2027 -ին իրեն չեմ տեսնում երկրի ղեկավար․ էքստրասենսի կանխատեսումները

Զրուցել ենք էքստրասենս, տարոլոգ Ինարա Գրիգորյանի հետ: Մի հարց տվեցինք, որը բոլորին է հետաքրքրում, ի՞նչ է սպասվում մեր երկրին առաջիկայում։

«Այն, ինչ սպասվում է` կզգաք։ Անհանգիստ կարող է լինել, աննորմալ եղանակային պայմաններ կլինեն։ Մաքրման շրջան է»: Հավանական պատերազմների մասին հարցին ասաց, որ պատերազմ չի տեսնում և նման տեղեկությունները, իր կարծիքով, սուտ են։ «Ոչ, պատերազմ չեմ տեսնում։ Սուտ է, այդպիսի ինֆորմացիա չկա»։ Բայց այլ թաքնված վտանգներ կան, նրա խոսքով՝ մարդկությունն այնքան է վնասել կենդանական աշխարհին, որ` «Մայր հողը զարթնելու է»։

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու հարցին էլ ի պատասխան Ինարա Գրիգորյանն ասաց, որ երկարատեւ կտրվածքով նրան երկրի ղեկավարի պաշտոնում չի տեսնում։ «2027 թվականի վերջում ինքը կարող է ուզենա դուրս գալ», ասաց նա։ Էքստրասենսը նաև անդրադարձավ ձերբակալություններին՝ նշելով, որ դրանք ավելանալու են։ «Ձերբակալությունների շարանը կշատանա։ Ոչ մի լավ բան չեմ տեսնում ներկայիս քրեական հետապնդումների և հատկապես` ընդդիմադիր գործիչների հետ կապված»։
Նրա կանխատեսմամբ՝ առաջիկայում կարող են ընդունվել նոր օրենքներ, որոնք անսպասելի կլինեն հասարակության համար։ «Նոր օրենքներ, անսպասելի օրենքներ դուրս կգան, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնի։ Տարբեր բաներ կլինեն»։ Ինարա Գրիգորյանն իր խոսքն ավարտեց, թե` մեր հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ սեր և համերաշխություն. «Էս ժողովուրդը պետք է մտածի այդ մասին, պետք է իրար սիրեն, ոչ թե ատեն»։

Շուշան Սարիկյան

Հոր մահից հետո դեռ չի վերադարձել ԱՄՆ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներ՝ հոր մահից հետո։ Մարզիկը դադարեցրել է ակումբի կազմում իր ելույթները՝ անորոշ ժամանակով։ Այս մասին հայտնում է Doble Amarilla կայքը։ Նա արդեն մեկ հանդիպում բաց է թողել։

Հիշեցնենք, որ Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին մահացել էր օգոստոսի 7-ին։ Նա 68 տարեկան էր։ Տեւական ժամանակ է տառապում էր հիվանդությամբ եւ գտնվում էր Ռոսարիոյի մասնավոր հիվանդանոցներից մեկում։

Այս իշխանություններն ունեն ճիշտ հակառակ կամք, և մենք ունենք կոնկրետ լուծումներ


Այս իշխանություններն ունեն ճիշտ հակառակ կամք, և մենք ունենք կոնկրետ լուծումներ

Որտեղ ու երբ․ հայտնի է հաջորդ մրցակցի անունը

UFC-ում հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը առաջիկայում ուժերը կփորձի ազատ ոճի ըմբշամարտում։ Real American Freestyle (RAF) պրոֆեսիոնալ լիգան պաշտոնապես հայտնել է նրա հաջորդ մրցակցի անունը։

29-ամյա Ծառուկյանը հոկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարի շրջանակում կմրցի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։

Մենամարտի ընթացքում մարզիկները կպայքարեն միջին քաշային կարգում RAF Crossover-ի չեմպիոնական տիտղոսի համար։

Այսպիսով, Ծառուկյանը հերթական անգամ հանդես կգա այլ մարզաձևի կանոններով՝ փորձելով իր ակտիվում գրանցել ևս մեկ կարևոր հաղթանակ։

«Բարսելոնայի» ավագը տեղափոխվում է «Լիվերպուլ»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլում»։ Անգլիական ակումբը հայտարարել է, որ մինչեւ 26/27 սեզոնի վերջը վարձակալել է ուրուգվայցի մարզիկին։

Հիշեցնենք, որ Արաուխոն «Բարսելոնայում» է 2018 թվականից։ Նա նաեւ հանդիսանում է թիմի առաջին ավագը եւ թիմի հետ ութ հաղթական ադթնի է նվաճել։ Նախորդ սեզոնին մասնակցել է 38 հանդիպման եւ խփել չորս գոլ։

