Զբոսաշրջության վերելքներն ու անկումները. 2025-ը 2019թ․-ի համեմատ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ %

Բոլորն են ցանկանում իրենց հանգիստը պլանավորել արդյունավետ։ Շատերը նախընտրում են լինել տարբեր երկրներում, ուսումնասիրել նոր մշակույթներ։ Իսկ թե ուր գնալ, ընտրությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Պետք է խոստովանել, որ ներկայիս անկայուն աշխարհում զբոսաշրջային ուղղություն ընտրելը բարդ է։ Այդուհանդերձ, նույնիսկ այս պայմաններում 2025թ․-ին զբոսաշրջիկների թվաքանակն աշխարհում 2019թ․-ի համեմատ աճել է 4%-ով։

Զբոսաշրջության վերելքը հատկապես տեսանելի է Մերձավոր Արևելքի, Հս․ Ամերիկայի և Հրվ․ Ամերիկայի որոշ հատվածներում։ Դիտարկենք այն 7 երկրները, որոնք ամենաշատն են կորցրել և հակառակը` ներգրավել զբոսաշրջիկների 2025թ․-ին՝ 2019թ․-ի համեմատ․

Զարմանալիորեն զբոսաշրջիկների թվաքանակի 67%-ով աճ է արձանագրել Սաուդյան Արաբիան, որը երկար տարիներ անհասանելի է եղել զբոսաշրջիկների համար։

Զբոսաշրջիկների թվաքանակի աճով երկրորդ տեղում է Մարոկկոն, որը 2025թ․-ին 2019թ․-ի համեմատ ապահովել է 53%-ով աճ։ Այս ուղղությունը նաև Հայաստանում է բավականին հայտնի։

Երրորդ տեղում է Եգիպտոսը՝ 46% աճով։

Զբոսաշրջիկները չեն ցանկանում այցելել Իսրայել, որտեղ 2025թ․-ին 2019թ․-ի համեմատ արձանագրվել է զբոսաշրջիկների թվաքանակի անկում 71%-ով։ Սա, հավանաբար, պայմանավորված է ոչ թե երկրի բազմավեկտոր համագործակցությամբ, այլ միանգամից մի քանի երկրների հետ հակամարտությունների հրահրմամբ և ակտիվ մասնակցությամբ։

Զբոսաշրջիկների թվաքանակի կորստով երկրորդ հորիզոնականում է Իռլանդիան, որտեղ զբոսաշրջիկների թվաքանակը կրճատվել է 32%-ով։ Հաջորդիվ   Արգենտինան է՝ 23% անկումով։

Խոշոր ներդրումային ծրագրերի քարտեզը` մեծ անորոշության պայմաններում․ որտե՞ղ և ինչպե՞ս են երանք իրագործվում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում անորոշությունը շարունակում է մեծ տեմպերով աճել,  տարբեր երկրների պետական և մասնավոր ընկերությունները շարունակ փնտրում են ներդումներ իրականացնելու հնարավորինս օպտիմալ ճանապարհներ։ 

Այս համատեքստում մի շարք խոշոր ներդումային նախագծերին կարելի է ծանոթանալ ստորև․

Ղազախստանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի կողմից ներկայացվող «Ներդրումային զարկերակ, հունիս 2026 (Investment Pulse, June 2026)» զեկույցի  համաձայն՝ չինական տեխնոլոգիական ընկերությունը՝ ByteDance, որը տիրապետում է TikTok հարթակին, բանակցում է միջազգային բանկերի հետ՝ մոտ $20 մլրդ վարկ ներգրավելու համար։ Եթե գործարքը հաջողությամբ ավարտվի, այն կարող է դառնալ ընկերության պատմության ամենամեծ արտասահմանյան վարկը։

Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը՝ տվյալների կենտրոնների կառուցում, հաշվարկային սարքավորումների գնում և ԱԲ նախագծերի ընդլայնում։

Սա արտացոլում է ByteDance-ի ձգտումը՝ ամրապնդել դիրքերը գլոբալ ԱԲ մրցակցությունում։


Ուշացած քայլերը չեն փրկում արտահանման ոլորտը. Հայկական ձկնամթերքը նոր շուկաներ է փնտրում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Amazon-ը հայտարարել է, որ մինչև 2030թ․  լրացուցիչ $13 մլրդ է ներդնելու Հնդկաստանում ԱԲ և ամպային ծառայությունների ենթակառուցվածքների ընդլայնման համար։ Միջոցները կուղղվեն Մումբայում և Հայդարաբադում Amazon Web Services տվյալների կենտրոնների հզորությունների մեծացմանը, ինչպես նաև ծառայությունների զարգացմանը ստարտափների, բիզնեսի և պետական կառույցների համար։

