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի երկրում իշխանությունը թիրախավորել է Եկեղեցուն․ Մայր Աթոռ

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների․ տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով և Հայրապետական մաղթերգով։ Ապա ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին՝ նշելով, որ երիտասարդները Սուրբ Հարության տոնի խորհրդով այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։

Քահանա հայրերի անունից ողջույնի և երախտիքի խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը (Շիրակի թեմ)։ Իր խոսքում Տեր Հայրն ընդգծեց, որ երիտասարդների ցանկությանն ընդառաջ՝ Երիտասարդաց միությունների պատասխանատու քահանա հայրերը կազմակերպել են այս ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ՝ իրենց ուխտը նորոգելու, հավատքի մեջ զորանալու և Սուրբ Էջմիածնի օրհնությամբ շարունակելու իրենց կյանքը իբրև Մայր Եկեղեցու հավատարիմ զավակներ:

Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Շիրակ թեմից՝ երեցկին Գոհարիկ Գալտագազյանը, Արագածոտնի թեմից՝ Նաիրա Դավթյանը, Սյունյաց թեմից՝ Մարիա Աթանեսյանը, Մասյացոտնի թեմից՝ Մանե Մնացականյանը և Գուգարաց թեմից՝ Սարգիս Գալստյանը։

Ապա ներկաներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Սիրելի զավակներ Մեր,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Ուրախ է Մեր հոգին, որ Զատկական այս հոգենորոգ օրերին դուք համախմբվել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ դրսևորելով ձեր որդիական սերն ու նվիրումը առ Հայոց Եկեղեցին։

Առաքելական ժամանակներից ի վեր մեր Սուրբ Եկեղեցին լուսավոր փարոս է մեր ժողովրդի կյանքում՝ իր զավակներին հաստատելով հավատի և հույսի մեջ և առաջնորդելով դեպի Աստված, դեպի բարին ու ճշմարիտը։ Հայոց Եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր տունն է, որտեղ յուրաքանչյուր հայորդի գտնում է սեր, խնամք ու հոգատարություն և զորանում երկնառաք շնորհներով ու օրհնություններով։ Ով ցանկանում է ճանաչել հայ ժողովրդի հոգին, հայացքը պիտի ուղղի Հայոց Եկեղեցուն։ Մեր Եկեղեցին ուժ է տվել իր զավակների ապրելու և արարելու ձգտումներին և խաղաղության ու արդարության իղձերին։ Մեր Եկեղեցին զորություն է պարգևել ազգ ու հայրենիք սիրելու և հավատարիմ իր առաքելությանը՝ պահպանել ու հարստացրել է մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հետամուտ եղել նոր սերնդի հայեցի դաստիարակությանը։ Տերունավանդ քրիստոնեական արժեքներով մեր Եկեղեցին աշխարհասփյուռ հայության համար դարձել է միասնության հիմնասյուն՝ առաջնորդելով իր հոտը թե՛ խաղաղ օրերին և թե՛ փորձությունների ժամանակ։

Իր այս առաքելության ճանապարհին Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առջև հաճախ հարուցվել են տարատեսակ խոչընդոտներ ու դժվարություններ։ Այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի մեր երկրում Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ։ Օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։ Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։

Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր Եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները։ Այսօր էլ Հայ Եկեղեցին մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակները։

Սիրելիներ, մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում կարևոր առաջնահերթություններից է ձեր՝ երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավումը եկեղեցական կյանքում։ Այս նպատակով մեր եկեղեցիների շուրջ ստեղծված երիտասարդական միությունները հետևողականորեն իրականացնում են տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել և խորացնել նոր սերնդի կապը մեր Մայր Եկեղեցու հետ։ Դուք և ձեր հասակակիցներն եք մեր հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի լուսավոր ապագայի երաշխավորը։ Ամուր պահեք կապվածությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ընդունեք դարերով սրբագործված նրա ավանդները՝ իբրև ուղեցույց ձեզ համար, որպեսզի լինեք ինքնուրույն, արժանավոր և ուժեղ անհատներ։ Սիրեք Հայրենին, մեր Սուրբ Եկեղեցին, եղեք բարեպաշտ հավատացյալներ ու օրինահարգ քաղաքացիներ։

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ ձեր ջերմ հավատքի և եկեղեցանվիրումի համար։ Մաղթում ենք Ձեզ ամենայն բարին և հայցում, որ Բարձրյալն Աստված օրհնի ձեր ընթացքը, պարգևի անսասան և անսպառ հավատք, հույս ու սեր և զորացնի ձեզ բոլոր բարի ձեռնարկներում։

Մեր բարձր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այս ուխտագնացությունը կազմակերպելու համար Հայ Եկեղեցու Երիտասարդական կազմակերպությանց կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, թեմերի երիտասարդաց միությունների պատասխանատու քահանա հայրերին, վարչական խորհուրդների անդամներին ու ատենապետերին:

Հայրական մեր պատգամն է ձեզ, որ նույն նախանձախնդրությամբ շարունակեք ներդնել ձեր ջանքերը՝ նորանոր նախաձեռնություններով առավել կենսունակ ու աշխույժ դարձնելու երիտասարդաց միությունների գործունեությունը՝ ի զորացումն Հայրենի մեր Երկրի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի։

Թող Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ազգիս հայոց ի Հայրենիս և ի Սփյուռս. ամեն»։

Օրհնության խոսքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին, հովվական գործունեությանը և Եկեղեցու առաքելությանն ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը։

Հանդիպումը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով, որից հետո երիտասարդները Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին»,- ասված է հաղորդագրությունում:

Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ

Բեռլինի «Ունիոնը» թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 34-ամյա Մարի-Լուիզա Էտային, որը կղեկավարի թիմը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը․ գրում է Armsport.am-ը:

Այս նշանակմամբ նա դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչը՝ անկախ պաշտոնակատարի կարգավիճակից։

Այս պաշտոնում Էտան փոխարինել է 54-ամյա Շտեֆեն Բաումգարտին, որը թիմը գլխավորում էր ընթացիկ տարվա հունվարից։ Չնայած այն հանգամանքին, որ բեռլինցիները Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը, ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել Բաումգարտին և նրա մարզչական շտաբին։ Նշենք, որ մինչև գլխավոր թիմի ղեկն ստանձնելը Մարի-Լուիզա Էտան աշխատում էր «Ունիոնի» մինչև 19 տարեկանների երիտասարդական թիմում։

«Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում միավորների խտությունը՝ մեր տեղը Բունդեսլիգայում դեռևս երաշխավորված չէ։ Ես ուրախ եմ, որ ակումբն ինձ վստահեց այս բարդ առաջադրանքը»,- նորանշանակ մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ներկայումս բեռլինյան թիմն անցկացրած 29 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 32 միավոր: Մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է անցկացնել ընդամենը հինգ հանդիպում։ Էտայի նորամուտը գլխավոր թիմի ղեկին կկայանա առաջիկա շաբաթ՝ ապրիլի 18-ին, երբ «Ունիոնը» սեփական հարկի տակ կընդունի «Վոլֆսբուրգին»։

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում

Փաստաբան Էմին Խաչատրյանը գրում է․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Մաթևոսյանի, մերժել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»։