Իրանի՝ Նահանգներին պատճառած իրական վնասը

«Ուոլ Սթրիթ Ջորնալը»–ը հայտնում է, որ Իրանը իր դեմ պատերազմի ընթացքում 13 միլիարդ դոլարի վնաս է պատճառել Միացյալ Նահանգներին։

13 միլիարդ դոլարն իհարկե Նահանգների համար շատ մեծ փող չէ, եթե հաշվի առնենք, որ Նահանգների գերժամանակակից Ջերալդ Ֆորդ ավիակիրը արժեցել էր 12 միլիարդ դոլար։ Ըստ էության, Իրանը Նահանգներին պատճառել է մի ավիակրի վնաս։

Սա իհարկե շատ կոպիտ համեմատությամբ։ Որովհետեւ, իրականում Իրանի պատճառած վնասը չափելի չէ միլիարդներով։ Թեեւ, իհարկե չնայած ամերիկյան դրամապանակի հսկա տարողությանը, այդուհանդերձ այնտեղ փուչիկը այնքան մեծ ու շոշափելի է, որ փոքր ծակն անգամ կարող է բերել ամբողջական պարպման։ Հարցը սակայն, կրկնեմ՝ դա չէ։

Իրանը Նահանգներին պատճառել է ռեպուտացիոն եւ քաղաքական մեծ վնաս։ Սա է ամենից էականն ու ամենից ցավոտը Նահանգների համար։ Իրանը մեծ հաշվով փլուզել է Նահանգների գերհեգեմոնության ընկալումն ու դրել այն «նահանջի» ռեժիմի վրա։ Սա է, որ թույլ է տալիս ասել՝ Նահանգների աշխարհաքաղաքական խոփը դեմ է առել Իրանի քարին։

Գրել է Հակոբ Բադալյանը

Մեկնարկում է հայտնի ռեփերի սպանության դատաքննությունը

Ամերիկյան Լաս-Վեգասում մեկնարկում է հայտնի ռեփեր Տուփակ Շակուրայի սպանության դատաքննությունը։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Դատաքննությունն ամենայն հավանականությամբ կտեւի մեկ ամիս եւ կավարտվի երաժշտի սպանության երեսնամյակի օրը՝ սեպտեմբերի յոթին։ Հիշեցնենք, որ Տուփակի վրա կրակել էին 96 թվականի սեպտեմբերի յոթին։ Նա ստացած վիրավորումից մահացել էր սեպտեմբերի 13-ին։Գլխավոր մեղադրյալ է համարվում «Քրիփսի» առաջնորդը Դուեյն Դեւիսը։

Դատախազները կարծում են, որ նա է պատվիրել ռեփերի սպանությունը եւ տրամադրել ատրճանակը, որը կիրառվել է Շակուրային սպանելու համար։ Վերջինս այդ ժամանակ դեռ քսանհինգ տարեկան էր։ Եթե Դեւիսի նկատմամբ մեղադրական ակտ կայացվի, ապա նա երկար ժամանակ կհայտնվի ճաղերի հետեւում՝ առանց վաղաժամ ազատ արձակվելու իրավունքի։

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը


Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում քիչ անց «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի Սլովենիայի «Ցելյեի» դեմ։ Հանդիպումը կմեկնար…

Թրքամետ ռեկտորը հիմա էլ «հայագիտությամբ» է որոշել զբաղվել

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանը, որն ունի թրքամետի համբավ հայ պատմաբանների շրջանում, ինչպես նաև այս առնչությամբ մի քանի սկանդալների կիզակետում է ժամանակին հայտնվել, որոշել է ակտիվ հայագիտական աշխատանքներով զբաղվել: Մենք նախորդ շաբաթ գրել էինք, որ հուլիսի 22-23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցը՝ Երեւանից եւ ՀՀ մյուս մարզերից շուրջ 30 ուսուցչի մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել նաեւ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որը ծավալուն դասախոսություն է կարդացել, բայց կոնֆերանսին մասնակցած մանկավարժներից մեկը մեզ պատմել էր, որ Մկրտչյանի կարդացած դասախոսությունը ոչ թե Ցեղասպանության ճանաչման, և պատմությունը չմոռանալու մասին է եղել, այլև լրիվ հակառակը` այն անտեսելու, հարևանների հետ բարեկամանալու մասին, ինչպես նաև ռեկտորի ԺՊ-ն ՔՊ-ական մի նարատիվ է առաջ քաշել, ակնարկելով Փաշինյանի այն հայտնի միտքը, թե իբրև Ռուսաստանն է Հայոց Ցեղասպանության թիվ մեկ մեղավորը:

