Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /ԱՌԿԱ/․    «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ։

Հրանտ Հակոբյանը 2019 թվականի օգոստոսից զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2017 թվականի փետրվարից՝ ֆինանսական տնօրենի։ Նա միացել է Կոնվերս Բանկին 2011 թվականին՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։

Մինչ Կոնվերս Բանկին միանալը, աշխատել է Corporación América ընկերությունում (Բուենոս Այրես)։ Նա ունի տնտեսագիտության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի համալսարանից, ինչպես նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանից։ Հրանտ Հակոբյանը նաև BACEE-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիա) տնօրենների խորհրդի անդամ է։

Կոնվերս Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարության հետևողական իրականացմանը, Հայաստանի ֆինանսական համակարգում դիրքի ամրապնդմանը, հաճախորդների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիական հնարավորությունների շարունակական առաջխաղացմանը։

Կոնվերս Բանկի մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում և առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /ԱՌԿԱ/․  Հաճախակի ճանապարհորդող և հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները գնահատող անձանց Յունիբանկն առաջարկում է Mastercard World «Travel» քարտեր:

Յունիբանկի Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որին կցված է երեք արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո, ինչը այն դարձնում է հատկապես հարմար և շահավետ արտասահմանում վճարումների համար։

Հատուկ ուշադրություն է դարձվում օդանավակայանում հաճախորդի հարմարավետությանը:  Lounge Key-ի միջոցով քարտն անվճար մուտք է ապահովում բիզնես սրահներ. տարեկան մինչև 6 այցելություն քարտապանի և նրա հյուրերի համար: Հասանելի է նաև Fast Track ծառայությունը:

Քարտապանները նաև ստանում են լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ շուրջօրյա կոնսիերժ ծառայություն, 1 ԳԲ անվճար ռոումինգ Ինտերնետ և 20% զեղչ այլ ռոումինգային փաթեթների համար։

Mastercard World «Travel» քարտապաններն ունեն գործարքների բարձր օրական սահմանաչափ՝ մինչև 8 միլիոն ՀՀ դրամ, քանակը՝ մինչև 20 գործարք։ Հաճախորդներին տրամադրվում է մոբայլ հավելված բանկային գործարքներն առանց բանկ այցելելու կատարելու համար, ինչպես նաև SMS ծանուցումների ստացման հնարավորություն յուրաքանչյուր գործարքի համար։

Ի դեպ՝ ներկայումս իրականացվող ակցիայի շրջանակներում շաբաթ-կիրակի օրերին «Դալմա» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում Mastercard World «Travel» քարտերը կարելի է ձևակերպել 50% զեղչով։

ԱՄՀ–ն 2026թ․–ին բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը՝ մինչև 5,3%

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսում է 5,3% մակարդակում, իսկ 2027 թվականին՝ 5,5%: Այս մասին նշվում է ապրիլի 14-ին հրապարակված «World Economic Outlook»-ի ապրիլյան ամփոփագրում։

2025 թվականի հոկտեմբերին հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականի համար կանխատեսում էր 4,9% մակարդակում:

ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ միջին տարեկան գնաճը երկրում 2026 թվականին կկազմի 3,6%՝ հոկտեմբերյան կանխատեսման 2,8%-ի դիմաց, իսկ 2027 թվականին՝ 3,4%:

Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ գործարքների հաշվի պակասուրդը 2026 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի 6% մակարդակում՝ հոկտեմբերյան կանխատեսման 4,7%-ի դիմաց, իսկ 2027 թվականին՝ ՀՆԱ-ի 5,2%–ը:

Թվեր և կանխատեսումներ

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում տնտեսական աճն ամրագրված է 5,4% մակարդակում:

Համաձայն Կենտրոնական բանկի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության, 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը սպասվում է 4,7–7,1% միջակայքում՝ կախված սցենարից, 2027 թվականին՝ 5,3–5,7%, 2028 թվականին՝ 4,9–5,2%:

KPMG–ի կողմից «Ռենշին» ընկերության աուդիտը հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը․ ֆինանսական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի ․/ԱՌԿԱ/․  «Ռենշին» ընկերության աուդիտը, որը  հինգ տարի անընդմեջ իրականացվում է «Մեծ քառյակի» մեջ մտնող KPMG ընկերության կողմից, հաստատում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։

