«Россети»-ն կարող է Ռուսաստանի հարավում կառուցել ևս 100 ՄՎտ հզորությամբ էներգիայի կուտակիչներ

Россети ընկերությունը կարող է Ռուսաստանի հարավային շրջաններում կառուցել լրացուցիչ 100 ՄՎտ հզորությամբ էներգիայի կուտակման համակարգեր։

ՌԴ էներգետիկայի նախարարությունը քննարկում է ծրագրի ընդլայնումը․ ավելի վաղ հայտարարված էր, որ Կրասնոդարի երկրամասում նախատեսվում է կառուցել 250 ՄՎտ ընդհանուր հզորությամբ պահեստավորման համակարգեր, իսկ այժմ հնարավոր է դրանց ավելացվի ևս 100 ՄՎտ՝ մինչև 2027 թվականի ամառ։

ՌԴ էներգետիկայի փոխնախարար Եվգենի Գրաբչակի խոսքով՝ համակարգերը նախատեսված են բեռնվածության հավասարակշռման և էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման համար՝ հատկապես ամառային պիկային սպառման շրջանում։

Նրա խոսքով՝ նախագծերը կիրականացվեն այն կառույցների միջոցով, որոնք արդեն ներգրավված են փորձնական ծրագրերում, և հիմնական դերակատար կարող է դառնալ հենց «Россети»-ն։

Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել էր, որ Կրասնոդարի երկրամասում 250 ՄՎտ կուտակիչները պետք է գործարկվեն մինչև ամառային սեզոնի մեկնարկը և կարժենան ավելի էժան, քան ավանդական գեներացիոն հզորությունների նոր շինարարությունը։

Նախարարությունը նաև կառավարություն է ուղարկել տարածաշրջանը սպասարկող ТГК‑2 ընկերության ֆինանսական կայունացման ծրագիրը։

Ավելի վաղ Газпром энергохолдингի ղեկավար Դենիս Ֆյոդորովը զգուշացրել էր, որ առանց նման ծրագրի ТГК-2-ին սպառնում է սնանկացում։

Ռուսաստանի հարավում էներգետիկ հզորությունների պակասը և ցանցային ենթակառուցվածքների սահմանափակումները կուտակվել են տարիների ընթացքում, սակայն առավել նկատելի են դարձել 2022 թվականից հետո։

Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ռոստովի մարզը և հարակից շրջանները պարբերաբար բախվել են ռեկորդային սպառման, վթարային հոսանքափոխանցումների և սպառողների համար սահմանափակումների հետ։

Փորձագետները դա կապում են զբոսաշրջության աճի, օդորակիչների լայն կիրառման, ագրոբիզնեսի և լոգիստիկ ոլորտի զարգացման, ինչպես նաև էներգահոսքերի վերափոխման հետ։

ՀՀ֊ում ամուսնալուծությունների թիվը նվազել է. պատկերը ` 2026թ. I եռամսյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր։ Հայաստանում ընտանիքն առաջնային արժեհամակարգ է․ հայ հանրության գերակշռող մասը ընտանիքակենտրոն է։

Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում ընտանիքի ձևավորման ամենակարևոր և առաջնային փուլերից մեկը ամուսնությունն է։ 

Ամուսնության ինստիտուտը կենսական կարևորություն ունի պետության համար։ Այստեղ խնդիրները բազմաշերտ են, և պահանջում են խորքային վերլուծություն. 

Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2026 թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, ամուսնությունների թվաքանակը 1000 բնակչի հաշվով աճել է 0․3 դեպքով՝ կազմելով 4․3 դեպք։

Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունների թվաքանակը նվազել է 0․4 դեպքով՝ կազմելով 1․2 դեպք։

Ամուսնությունների թվաքանակի անկում արձանագրվել է միայն Կոտայքի և Սյունիքի մարզերում՝ 0․1 դեպքով։

Ամուսնությունների ամենամեծ աճը՝ 1․3 դեպքով, դիտվել է Արագածոտնի մարզում։

Երևանում և բոլոր մարզերում 2026 թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, ամուսնալուծությունների թվաքանակը կրճատվել է։ Ամենամեծ անկումը՝ 0․8 դեպքով, արձանագրվել է Վայոց Ձորի մարզում։