Մենք տեղեկացանք, որ թրքասեր տիկին Մկրտչյանը չսահմանափակվելով այս ամենով նաև մասնակցել է Հայագիտական միջազգային կոնգրեսի, որին մասնակցում էին աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ, գիտնականներ և մասնագետներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Կոնգրեսի շրջանակում Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է «Հայագիտության նոր օրակարգը մանկավարժական կրթության համակարգում. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փորձը, առաքելությունն ու տեսլականը» թեմայով զեկույցը։ Նա ընդգծել է, որ հայագիտությունը երբեք չի եղել միայն գիտական ուսումնասիրության առանձին կամ փակ ոլորտ․ այն եղել և մնում է ազգային ինքնաճանաչման, պատմական հիշողության, լեզվամշակութային հարուստ ժառանգության պահպանման և հայկական ինքնության վերարտադրության հիմնասյուներից մեկը։

Լիլիթ Մկրտչյանը նկատել է՝ հայագիտության գլխավոր հարցն այսօր այլևս միայն այն չէ, թե ինչ ենք ուսումնասիրում։ Առավել կարևոր ու հրատապ են դառնում՝ ինչպե՞ս ենք փոխանցում այդ գիտելիքը ժամանակակից սերունդներին, ո՞ւմ ենք փոխանցում այդ արժեքավոր ժառանգությունը, ինչպիսի՞ Հայաստան ու համահայկական գիտակրթական տարածք ենք կառուցում այդ գիտելիքի միջոցով փոխկապակցված հարցադրումները․ «Ուսուցիչը պարզապես գիտելիք փոխանցող չէ․ նա մշակութային հիշողության կրող է, ազգային արժեհամակարգի ձևավորող և հասարակական ինքնագիտակցության կարևորագույն դերակատար։ Եթե դասական համալսարանում ստեղծվում է գիտելիքը, ապա Մանկավարժական համալսարանում ձևավորվում է նաև այն մասնագետը, որի միջոցով այդ գիտելիքը դառնում է հասարակական արժեք ու կրթական բովանդակություն»,-նշել է Լիլիթ Մկրտչյանն ու հավելել՝ այս գիտակցումն է ՀՊՄՀ-ի առաքելության հիմքում։

Հ.Գ Այսինքն` Մանկավարժական համալսարանի առաքելությունը սերունդներին պատմությունը խեղաթյուրված ներկայացնելն ու թրքասիրություն սերմանելն է: Հիշեցնենք նաեւ, որ դեռ մի քանի տարի առաջ Լիլիթ Մկրտչյանը իր ստորագրությունն էր դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս էր ներկայացված:

Պայքարը շարունակվում է․ այս որոշումն ինձ համար անընդունելի է

Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,համագյուղացիներ:
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Ն. Խաչատրյան) իմ հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշման մասին։
Ինչպես գիտեք, իմ կողմից վիճարկվում էր ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի՝ 30.03.2026թ. թիվ ՄՈ/177-Ա ապօրինի որոշումը, որով ես ազատվել էի «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

Ցավով պետք է արձանագրեմ, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է անհիմն վճիռ։
Ցանկանում եմ հատուկ ընդգծել.
1. Իմ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ այնպիսի խախտում կամ արարք թույլ չեմ տվել, որը կարող էր անհամատեղելի լինել տնօրենի պաշտոնավարման հետ կամ հիմք հանդիսանալ «վստահության կորստի» համար։
2.Տեսչական մարմնի կողմից արձանագրված «խախտումների» մեծ մասը կա՛մ առհասարակ գոյություն չունեն, կա՛մ կրում են զուտ ձևական/վարչարարական բնույթ։ Օրինակ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների կրթության անընդհատությունն ապահովելու և նրանց Սահմանադրական իրավունքը չխախտելու համար հեռավար ուսուցում կազմակերպելը դիտարկվել է որպես խախտում։
3.Գործատուի կողմից աշխատանքից ազատման հրամանում անգամ հստակ չի մատնանշվել փաստական հիմքը, ինչն ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների՝ ակտի անվերապահ անվավերության հիմք է։

Պայքարը շարունակվում է

Այս որոշումը ինձ համար անընդունելի է։ Ես չեմ պատրաստվում հանձնվել և հաշտվել անարդարության հետ։
Որոշումը սահմանված կարգով բողոքարկվելու է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Իմ պայքարը իմ պաշտոնի կամ աշխատանքի համար չէ, այլ արդարության, օրենքի գերակայության և դպրոցի նկամամբ տարիներով ներդրված ազնիվ աշխատանքի պաշտպանության համար։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում կանգնած են իմ կողքին և հավատում են արդարության հաղթանակին։

Հարգանքով՝
Կարինե Սմբատյան