«Աուդիտի ընթացքում հաստատվում են այնպիսի առանցքային պարամետրեր, ինչպիսիք են կապիտալի համարժեքությունը, իրացվելիության մակարդակը և ակտիվների որակը: Ներդրողների համար սա նշանակում է ռիսկերի նվազեցում և երաշխիք, որ ընկերությունը գործում է միջազգային թափանցիկ ստանդարտներով», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով գործընկերների համար ամենամյա միջազգային աուդիտի գործնական արժեքի մասին՝ Չիչյանն ընդգծել է, որ միջազգային աուդիտը գործնական գործիք է բոլոր շահառուների համար:

«Բանկերի համար այն նվազեցնում է ռիսկի գնահատականը, ինչը թույլ է տալիս մեզ ներգրավել ֆինանսավորում ավելի մրցունակ պայմաններով։ Ինստիտուցիոնալ ներդրողների համար սա որոշումների կայացման հիմնական նախապայմանն է, որը հաստատում է ընկերության «առողջությունը»։ Գնորդների համար միջազգային աուդիտը փաստում է այն մասին, որ կառուցապատողը կայուն է և չունի ֆինանսական խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել շինարարության կանգին», – պարզաբանել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե «Ռենշինի» կորպորատիվ մշակույթի ո՞ր սկզբունքներն են օգնում ձևավորել ուժեղ թիմ և պահպանել կայունությունը երկարաժամկետ ու կապիտալատար նախագծերում՝ ֆինանսական տնօրենն ընդգծել է, որ«Ռենշինի» կորպորատիվ մշակույթը մեր հաջողության հիմնաքարն է, որը թույլ է տալիս արդյունավետ կառավարել կապիտալատար և երկարաժամկետ նախագծերը։

«Մեր թիմի ձևավորման հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նորարարության սիներգիան, որտեղ յուրաքանչյուր մասնագետ գիտակցում է իր դերը ընկերության համաշխարհային հեղինակության կերտման գործում։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք միջազգային էքսպատների և բարձրակարգ կոնսուլտանտների ներգրավումը, ինչը թույլ է տալիս տեղայնացնել գլոբալ փորձն ու լավագույն ստանդարտները մեր բոլոր նախագծերում», – ասել է նա։

Միաժամանակ Չիչյանի խոսքով, ընկերությունը մեծապես ներդնում է թիմակիցների երկարաժամկետ խրախուսման համակարգերում՝ ձևավորելով կայուն և մոտիվացված «ուժեղ կորիզ», որն ունակ է տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնել Հայաստանի համար աննախադեպ մասշտաբի և բարդության ծրագրերը։

«Այս բաց և թափանցիկ հաղորդակցման միջավայրը, զուգորդված միջազգային փորձի հետ, նվազեցնում է գործառնական ռիսկերը և երաշխավորում մեր ստանձնած բարձր պարտավորությունների կատարումը», – եզրափակել է նա։

«Ռենշինը» քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որն իրականացնում է շուրջ 1 մլն քառ. մետր բարձրակարգ կառուցապատում՝ ավելի քան 1 միլիարդ դոլար ընդհանուր ներդրումների ծավալով: 2025 թվականի վերջի դրությամբ «Ռենշին» ընկերության ակտիվները կազմել են 133,5 մլրդ դրամ, սեփական կապիտալը՝ 13,7 մլրդ դրամ:

KPMG–ի կողմից «Ռենշին» ընկերության աուդիտը հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը․ֆինանսական տնօրեն

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հղումով:

Երևանում ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ Կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների ռեեստրը 4 ժամով հասանելի չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ-ն։

ԿԲ-ն հայտնում է, որ Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ չի վախենում դոլարի թուլացումից Իրանի հետ պատերազմի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության պատճառով դոլարի հնարավոր թուլացման հավանականությունը։

«Ինչպես կարող էիք նկատել պատերազմի ընթացքում, դոլարն ամրապնդվում է։ Այնպես որ, ես դրա համար չեմ անհանգստանում»,- ասել է նա Semafor պորտալին տված հարցազրույցում։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթներ) հակամարտության պայմաններում արժե սպասողական դիրք զբաղեցնել տոկոսադրույքի փոփոխման հարցում։