Տվյալները վկայում են, որ ընտանիքի ինստիտուտը Հայաստանում շարունակում է պահպանել իր կարևորությունը, իսկ ամուսնությունների աճը և ամուսնալուծությունների նվազումը կարող են դիտվել նաև որպես դրական միտում՝ սոցիալական կայունության տեսանկյունից։

Վրաստանում փողերի լվացման դեմ օրենքի խախտումների համար տուգանքները 2025-ին աճել են 10 անգամ

Վրաստանում փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրության խախտումների համար սահմանված տուգանքների ընդհանուր ծավալը 2025 թվականին աճել է շուրջ 10 անգամ։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ընթացքում նշանակվել է 9,6 միլիոն լարիի (մոտ 3,6 միլիոն դոլար) տուգանք, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 961 հազար լարի։

Տուգանքների հիմնական մասը բաժին է ընկել փոխանակման կետերին՝ 7,87 միլիոն լարի։ Համեմատության համար՝ 2024 թվականին այս ոլորտում տուգանքները կազմել էին միայն 45 հազար լարի։

Կարգավորողի տվյալներով՝ խախտումները հիմնականում կապված են եղել խոշոր գործարքների ժամանակ հաճախորդների նույնականացման կանոնների չպահպանման հետ։

Միաժամանակ առևտրային բանկերի նկատմամբ տուգանքներն աճել են 82%-ով, իսկ միկրոֆինանսական կազմակերպությունների դեպքում՝ նվազել 8,6%-ով։

Հատկանշական է, որ վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք միայն այս տարի են անցել կարգավորման դաշտ, ստացել են ավելի շատ տուգանքներ, քան մի շարք ֆինանսական կառույցներ։ Նրանց նկատմամբ արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմել է 470 հազար լարի (մոտ 175 հազար դոլար)։

Ռուսաստանցիները «գրավո՞ւմ» են ՀՀ անշարժ գույքի շուկան. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Անշարժ գույքի շուկայում իրենց ուրույն դերակատարումն ունեն օտարերկրացիները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ առաջին եռամսյակում օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 525 միավոր, իսկ վաճառված անշարժ գույքի գործարքներինը՝ 572։

Հետաքրքիր է, որ անշարժ գույքի առուվաճառքի գործարքներում դեռևս ակտիվ են ՌԴ, ԱՄՆ և եվրոպական երկրների քաղաքացիություն ունեցող անձինք։ Այսինքն՝ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրների քաղաքացիների մասին է։

Ով գիտի, գուցե խաղաղության օրակարգերով առաջնորդվելու պարագայում մի քանի տարի անց ՀՀ անշարժ գույքի շուկայում ակտիվություն ցուցաբերեն նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները։

Այդուհանդերձ, 2026թ․ առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի գնման ֊ արձանագրել է հետևյալ պատկերը․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ գնման գործարքների 68% բաժին է ընկել ռուսաստանցիներին, 13%՝ եվրոպական երկրների քաղաքացիներին, իսկ 9%՝ ԱՄՆ քաղաքացիներին։ Նկատենք, որ 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ ռուսաստանցիների կողմից իրականացված գնման գործարքների թվաքանակն աճել է մոտ 53%֊ով։

Մյուս կողմում վաճառքի գործարքներն են։ Դրանց 77% բաժին է ընկել ռուսաստանցիներին, 9%՝ եվրոպացիներին, իսկ 7%՝ ամերիկացիներին։ Ընդ որում՝ ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի վաճառքի գործարքների թվաքանակը 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 31%-ով։

Այսպիսով, 2026թ․ առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ օտարերկրացիների մասնակցությունը ՀՀ անշարժ գույքի շուկայում շարունակում է կենտրոնացած մնալ հիմնականում ռուսաստանցիների շուրջ։

Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների և ԱՄՆ քաղաքացիների մասնակցությունը նույնպես պահպանվում է՝ ձևավորելով շուկայի արտաքին պահանջարկի և առաջարկի կարևոր բաղադրիչներից մեկը։

BMW-ը ներկայացրել է նոր Alpina մոդելի կոնցեպտը․ ինտերիերում օգտագործվել է բյուրեղապակի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