Նոր ներդրումները կբարձրացնեն Amazon-ի ընդհանուր ներդրումները Հնդկաստանում մինչև $48 մլրդ։ Սա վկայում է Հնդկաստանի շուկայում խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների աճող մրցակցության մասին։


Աշխատանքի տեղավորվելն ավելի բարդ է դարձել ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Գերմանական Volkswagen ընկերությունը համաձայնագիր է կնքել՝ վաճառելու Everllence ընկերության (նախկինում MAN Energy Solutions) 51% բաժնետոմսերը Bain Capital ներդրումային ֆոնդին։

Everllence-ը մասնագիտանում է նավային շարժիչների, տուրբոմեքենաների և դեկարբոնիզացիայի լուծումների արտադրության մեջ։ Գործարքը Volkswagen-ին կբերի մոտ $8․4 մլրդ, իսկ կոնցեռնը կպահպանի 49% բաժնետոմսերը։

Միջոցները կուղղվեն ֆինանսական դիրքերի ամրապնդմանը և բիզնեսի վերափոխմանը՝ էլեկտրոմոբիլների և թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Everllence-ի համար նոր ներդրողը հնարավորություն կտա ընդլայնել բիզնեսը էներգետիկայի, նավագնացության և տվյալների կենտրոնների ոլորտներում։


ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. Պատկերը` առաջին կիսամյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


ԱՄՆ կառավարության աջակցությամբ  Orion Critical Mineral Consortium (Orion CMC) ընկերությունը քննարկում է մինչև $20 մլրդ ներդրումային պորտֆելի ձևավորման շուրջ՝ ուղղված կարևոր հանքանյութերի արդյունահանման նախագծերին։

Հնարավոր ուղղություններում դիտարկվում են Ղազախստանի և Ուզբեկստանի պղնձի, լիթիումի, հազվագյուտ մետաղների և այլ ռազմավարական հանքանյութերի արդյունահանման ծրագրերը։

Նպատակն է զարգացնել մատակարարման շղթաները և ներգրավել երկարաժամկետ ներդրումներ Կենտրոնական Ասիայում։


Գնաճի ընդհանուր պատկերը հունվար-մայիսին` ըստ սպառման ապրանքախմբերի և ծառայությունների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Փորձագետների գնահատմամբ, Կենտրոնական Ասիայում իսլամական սուկուկ պարտատոմսերի շուկան մինչև 2033 թ․ կարող է հասնել $5․6 մլրդ։

Աճը պայմանավորված է իսլամական ֆինանսական համակարգի նկատմամբ հետաքրքրության աճով, կապիտալի ներգրավման այլընտրանքային գործիքների զարգացմամբ և տարածաշրջանային երկրների ենթակառուցվածքային ու արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման պահանջով։

Սուկուկի (իսլամական պարտատոմսերի) զարգացումը կարող է դառնալ երկարաժամկետ ներդրումների լրացուցիչ աղբյուր Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի համար։


Զգալի գնաճ` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում. ամենամեծ գնաճը. հունիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Նիդեռլանդական Damen Shipyards Group ընկերությունը նախատեսում է մոտ $114 մլն  ներդնել Կասպից ծովի ղազախական հատվածում նավաշինական գործարանի կառուցման նպատակով։

Նախնական համաձայնագիրը ստորագրվել է Մանգիստաուի մարզի և ընկերության միջև «Ղազախստան – ԵՄ» կլոր սեղանի շրջանակում Բրյուսելում։

Նախագիծը նախատեսում է ժամանակակից արտադրական հարթակի ստեղծում, նոր տեխնոլոգիաների ներդրում և որակյալ աշխատատեղերի ձևավորում։ Սա կբարձրացնի Մանգիստաուի մարզի արդյունաբերական ներուժը, կզարգացնի տրանսպորտային հնարավորությունները և կուժեղացնի Կասպից ծովի երկրների միջև համագործակցությունը։


ՀՀ-ում արժույթի փոխանակման կետերի թվաքանակն աճել է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) գնահատմամբ, Կենտրոնական Ասիայի երկրներին մինչև 2030 թ․ անհրաժեշտ կլինի մինչև $250 մլրդ ներդրումներ՝ առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։

