Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար․ պատգամավոր

Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք է լինի։

Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, մշակույթն ու կոթողները, ՀՀ մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»։

 

Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար․ պատգամավոր

Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք է լինի։

Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, մշակույթն ու կոթողները, ՀՀ մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»։

 

Հարավային Կովկասն ու Հայաստանում ընտրությունները՝ ՌԴ-ի արտաքին քաղաքականութան կիզակետում․ РБК

Ռուսաստանն ակտիվացնում է իր համագործակցությունն արտասահմանյան երկրների հետ՝ հետխորհրդային տարածքի համար մրցակցության ֆոնին։ Հարավային Կովկասը և Հայաստանում ընտրություններն առանցքային ուղղություններն են․ նշվում է РБК-ի «Բացատրական բրիգադ» ծրագրի ժամանակ։

Նշվում է, որ Հարավային Կովկասը մնում է Ռուսաստանի համար ռազմավարական առումով կարևոր տարածք՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական տեսանկյունից։

Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հավասարակշռությունը, Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային միջնորդի դերի թուլացման և աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխության պայմաններում երկրների դեպի արտաքին խաղացողներ վերակողմնորոշվելու ռիսկերը։

Ընդգծվել է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են, քանի որ դրանց արդյունքներով կորոշվի վարչապետը և, հետևաբար, երկրի կուրսը։ ՀՀ-ն ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի բարիքներից, բայց և միաժամանակ հարաբերություններն ամրապնդել ԵՄ-ի հետ։ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հասկացրել է, որ դա անհնար է։

Նշվում է, որ Փաշինյանը ստիպված կլինի պայքարել վարչապետի աթոռի համար․ թեև նա շանսեր ունի, սակայն մրցակցությունը թեժ է։ Բացի այդ՝ հաղորդավարները շեշտել են, որ անկախ նրանից, թե ով կընտրվի վարչապետ՝ ՌԴ-ն պետք է աշխատի հասարակության կարծիքի վրա։ ՀՀ-ում հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չեն օգնել երկրին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ինչը լայնորեն շահարկում են որոշ ուժեր, դա էլ, իր հերթին, նպաստում է հակառուսական տրամադրությունների աճին։

 

Ըստ նախարարի՝ Հայաստանում ուղղակի ներդրումներն աճել են 3․6 անգամ

2025 թվականին, 2024-ի համեմատ, Հայաստանում նրդրումներն աճել են 88 տոկոս, իսկ ուղղակի ներդրումները՝ 3․6 անգամ՝ 131․6 մլն դոլարից դառնալով 605․1 մլն դոլար․ գրել  է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են` ԱՄՆ, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Սինգապուր, Շվեյցարիա, Ֆրանսիա»,- նշել է Պապոյանը:

Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ գրում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ ձայների նախնական հաշվարկի՝ ընդդիմադիր ուժին վստահության քվե է տվել ընտրողների 53․45 տոկոսը, և «Տիսա» կուսակցությունը խորհրդարանում կունենա 136 մանդատ՝ 199-ից։

Նշենք, որ ըստ այդ երկրի կանոնադրության ու օրենքների՝ խորհրդարանում մեծամասնություն լինելու համար, անհրաժեշտ է 100, իսկ սահմանադրական մեծամասնություն լինելու ամար՝ 130 մանդատ։

Վարչապետ Վիկոտր Օրբանն ընդունել է պարտությունն ու շնորհավորել «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին։

Օրբանն ասել է, որ ինքը ևս լինելու է խորհրդարանում, իսկ իրենց ուժը դիրքավորվելու է ընդդիմադիր դաշտում։

Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ գրում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ ձայների նախնական հաշվարկի՝ ընդդիմադիր ուժին վստահության քվե է տվել ընտրողների 53․45 տոկոսը, և «Տիսա» կուսակցությունը խորհրդարանում կունենա 136 մանդատ՝ 199-ից։

Նշենք, որ ըստ այդ երկրի կանոնադրության ու օրենքների՝ խորհրդարանում մեծամասնություն լինելու համար, անհրաժեշտ է 100, իսկ սահմանադրական մեծամասնություն լինելու ամար՝ 130 մանդատ։

Վարչապետ Վիկոտր Օրբանն ընդունել է պարտությունն ու շնորհավորել «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին։