BMW ընկերությունը ներկայացրել է նոր Alpina կոնցեպտային մոդելը, որն առանձնանում է շքեղ դիզայնով և բյուրեղապակյա ինտերիերի տարրերով։

Ավտոմեքենայի թափքը ստեղծված է կուպեատիպ ուրվագծով՝ երկար կապոտով և ցածր նստեցմամբ՝ GT (Gran Tourer) դասի ոճաբանությամբ։ Մոդելը նախատեսված է չորս ուղևորի համար։

Դիզայներական հիմնական առանձնահատկություններից են վերաիմաստավորված «շնաձկան քիթ» տեսքով ռադիատորի ճաղավանդակը, 20 ճաղաշարով անվահեծերը և արդիականացված դեկորատիվ գծերը։ Ընկերությունում նշում են, որ ոճը ոգեշնչված է դասական Alpina և BMW 507 մոդելներից։

Կոնցեպտում տեղադրված է V8 շարժիչ, որը, ենթադրաբար, BMW-ի ներկայիս 4,4 լիտրանոց twin-turbo շարժիչի արդիականացված տարբերակն է, ինչպես օրինակ BMW M5 մոդելում։

Ըստ BMW-ի՝ մոդելի գաղափարախոսությունը հիմնված է Alpina-ի երեք հիմնական սկզբունքների վրա՝ արագություն, հարմարավետություն և նրբաճաշակություն։ Պահպանվել է նաև Comfort+ ֆիրմային ռեժիմը, որն ավելի մեղմ կարգավորումներ է առաջարկում՝ համեմատած BMW-ի ստանդարտ ռեժիմների հետ։

Ինտերիերի հիմնական առանձնահատկությունները ներառում են՝

▪️ մինիմալիստական և լակոնիկ դիզայն,
▪️ կառավարման սենսորային էկրաններ,
▪️ բյուրեղապակյա կառավարման տարրեր,
▪️ Alpina-ի ֆիրմային գրաֆիկական ձևավորում։

Առաջին սերիական BMW Alpina ավտոմեքենան նախատեսվում է ներկայացնել հաջորդ տարի։ Այն կստեղծվի BMW 7 Series մոդելի հիման վրա։

Որոնք են ամենաազդեցիկ սոցիալական ցանցերը աշխարհում. Ֆինանսական ազդեցությունը

Սոցիալական մեդիան դարձել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ թվային գործիքներից մեկը։ Այս հարթակները ոչ միայն կապում են միլիարդավոր մարդկանց, այլև մեծ ազդեցություն ունեն բիզնեսի, քաղաքականության, մեդիայի և գովազդային շուկայի վրա։ Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերը ձևավորում են գլոբալ տեղեկատվական հոսքերը և ստեղծում բազմամիլիարդանոց տնտեսություն։

Facebook

  • Սեփականատեր՝ Meta
  • Ամսական ակտիվ օգտատերեր՝ ավելի քան 3 միլիարդ
  • Ֆինանսական տվյալներ՝ Meta-ի տարեկան եկամուտը տասնյակ միլիարդավոր դոլարներ է

Facebook-ը շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը՝ հատկապես գովազդային շուկայի ազդեցությամբ։

Instagram

  • Սեփականատեր՝ Meta
  • Ակտիվ օգտատերեր՝ շուրջ 3 միլիարդ
  • Հիմնական ուղղություն՝ վիզուալ կոնտենտ, ինֆլյուենսեր մարքեթինգ

Instagram-ը դարձել է նորաձևության, բրենդների և բովանդակություն ստեղծողների գլխավոր հարթակներից մեկը։

YouTube

  • Սեփականատեր՝ Google
  • Ակտիվ օգտատերեր՝ ավելի քան 2.5 միլիարդ
  • Ֆինանսական ազդեցություն՝ գովազդային և բաժանորդագրային հսկայական եկամուտներ

YouTube-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ վիդեոհարթակը։

TikTok

  • Սեփականատեր՝ ByteDance
  • Ակտիվ օգտատերեր՝ մոտ 2 միլիարդ
  • Ֆինանսական տվյալներ՝ միլիարդավոր դոլարների գովազդային և ներհավելվածային եկամուտներ

TikTok-ը վերջին տարիներին դարձել է ամենաարագ աճող սոցիալական հարթակներից մեկը՝ հատկապես երիտասարդների շրջանում։

