«Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 11 միլիոն դրամ:
«Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 11 միլիոն դրամ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին։ Այս մասին տեղեկացնում են Նախագահի աշխատակազմից:
Ողջունելով հյուրին, նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորում դրանց հետագա խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության հետ կապերի և երկկողմ օրակարգի առաջմղման կարևորությունը։

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ առանձնահատուկ կարևորելով Բելգիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու Հայաստանի՝ Եվրամիությանն առավել սերտ ինտեգրմանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված համագործակցության շարունակականությունը։
Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին մասնագիտական օրվա առիթով և շնորհակալություն հայտնում գործունեության համար: Կառավարությունում հանդիպում ուսուցիչների հետ»,- գրել է
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:
Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:
Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին: Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության
հիմնադիր Սամվել Կարապետյանն
ընդդիմադիր
լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բողոքել է, թե Փաշինյանի իշխանության գալուց
ի վեր ռուսաստանյան հայ գործարարները միլիարդավոր դոլարներ են այնտեղ կորցրել: Այս առնչությամբ զրուցել ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության
արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։
«Նա նաև Սփյուռքի մասին էր խոսում,
թե որքան է Սփյուռքը տուժում։ իրականում երևի թե միայն Ռուսաստանի Սփյուռքն է տուժում,
որովհետև միայն Ռուսաստանում է, որ օրինազանց ճանապարհով մարդիկ գալիս և դառնում են
միլիոնատեր կամ միլիարդատեր կամ ընդհանրապես բիզնեսի են տիրանում, ձեռնարկատիրական
գործունեությամբ են զբաղվում։ Եվ միայն այդ երկրում է, որ իշխանավորները կարողանում
են քաղաքական հայացքների համար կամ ազգային պատկանելության պատճառով պատժել մարդկանց։
Հիմա Սամվել Կարապետյանն ի՞նչ է առաջարկում, միգուցե նա նաև ասի, որ Հայաստանի ժողովրդավարության
պատճառով տուժում են ՌԴ գործարարները, քանի որ իրենք չեն կարողանում ժողովրդավարական
միջավայրում իրենց պատկերացրած նորմալ բիզնեսով զբաղվել»,- ասաց Առնոլդ Բլեյանը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը
փաստորեն փաստեց, որ նա ՌԴ ներկայացուցիչն է այստեղ, ընդ որում՝ Արա Աբրահամյանի ներկայացուցիչն
է, օլիգարխների ներկայացուցիչն է, ԿԳԲ-ի գործակալ Եզրաս Ներսիսյանի ներկայացուցիչն
է, ինքն իր ունեցվածքի ներկայացուցիչն է։
«Որովհետև, երբ նա խոսում է գործարարների
կորուստներից, նա նաև պետք է խոսի իր կորուստներից, որովհետև իրեն էլ են պատժում և
նոր պատժամիջոցներ են սպասվում, եթե նա չարդարացնի իր առջև դրված պահանջը, այն է՝ բերել
իշխանափոխության»,- հավելեց Առնոլդ Բլեյանը։
Մանարամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Պարզվել է, որ դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։
Իր հերթին նշված անձը, տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով։
Կոնֆլիկտը շարունակվել է նաև օգոստոսին։ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ Երևանի 33-ամյա բնակչի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 33-ամյա բնակիչը ծրագրել է սպանել 36-ամյա տղամարդուն։ Իրավապահների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, հանցագործության կատարումը կանխվել է։
Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։
Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։
33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվել են։
Հանգամանքները պարզվում են։
https://youtu.be/D1HsucxHfgk?si=zxzI8R-KcugsZfzU
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը:
Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:
Հոկտեմբերի 5-ին, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի և Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։