Հիմնական ֆինանսավորումը կպահանջվի էներգետիկայի, տրանսպորտի  և ջրային տնտեսության զարգացման համար։ ԵԶԲ-ն նշում է, որ այս նախագծերի իրականացումը կուժեղացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը, կբարձրացնի ներդրումային գրավչությունը և կապահովի կայուն տնտեսական աճ։

ՀՀ իրական հատվածում կատարված ներդրումների ծավալով առաջատար է ՌԴ-ն. Ի՞նչ են փաստում թվերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ներդումների դերը տնտեսության կայուն զարգացման գործում իսկապես առանցքային է։ Սակայն, դրանց արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն ներդրողների պատրաստակամությամբ, այլև ներքին ու արտաքին բարենպաստ միջավայրով։


Nvidia-ն և OpenAI-ն քննարկում են մինչև 250 միլիարդ դոլարի տվյալների կենտրոնների ֆինանսավորումը


Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ իրական հատվածում օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարները կազմել են շուրջ ֏ 3 տրլն, իսկ ֆինանսական հատվածում՝ մոտ ֏ 4 տրլն.

Իրական հատված

Այս ոլորտում առաջատար դիրք ունի Ռուսաստանը՝ 27% մասնաբաժնով։ Մյուս երկրների ներդրումները զգալիորեն զիջում են այս ցուցանիշին․

  • Կիպրոս՝ 8․4%,
  • Լյուքսեմբուրգ՝ 7%,
  • ԱՄԷ՝ 6․6%,
  • Ֆրանսիա՝ 5․6%,
  • ԱՄՆ՝ 5%։

Ֆինանսական հատված

Ֆինանսական ներդրումների կառուցվածքում առաջին տեղում են միջազգային կազմակերպությունները՝ մոտ 12% մասնաբաժնով։ Նրանց հաջորդում են․

  • Նիդերլանդներ՝ 9․2%,
  • Մեծ Բրիտանիա՝ 8․3%,
  • Շվեյցարիա՝ 7․5%,
  • Լյուքսեմբուրգ՝ մոտ 5%,
  • ԱՄՆ՝ մոտ 3%։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ իրական հատվածում գերակշռում է Ռուսաստանի ներդրումային ներկայությունը, մինչդեռ ֆինանսական հատվածում առավել մեծ դեր ունեն միջազգային կազմակերպությունները և եվրոպական երկրները։

Համաշխարհային գնաճը կարող է երկար պահպանվել․ Reuters-ի հարցում

Reuters-ի անցկացրած հարցմանը մասնակցած գրեթե 500 տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ 2026 թվականին բարձր գնաճը կպահպանվի ավելի երկար, քան նախկինում էր սպասվում։
Հարցման համաձայն՝ 50 խոշոր տնտեսություններից 39-ում բարձրացվել են գնաճի կանխատեսումները, իսկ 32 երկրի համար նվազեցվել են տնտեսական աճի սպասումները։

Վերլուծաբանները նշում են, որ հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունն է, որի հետևանքով նավթի գները փետրվարից աճել են ավելի քան 20%-ով։
Միևնույն ժամանակ AI ոլորտում կատարվող խոշոր ներդրումները շարունակում են աջակցել ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսություններին, սակայն այդ ազդեցությունը դեռևս չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել էներգակիրների թանկացման հետևանքները։

Նավթի գները բարձրացել են ավելի քան 4%-ով՝ ԱՄՆ-Իրան լարվածության սրման ֆոնին

Համաշխարհային նավթային շուկաներում հուլիսի 29-ին արձանագրվել է գների կտրուկ աճ։ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 4,4%-ով՝ հասնելով 87,81 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ ամերիկյան WTI նավթը թանկացել է 3,43 դոլարով՝ մինչև 82,69 դոլար։
Reuters-ի հաղորդմամբ՝ գների աճը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության սրմամբ։

Իրանը մերժել է Օմանի միջնորդությամբ ներկայացված Հորմուզի նեղուցի վերաբերյալ առաջարկը, ինչի հետևանքով նավթային փոխադրումների անվտանգության շուրջ մտահոգությունները կրկին աճել են։

Բացի այդ, ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 3,3 մլն բարելով, ինչը նույնպես նպաստել է գների բարձրացմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ եթե տարածաշրջանում լարվածությունը պահպանվի, Brent-ի գինը կարող է տատանվել 80–100 դոլարի միջակայքում։

Apple-ը պատմության մեջ երկրորդ ընկերությունն է, որի շուկայական արժեքը հասել է 5 տրիլիոն դոլարի

