ԱՄՆ-ը հավանություն է տվել Կատարին 4,5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ KC-46A տեսակի չորս ինքնաթիռ-լիցքավորիչների հնարավոր վաճառքին։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ, փոխանցում է Al Arabiya-ն։
Ամերիկյան գերատեսչության գնահատմամբ՝ գործարքը կամրապնդի Վաշինգտոնի համար կարևոր ռազմավարական գործընկեր և Մերձավոր Արևելքում քաղաքական կայունության գործոն հանդիսացող Կատարի անվտանգությունը։
Մատակարարումը նաև հնարավորություն կտա Կատարին ընդլայնել առկա ու ապագա սպառնալիքներին հակազդելու կարողությունները և կուժեղացնի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում նրա դերը։
Գործարքի հիմնական կապալառուները կլինեն Boeing, Pratt & Whitney Military Engines, RTX Corporation և Northrop Grumman Corporation ընկերությունները։