WhatsApp

  • Սեփականատեր՝ Meta
  • Ակտիվ օգտատերեր՝ շուրջ 3 միլիարդ
  • Ուժեղ կողմ՝ գլոբալ հաղորդակցություն և բիզնես հաղորդագրություններ

WhatsApp-ը համարվում է աշխարհի ամենահայտնի մեսենջերներից մեկը։

Telegram

  • Գլխավոր գրասենյակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ
  • Ակտիվ օգտատերեր՝ շուրջ 1 միլիարդ
  • Հատկություն՝ գաղտնիության և արագ հաղորդակցության վրա կենտրոնացում

Telegram-ը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը համաշխարհային տեղեկատվական դաշտում։

X

  • Սեփականատեր՝ X Corp.
  • Ակտիվ օգտատերեր՝ հարյուր միլիոնավոր
  • Ուղղվածություն՝ նորություններ, քաղաքականություն, հանրային քննարկումներ

X-ը շարունակում է մնալ իրական ժամանակի տեղեկատվության գլխավոր հարթակներից մեկը։

Ֆինանսական ազդեցությունը

  • Սոցիալական մեդիայի համաշխարհային գովազդային շուկան գնահատվում է հարյուրավոր միլիարդ դոլարներով
  • Խոշոր հարթակները եկամուտ ստանում են հիմնականում՝
    • գովազդից,
    • բաժանորդագրություններից,
    • թվային գնումներից,
    • creator economy-ից
  • Meta-ի, Google-ի և ByteDance-ի շուկայական արժեքները հասնում են տրիլիոնավոր դոլարների

 Ինչու՞ են այս հարթակները այդքան ազդեցիկ

Այս սոցիալական ցանցերը՝

  • ձևավորում են հանրային կարծիք,
  • ազդում են քաղաքական և տնտեսական գործընթացների վրա,
  • դարձել են բիզնեսի և մարքեթինգի հիմնական գործիքներ,
  • ապահովում են միլիարդավոր մարդկանց թվային հաղորդակցությունը։

Վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա տարիներին սոցիա

լական մեդիայի ազդեցությունը կշարունակի աճել՝ հատկապես արհեստական բանականության և թվային առևտրի զարգացման ֆոնին։

Չինաստանում ածխի արդյունահանումը 2026-ի ապրիլին նվազել է 

Չինաստանում ածխի արդյունահանումը 2026 թվականի ապրիլին նվազել է 1%-ով և կազմել 385,63 միլիոն տոննա։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը։

Նվազումը գրանցվել է մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից հետո։ Ընդհանուր առմամբ, տարվա առաջին չորս ամիսներին Չինաստանում արդյունահանվել է 1,58 միլիարդ տոննա ածուխ, ինչը 0,1%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Միաժամանակ կրճատվել է նաև ածխի ներմուծումը։ Ապրիլին Չինաստանը ներմուծել է 33,1 միլիոն տոննա ածուխ, ինչը 14%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Հունվար-ապրիլ ամիսներին ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 149,4 միլիոն տոննա՝ տարեկան կտրվածքով նվազելով 2,1%-ով։

Վերլուծաբանները նշում են, որ ածխի պահանջարկի նվազումը կապված է այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ հատկապես քամու և արևային էներգիայի արտադրության աճի հետ։

2025 թվականին Չինաստանում ածխային և գազային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը առաջին անգամ վերջին տասնամյակում նվազել էր։

Չնայած դրան՝ նախորդ տարի երկրում ածխի արդյունահանումը հասել էր պատմական առավելագույնին՝ աճելով 1,2%-ով և կազմելով 4,83 միլիարդ տոննա։

Ածխի ներմուծման անկումը շարունակական միտում է դարձել նաև վերջին տարիներին։ 2025 թվականին Չինաստանի ածխի ներմուծումը նվազել էր 9,6%-ով՝ կազմելով ընդհանուր առմամբ 490 միլիոն տոննա։

IDBank- ը՝ կին առաջնորդների կողքին․ «Women in Leadership Forum & Awards 2026»-ը՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կանայք, ովքեր հավատում են զարգացմանը, նորարարության և առաջնորդության ուժին… «Women in Leadership Forum & Awards 2026»-ն է մեկ հարկի տակ միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած, ռիսկի դիմող և որոշումներ կայացնող կանանց։