Apple ընկերությունը դարձել է պատմության մեջ երկրորդ հրապարակային ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 5 տրիլիոն դոլարի։
Առաջինը նման ցուցանիշի հասել էր Nvidia-ն, որի շուկայական արժեքը մայիսին առավելագույն պահին կազմել էր շուրջ 5,7 տրիլիոն դոլար։ Սակայն դրանից հետո ընկերության կապիտալիզացիան նվազել է մոտ 1 տրիլիոն դոլարով։
Apple-ի շուկայական արժեքի աճը պայմանավորված է ներդրողների լավատեսությամբ՝ կապված ընկերության արհեստական բանականության ռազմավարության, ֆինանսական կայուն արդյունքների և տեխնոլոգիական հատվածում շարունակվող պահանջարկի հետ։ Միաժամանակ Apple-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկարժեք տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Microsoft-ի և Nvidia-ի հետ միասին։

Թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ։ Bitcoin (BTC) 63 417 Ethereum (ETH) $1 884 Binance Coin (BNB)` $565 Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել KAITO (KAITO) ` +9%: Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Audiera (BEAT) — на 14%.`  +10%: […]

Հուլիսի 29-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հուլիսի 29-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 364 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 367 դրամը:

ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 362.97 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 368.26 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 411.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 418.5 դրամը:

Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 410.5 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 422.41 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.54 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.75 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջինացված արժեք է սահմանվել 4.42  դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.81 դրամը:

Բանկերի, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների ներկայացրած փոխարժեքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն՝ այստեղ:

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց KhachaturianRooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։

Այս համագործակցությամբ IDBank մեկնարկեց իր հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։

«35 տարվա կուտակած մեր մեծ փորձն ու գիտելիքը մենք շարունակելու ենք ծառայեցնել ոչ միայն մեր զարգացմանը, այլև մեր քաղաքի և երկրի առաջընթացին՝ մեր հաջողություններով կիսվելով մեր հասարակության հետ։ Մենք արդեն հայտարարել ենք, որ 35-ամյակի առթիվ նորոգելու և Երևանին ենք նվիրելու քաղաքի սրտում գտնվող Մոսկովյան պուրակը։ Բացի այդ, պատրաստվում ենք միանալ քաղաքի կարևորմշակութային ժառանգություն հանդիսացող ևս մեկ նախագծի, որի մանրամասները դեռ չեմ բացահայտի», – նշեց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Մոտ 700 հանդիսատես վայելեց Khachaturian Rooftop-ի բացման համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հայ սիրված կատարողների մասնակցությամբ ներկայացրեց «Երևան Գալա» համերգային ծրագիրը։

«Երևանի ամենագեղեցիկ տանիքում ենք։ Կարծում եմ՝ Ալեքսանդր Թամանյանը շենքը նախագծելիս մտածում էր, որ ժամանակի ընթացքում այս տարածքը լիարժեք կօգտագործվի» – ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը։

Այսպիսով, Արամ Խաչատրյան համերգասրահի պատմության նոր էջն արդեն բացված է։ Այս տանիքումամառը խոստանում է լինել զով ու բարձրաճաշակ երաժշտությամբ հարուստ։ Օգոստոսին նոր համերգներ ու մշակութային երեկոներ են սպասվում, որոնց իրականացման գլխավոր գործընկերը կրկին IDBank է:

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


«Սիմֆոնիկ անտառ» նախագիծն արդեն իրականություն է. IDBank-ն ու Իդրամը գլխավոր գործընկերներն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանցիների ներհոսքի նոր ալիք Երևանում. բնակարանների վարձակալության գներն աճել են

Հայաստանում ռուսների շրջանում բնակարանների պահանջարկի կտրուկ աճ է նկատվել։ Նրանք հիմնականում տեղափոխվում են Երևան, ինչը հանգեցրել է մայրաքաղաքում վարձակալության գների զգալի աճի, «Վերստկային» հայտնել են տեղի անշարժ գույքի գործակալները։

Երևանում վարձակալության գները երեք ամսվա ընթացքում աճել են մոտ 30%-ով

«Հսկայական պահանջարկ կա», – ասում է անշարժ գույքի գործակալներից մեկը։ «Երևանի անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով մեր գները պարզապես խելագարության են հասցնում»։

Հայաստանի անշարժ գույքի գործակալները հայտնում են ռուսների շրջանում բնակարանների պահանջարկի կտրուկ աճի մասին

