Մարդ, ով գտնվելով անազատության մեջ, պատմական օր է կերտել մեր ֆուտբոլի պատմության մեջ. Գասպարյան

Մարդ, ով գտնվելով անազատության մեջ, պատմական օր է կերտել մեր ֆուտբոլի պատմության մեջ. Գասպարյան

Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր՝ ինչպես է ուսուցչուհին բռնություն գործադրում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Ո՞ւր են ձեր «կոկոշները», այսօր դրանք էլ չկա ու ադրբեջանցին մտել է հայի տուն․ Մամիկոն Ասլանյան

Ո՞ւր են ձեր «կոկոշները», այսօր դրանք էլ չկա ու ադրբեջանցին մտել է հայի տուն․ Մամիկոն Ասլանյան

Անհետ կորածների և գերիների հարցը պետք է լինի բանակցությունների սեղանին. Սյուզաննա Ավետիսյան

Անհետ կորածների և գերիների հարցը պետք է լինի բանակցությունների սեղանին. Սյուզաննա Ավետիսյան

Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան

Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է. Armenia Sputnik–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը։

«Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,– նշեց Գևորգյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Էլիզա Գալուստյանն էլ շեշտեց, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը։

Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր

Թուրքական «Royad Mammadov» բեռնատար նավը խորտակվել է Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ։ Ռումինիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ նավում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով փրկարարները տարհանել են 11 մարդու, ևս երկու մարդու մարմին է դուրս բերվել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եգիպտացորեն տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել ռուսական ԱԹՍ-ների կողմից։ Նրա խոսքով՝ նավում եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։

Թուրքիայի «Ծովային առևտրի պալատի» տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից Սև ծովում հարձակման է ենթարկվել 226 քաղաքացիական և առևտրային նավ, որոնց ավելի քան 70%-ը՝ 2026 թվականին։ Հունիսից առնվազն 27 թուրքական նավ է տուժել հարձակումներից։

Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի։

Սանահինում է ամփոփված «Թագավոր Հայոց» եւ «Հայոց Շահնշահ» Զաքարե Զաքարյանը։

Մի մարդ,ով մերժեց դավաճանությունն ու ուրացումը,վառ պահեց ազգային ու պատմական հիշողությունը,չհրաժարվեց հայրենիքը ազատագրելու գաղափարից՝ Հայաստանը մաքրելով օտար նվաճողներից։

Նա հանդիսացավ ամբողջական Հայաստանի խորհրդանիշը.ոչ պատմական ու ոչ իրական,այլ՝ ամբողջական։

Հայաստանում իշխող վարչակարգը առաջ է մղում Զաքարե Զաքարյանին խորթ «իրական Հայաստանի» տեսլականը,որը նպատակ ունի ջնջել հայի պատմական հիշողությունը։

Մտածում եմ,եթե Զաքարե Զաքարյանն էլ քպ-ականնըրի նման մտածեր,1045-ի Անիի անկումից հետո 1199 -ին չէր ազատագրի Անի մայրաքաղաքը եւ թուրք- սելջուկներից չէր մաքրի մեր հայրենիքի մի մեծ հատված՝ Այրարատը,Արագածոտնը,Արցախը,Շիրակը,Սյունիքն ու Կարսը։

Զաքարեն ոչ միայն չուրացավ սեփական ազգին ու եկեղեցուն,այլ նաեւ մեծ եկեղեցաշինական գործունեություն է ծավալել ու նախաձեռնել է Լոռու/1205/ եւ Անիի/1207/ եկեղեցական ժողովները ։

Նրան այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը։

Ի տարբերություն նիկոլիստների,Զաքարեն չի խզել կապը պատմական անցյալի հետ։

Ամբերդի ազատագրումից հետոո թողած արձանագրության մեջ,վկայակոչվում է Զաքարյանների սերումը հայկական Արծրունիներից,իսկ 1210 -ի Հաղպատի արձանագրությամբ հաստատվում է Զաքարյանների կապը Բագրատիւնիների հետ։