Այս ֆորումը ստեղծվել է կին առաջնորդների համայնքը Հայաստանում միավորելու և ամրացնելու համար։ Բայց առաջնորդությունը ոչ միայն պաշտոնի, այլև պատասխանատվության մասին է, պատասխանատվություն՝ աջակցելու թիմերին և ստեղծելու զարգացման նոր հեռանկարներ։ Հենց այս գաղափարներով է առաջնորդվում նաև ֆորումի ռազմավարական գործընկերը՝ IDBank-ը։

Նոր ծանոթություններ, նոր կապերի ստեղծում և իհարկե պանելային քննարկումներ, որոնց ընթացքում նաև IDBank-ի թիմն է կիսվում մարդկային կապիտալի կառավարման կարևոր հմտություններով։

Մանրամասները՝ տեսանյութում:

IDBank-ը շարունակում է աջակցել կրթությանը. Yerevan Spring ID Cup-ի ամփոփումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտպանվե՛ք զեղծարարներից․ խորհուրդներ ԱրարատԲանկից

Զեղծարարները շարունակաբար փոխում և կատարելագործում են իրենց մեթոդները՝ կիրառելով գումար շորթելու նորանոր սխեմաներ։

Թեև հնարավոր չէ ներկայացնել զեղծարարության դեպքերի ամբողջական և սպառիչ նկարագրությունը՝ հաշվի առնելով դրանց փոփոխական բնույթը, ԱրարատԲանկի պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ վերջին շրջանում զեղծարարության ամենատարածված մեթոդներին: Դրանց միջոցով զեղծարարները կարող են հասանելիություն ստանալ հաճախորդների սարքավորումներին և կատարել տարբեր գործողություններ, այն է՝ ձևակերպել վարկեր, փոխանցել դրամական միջոցներ, բլոկավորել սարքեր և կատարել այլ գործողություններ։

Նյութում ներառված են նաև անվտանգության մի շարք կանոններ և խորհուրդներ՝ քարտային զեղծարարություններից խուսափելու նպատակով։

Վերջին շրջանում առավել հաճախ հանդիպող դեպքերն ու դրանցից պաշտպանվելու հիմնական կանոնները ներկայացված են բանկի պաշտոնական կայքում։

Սխեմա 1․  Զեղծարարները զանգահարում են քաղաքացիներին՝ ներկայանալով որպես 5G ինտերնետային ծառայություն առաջարկող հեռահաղորդակցության ընկերության ներկայացուցիչ։ Այնուհետև առաջարկում են կատարել տարբեր կարգավորումներ հեռախոսի մեջ, ինչի արդյունքում ստանում են հեռավար հասանելություն հեռախոսին և այնտեղ տեղադրված հավելվածներին, այդ թվում՝ բանկային։

Սխեմա 2 Զեղծարարները տարբեր համակարգերով կապ են հաստատում քաղաքացու հետ և տեղեկացնում՝ իբրև օպերատորի հետ պայմանագրի վավերականության ժամկետը լրացել է և անհրաժեշտ է երկարաձգել գործողության ժամկետը։

Այս երկու սխեմաներից պաշտպանվելու համար՝

  • մի՛ կատարեք անծանոթ անձանց կողմից առաջարկվող կարգավորումները,
  • մի՛ տրամադրեք նրանց հեռավար հասանելիություն ձեր հեռախոսին,
  • մի՛ ներբեռնեք կասկածելի հավելվածներ կամ ծրագրեր,
  • որևէ կասկածի դեպքում անմիջապես կապ հաստատեք համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպության կամ բանկի հետ։

Սխեմա 3․  Զեղծարարները արհեստական բանականության միջոցով կարող են կեղծել մարդկանց ձայնը կամ օգտագործել հարազատի կամ ընկերոջ լուսանկարով կեղծ էջեր Viber-ում, WհatsApp-ում կամ այլ հարթակներում հաղորդագրություններ ուղարկելու համար։ Ներկայանալով որպես մտերիմ անձ՝ կարող են դիմել գումար փոխանցելու, անձնական կամ քարտային տվյալներ, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման (OTP) կոդը տրամադրելու խնդրանքով։