Մեկ այլ անշարժ գույքի գործակալի խոսքով՝ 2024-2025 թվականներին Երևանում հիմնական հաճախորդները եղել են արտագաղթածներ, որոնք «տեղափոխվում էին մեկ բնակարանից մյուսը»։ Այժմ, ասում է նա, «դիմողների 80%-ը նրանք են, ովքեր վերջերս են տեղափոխվել կամ պարզապես պլանավորում են տեղափոխվել»։

«Պահանջարկը հսկայական է. իրավիճակը, ընդհանուր առմամբ, համեմատելի է 2022 թվականի հետ», – ասում է նա։

Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում վարձակալության գները աճել են մոտ 30%-ով, «Վերստկային» ասել է Երևանում գտնվող մեկ այլ անշարժ գույքի մասնագետ։ Նա դա բացատրում է «նոր ժամանող ռուսների հոսքով»։

«Մարդիկ տեղափոխվել են մայիսյան տոներից ի վեր, իսկ հիմա՝ ավելի շատ», – ասում է անշարժ գույքի գործակալը։ «Այս պահին ես շատ հարցումներ եմ ստանում սեպտեմբերի համար։ Կարծում եմ՝ նրանք փորձում են դուրս գալ ընտրություններից առաջ։ Այնպես որ, սեպտեմբերին գները, հավանաբար, ավելի կբարձրանան»։

Որոշ ռուսներ պլանավորում են տեղափոխվել օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին

Վերստկան նշել է, որ ռուսական անշարժ գույքի որոնման հայտնի ալիքներից մեկում ամեն օր հայտնվում են տասնյակ նոր հայտարարություններ այն մարդկանցից, ովքեր արդեն ժամանել են Հայաստան կամ պլանավորում են արտագաղթել աշնանը։ Բնակարան են փնտրում և՛ երեխաներ ունեցող ընտանիքները, և՛ միայնակ երիտասարդ տղամարդիկ և կանայք։

«Սեպտեմբերի սկզբին ժամանող և բնակարան կիսելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք, խնդրում եմ, գրեք ինձ։ Ես ամուսնուս համար սենյակակից եմ փնտրում», – գրում է չաթի մասնակիցներից մեկը։ «Իմ ամուսինը, կատուն և շունը սեպտեմբերի 22-ին ժամանում են Երևան։ Մենք երկարաժամկետ վարձակալության տուն ենք փնտրում. կքննարկենք տարբեր տարբերակներ», – գրում է մեկ ուրիշը։

Մասնագիտացված Telegram ալիքները նույնպես հայտնում են պահանջարկի աճի մասին։ «Պարզապես լավ տարբերակներ չկան, մարդիկ շարունակում են ժամանել, և այս ամառը, իմ կարծիքով, գրեթե համընկել է 2022 թվականի ամռանը», – հաղորդում է հայկական անշարժ գույքի «Մետրերը դրամով» ալիքը։

Երևան տեղափոխվելու հետաքրքրությունը գարնանից ի վեր աճում է

Yandex Wordstat-ի տվյալներով՝ «բնակարաններ Երևանում» որոնման հարցման նկատմամբ հետաքրքրության աճը Ռուսաստանում սկսվել է 2026 թվականի գարնանը։ Հուլիսի 13-19-ը ընկած շաբաթվա ընթացքում որոնումների թիվը հասել է 5200-ի՝ գերազանցելով 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը ընկած շաբաթվա 5000 որոնումները։ 2022 թվականի աշնանային զորահավաքի ընթացքում գրանցվել է որոնման հարցումների ռեկորդային քանակ (սեպտեմբերի 19-25-ը ընկած շաբաթվա ընթացքում՝ գրեթե 10000)։

Google Trends-ի տվյալներով՝ 2026 թվականի ամռանը ռուսների շրջանում երևանյան բնակարանների նկատմամբ հետաքրքրության մակարդակը համեմատելի է Ուկրաինայի լայնածավալ ներխուժման սկզբի և զորահավաքի շրջանի հետ։

Պատերազմի սկզբում և զորահավաքի շրջանում Հայաստանը արտագաղթի տարածված վայր էր՝ ներքին անձնագրով երկիր մուտք գործելու հնարավորության և համեմատաբար պարզ օրինականացման շնորհիվ: Վերստկան նախկինում հայտնել էր, որ պայմանագրային զինծառայողների բանակ հավաքագրման հետ կապված խնդիրների ֆոնին Ռուսաստանի իշխանությունները քննարկում են արմատական ​​միջոցառումներ, ինչպիսիք են պահեստազորի հերթափոխը կամ զորահավաքի նոր ալիքը: