
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։
«Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում շարունակի Իսրայելի դեմ ուղղված, իրականությունից կտրված իր երևակայական հայտարարություններ, քան թե փորձի ստուգել Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու վճռականությունը»»,- նշել է Կացը։
Նշենք, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ իսրայելական օդուժը մի քանի ավիահարված է հասցրել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Աբու Զուհուր ավիաբազային։ Գրում է Ermenihaber-ը։