Խորհուրդ է տրվում․

  • չվստահել զանգին միայն նկարի կամ ձայնի հիման վրա,
  • մինչ գումար փոխանցելը կամ տվյալներ տրամադրելը՝ կապ հաստատել տվյալ անձի հետ որևէ այլ կապի միջոցով,
  • չտրամադրել քարտային տվյալներ, գաղտնաբառեր կամ մեկանգամյաօգտագործման (OTP) կոդեր,
  • կասկածելի հաղորդագրությունների կամ զանգերի դեպքում անմիջապես դադարեցնել շփումը և տեղեկացնել համապատասխան անձանց կամ բանկին։

Սխեմա 4 Տարբեր ընկերությունների անունից սոցցանցերում գովազդային հայտարարություններ տարածող կեղծ էջեր են հայտնվում։ Նման դեպքերում պետք է զգոն լինել և որևէ կերպ չարձագանքել նշված գովազդային հայտարարություններին։ Զեղծարարություններից զերծ մնալու համար․

  • մի՛ տրամադրեք անձնական և բանկային քարտի տվյալներ,
  • մի՛ սեղմեք անհայտ հղումների վրա,
  • տեղեկատվություն ստանալու համար օգտվե՛ք միայն պաշտոնական աղբյուրներից։

Սխեմա 5. Որևէ հարթակում, օրինակ՝ List.am-ում, վաճառքի հայտարություն տեղադրելուց հետո զեղծարարները կարող են կապ հաստատել վաճառողի հետ՝ ներկայանալով որպես գնորդ և, հաճախորդին մոլորեցնելով, զեղծարարության զոհ դարձնեն։

Պետք է զգոն լինել․ քարտային զեղծարարությունները հատկապես ակտիվանում են այն օրերին, երբ մեծ զեղչեր են սպասվում։ Քարտային տվյալների և ֆինանսական միջոցների պաշտպանությունը ապահովելու նպատակով և հաշվի առնելով առցանց վճարումների և այդ ժամանակահատվածում խարդախության  դեպքերի աճը՝

  • համացանցում գնումներ կատարեք միայն վստահելի, ստուգված կայքերից,
  • գնում կատարելուց առաջ կարդացեք կարծիքներ խանութի մասին, համոզվեք, որ կայքը գրանցվել է ոչ պակաս քան մեկ տարի առաջ:
  • գնումներ կատարեք միայն պաշտպանված կայքերից, վճարման ժամանակ համոզվեք, որ կայքն ունի https:// և վստահելի է,
  • ստուգեք կայքում խանութի կոնտակտային տվյալների առկայությունը` հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, ապրանքի առաքման և հետվերադարձի մանրամասն տեղեկություն,
  • խոշոր գնումներ կատարելիս նախապես կապ հաստատեք խանութի հետ, հավատացեք միայն խելամիտ զեղչերին,
  • զեղչային և գայթակղիչ առաջարկների դեպքում զերծ մնացեք կասկածելի հղումներից,
  • մի՛ փոխանցեք քարտի գաղտնաբառը, CVV կոդը և մեկանգամյա օգտագործման կոդեր (OTP),
  • դադարեցրեք անհասկանալի զանգերը և կասկածելի հաղորդագրությունների դեպքում կապ հաստատեք բանկի հետ,
  • ուշադրություն դարձրեք կայքի հասցեին, շատ հաճախ զեղծարարները իրական կայքերի անվան մեջ մեկ-երկու տառ են փոփոխում։

Սխեմա 6. Վերջին շրջանում արձանագրվում են բանկերի անունից իրականացվող կեղծ զանգերի և հաղորդագրությունների դեպքեր, որոնց միջոցով խարդախները փորձում են ստանալ քաղաքացիների քարտային և անձնական տվյալներ՝ առաջարկելով տարբեր շահումներ, մրցանակներ։

Խնդրում ենք լինել զգոն և հիշել․

  • բանկը երբեք չի խնդրում տրամադրել քարտային տվյալներ, PIN կոդ, CVV գաղտնաբառ կամ SMS-ով ստացված մեկանգամյա օգտագործման կոդեր (OTP)։

Կասկածելի զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր բջջային օպերատորի հետ կամ զանգահարել ԱրարատԲանկ՝ +374 10 59 23 23 հեռախոսահամարով:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