Օրբանն ասել է, որ ինքը ևս լինելու է խորհրդարանում, իսկ իրենց ուժը դիրքավորվելու է ընդդիմադիր դաշտում։

Հիվանդություններն ու մահերը 1900-ականների սկզբի Երևանում

20-րդ դարասկզբին ամբողջ աշխարհում մոլեգնում էին զանազան հիվանդություններ, ինչի հետևանքով մահացան միլիոնավոր մարդիկ: Հայաստանը ևս չէր կարող անմասն մնալ այդ աղետից: Դարասկզբի հիվանդություններն իրենց առատ հունձն արեցին նաև Երևանում: Այդ տարիների մասին բացառիկ վիճակագրական տվյալներ է ներկայացնում 1920 թվականին լույս տեսած «Առողջապահիկ» ամսագիրը. «1906 թվականին Երևանի նահանգում քութեշով հիվանդացել է 644 հոգի, իսկ մեռել 232-ը, այսինքն հիվանդներից 1/3-ից ավելին։ Դիֆտերիայով հիվանդացել է 506 հոգի և մեռել 158, այսինքն հիվանդացողներից մեկ  քառորդից ավելին մեռել է։ 1907 թվին նահանգում առատ հունձ էր անում քութեշը: Այդ տարում նահանգում քութեշով հիվանդացել է 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել է։ 1908 թվին քութեշով հիվանդացել է 900 հոգի և  մեռել 252։ 1909 թվին քութեշից մեռնողների թիվը ավելի է բարձրանում՝ 549 հիվանդից մեռել է 192, այսինքն 30 տոկոսը»։ («Առողջապահիկ», 1920, N 3)։ 1910-ական թվականներին ևս Երևանում ու Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում շարունակվեցին հիվանդությունները, ավելացան մահվան դեպքերը: Հիվանդությունների վիճակագրությանը զուգահեռ ամսագիրը ներկայացնում էր նաև, թե առողջապահական ու բժշկական ինչպիսի վատ վիճակում էր գտնվում Հայաստանն ու Երևանը: «1910 թվին Երևանում 31 հազար 297 հոգուն ընկնում էր միայն 15 բժիշկ, այսինքն յուրաքանչյուր 2086 հոգուն գալիս էր մեկ բժիշկ։ Ալեքսանդրապոլում 35 հազար 865 հոգուն կար 8 բժիշկ, այսինքն մեկ բժիշկը 4482 հոգուն։ Երևանի գավառում 53 հազար 656 հոգուն միայն 2 բժիշկ։ Ալեքսանդրապոլի գավառում 46 հազար 476 հոգուն 3 բժիշկ։ Նորբայազետի 69 հազար 297 հոգուն` 2 բժիշկ: Ընդամենը ամբողջ նահանգում 1910 թվին եղել է միայն 49 բժիշկ, մոտ 900 հազար բնակիչ։ Նահանգի հակաառողջական դրությունը, ազգաբնակության տգիտությունը, գյուղական կյանքի պայմանները,  վարակիչ ախտերի համար հատուկ հիվանդանոցների և ախտահանոցների բացակայությունը և այս բոլորը նպաստում են նահանգում ամեն տեսակի վարակիչ հիվանդություններ երևալուն և մանավանդ մանուկների վարակիչ հիվանդությունների տարածվելուն»։ (Նույն տեղում): 20-րդ դարասկզբին վարակիչ հիվանդությունները Հայաստանում, հատկապես Երևանում, ունեցել են կործանարար հետևանքներ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր։ Հիվանդությունների տարածման հետ մեկտեղ մահացության ցուցանիշը չափազանց բարձր էր: Դրա պատճառը բժշկական համակարգի թերի զարգացվածությունն ու բժիշկների փոքր թիվն էր: Արդյունքում առողջապահական ծանր պայմաններն ու սոցիալական գործոնները նպաստում էին համաճարակների շարունակական տարածմանը։

Արա Զարգարյան

Ամեն իմաստով անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել Սփյուռքի հնարավորությունները․ պատգամավոր

Հայաստանն իրոք այլ հնարավորությունների երկիր է՝ հայկական Սփյուռքով ու առանց դրա․ գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ամեն իմաստով մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները։ Մենք շռայլություն չունենք չիրացնելու աշխարհի տարբեր երկրներում՝ մեր կամքից անկախ ձևավորված համայնքների ներուժը։

Հենց այս համատեքստում է կարևորվում նաև այս օրերին Փարիզում անցկացվող Սփյուռքի խորհրդաժողովը։ Աշխարհի 15 երկրներից 150 ներկայացուցիչներ միասին քննարկում են համահայկական օրակարգի կարևոր հարցեր, լուծումներ փնտրում մեր խնդիրների համար և մտորում, թե ինչպես մեր ներուժն ծառայեցնել հանուն պետականության։

Սա մի գործառույթ է, որն ամենից լավ պետք է անի պետությունը։ Սակայն այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից, որպեսզի ցանկացած իրավիճակում մեզ հրամցնեն, թե մենակ ենք ու թույլ, և բացի իրավիճակի հետ հարմարվելուց ու բոլոր պահանջները կատարելուց՝ այլ տարբերակ չունենք։

Երբ խոսում ենք այլընտրանքների մասին, սա կարևորագույն ուղղություններից մեկն է՝ համահայկական ներուժի միավորումն ի նպաստ մեր խնդիրների լուծման, այլ ոչ թե համատարած պառակտումը, որպեսզի անելանելիության շղարշի տակ ամեն ինչ զիջենք»,- նշել է նա։

 

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցին

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը․ տեղեկացնում է Արցախի թեմը։

«Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Տունը, որ մնաց փակված սահմանից այն կողմ

Մեր տունը պետք է նայի սարերին։ Եվ դիմացն ազատ տարածություն լինի։

Քարվաճառում մեր կառուցվող տան համար այս երկու կարևոր պայմանն ունեի. երկու պայմաններն էլ անքննելի էին։ Հողատարածքն սկսեցինք փնտրել ըստ այս պայմանների։ Գտանք. Քարվաճառի ամենածայրին, մեկուսի, լիաթոք շնչելու տարածք՝ ուղիղ ամենասիրուն սարերին նայող, այգին էլ միանում էր ձոր իջնող կածանին։ Էլ ինչ էր պետք երջանիկ լինելու համար։

2012 թվականին էլ շատ բան պետք չէր։ Քարվաճառն առաջին անգամ տեսնելուց հետո ես ու այն ժամանակ դեռ ապագա ամուսինս իրար նայեցինք ու առանց խոսքի հասկացանք. մենք պետք է ապրենք Քարվաճառում։ Ազատագրված հայրենիքում մեր համատեղ կյանքն սկսելը հիմնավորված էր երկուսիս համար, հենց Քարվաճառն ընտրելիս գիտակցված որոշմանը գումարվեց անբացատրելի հուզական կապը, որ զգացինք առաջին անգամ հայոց միջնաբերդը տեսնելուց հետո։

Տարածքը պետք է դառնար այգի. մաքրվեր, խնամվեր, հոգատարության արժանանար։

Տունը պետք է կառուցվեր քար առ քար՝ սիրով ու գիտակցված։

Տուն. կիսանորոգված, բայց կատարյալ՝ ամենաչքնաղ տեսարանով։

Տուն. առանց մոդայիկ կահավորման, բայց երազանքներով ու նպատակներով ջերմացած։

Տուն. իմաստավորման ամրոց։ Տուն, որ կառուցվել էր ծանր գնով ազատագրված հայրենիքում, տուն, որի բակը մաքրելիս խաչքարի բեկորներ էինք գտնում։ Տուն, որ նայում էր Մռավին, տուն, որ գտնվում էր Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհին, տուն, որ իմաստ ուներ վերահայացնել Մոնթեի ու Պետոյի ազատագրած Քարվաճառը։

Տուն, որի մասին ասում էինք՝ սերունդներին հանգիստ խղճով կասենք, որ մեր ձեռքերով ենք սարքել՝ բառիս բուն իմաստով։

Տուն, որտեղ շատ գրքեր կային, որը կարդում էին Քարվաճառի դպրոցականները։ Տուն, որտեղ կարվում էին Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախմբի ներկայացումների դեկորները։

Տուն, որտեղ կարող էին հյուրընկալվել բոլորը, ովքեր ուզում էին տեսնել Քարվաճառը։

Տուն, որտեղ ես տանն էի։

Ես հիմա նոր հասցե ունեմ։ Իսկ տուն ունե՞մ։

Թամարա Գրիգորյան