Նա ազատագրել է ոչ միայն Անին,այլ նաեւ 1208-1209 թվականներին ազատագրել է Մանազկերտն ու Արճեշը։

Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին։

Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Զաքարյանի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։

Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։

Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։

Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։

Կրել է Բագրատունիների «շահնշահ» տիտղոսը, անվանվել «թագավոր Հայոց»,«կեսար», «ինքնակալ»։

Վրաստանի դաշնակից պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։

Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։

Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։

Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։

Զաքարեն պատմական հիշողության ու հայոց վրեժի կրող է եղել։

Նա 1200-ականների սկզբին,500 տարի անց ,հայ նախարարների վրեժն է լուծել օտար նվաճողներից։

Հայտնի է ,որ 703-705թթ. օտար նվաճողները խաբեությամբ Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցում այրում են շուրջ 500 հայ նախարարների։

Նույնկերպ 500 տարի անց Արդեբիլի էմիրի եւ օտար նվաճողների հետ վարվում է Զաքարե Զաքարյանը՝ վրեժ լուծելով հայ ազգի թշնամիներից։

Հասկանու՞մ եք,5 դար անց …

Իսկ Նիկոլը 5 տարի էլ չդիմացավ եւ 2022-ի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում,իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում։

Զաքարեն երբեք չհակադրեց պատմական ու իրական Հայաստանը, նրա համար կար մեկ Հայաստան՝ Աստծուց տրված հայրենիք։

Ճանաչեք Հայաստանն ու հայ ազգի իրական հերոս-արքաներին,որոնց մեջ իր արժանի տեղն ունի Զաքարե Զաքարյանը։Այցելեք Սանահին Զաքարե Զաքարյանի շիրիմին ու ստացեք մեր նախնիների ոգու ուժը,որպեսզի չդառնաք ապազգային ու հակապետական պրոպագանդայի զոհը»,- գրել է նա։

 

ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն

ԵՄ երկրներում գազի գները տարվա սկզբից աճել են 140%-ով, մինչդեռ Եվրահանձնաժողովը շարունակում է պահանջել մինչև 2027 թվականի վերջը ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ 2026-ի սկզբից ԵՄ-ն գազի ներմուծման համար 100 միլիարդ եվրոյով ավելի է վճարել, քան նախորդ տարի՝ չնայած ներմուծման ծավալների աճին։

Միաժամանակ, Եվրոստատի տվյալներով՝ տարվա առաջին ինը ամիսներին եվրոպական երկրների գազի ներմուծումը 2025-ի համեմատ նվազել է ավելի քան 5%-ով։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ռուսական գազի մասնաբաժինը ԵՄ ներմուծման մեջ արդեն նվազել է 45%-ից մինչև 12%, և Եվրամիությունը մտադիր է այն հասցնել զրոյի մինչև 2027 թվականի վերջը։

Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նր

Այսօր` հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն տղամարդու դի է տեղափոխվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ «MAZ» մակնիշի բեռնատարը կայանված է եղել, երբ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հիվանդանոց տեղափոխված մահացած տղամարդուն, ապա շարժվել առաջ ու բախվել խոտանված վիճակում կայանված ավտոմեքենային։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արդարացվել է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքի գործով։

Դատարանն այսօր անմեղ ճանաչեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության հոդվածով քննվող քրեական գործով։ Գործը հարուցվել էր անցած տարվա նոյեմբերին՝ դատարանի նիստից հետո տեղի ունեցած միջադեպի առթիվ։

Նույն գործով մեղադրյալ է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանն այլ քրեական գործերով ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։

Ներկայում Ղուկասյանը տնային կալանքի տակ է և չի կարողանում կատարել քաղաքապետի լիազորությունները։ Անցած տարվա հոկտեմբերից նրան փոխարինում է Գյումրիի առաջին փոխքաղաքապետը, որը նաև Ղուկասյանի փեսան է։