«Հրապարակ»․ Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը, պարզվում է՝ բազում խոչընդոտների է հանդիպում, եթե չասենք, որ հաշված մարդիկ են անցած երկու տարվա ընթացքում բնակարաններ կարողացել ձեռք բերել։ Արցախցիներից, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 30 հազար մարդ ստացել է սերտիֆիկատ:

Երեւանում, հիշեցնենք, բնակարան ձեռք բերողները՝ յուրաքանչյուրը 3, իսկ մարզերում՝ 4 մլն-ական դրամներ: Սակայն այդ սերտիֆիկատների իրացումը, այն է՝ բնակարան ձեռք բերելը, քչերին է հաջողվում։ Բանն այն է, որ մայրաքաղաքում բնակարանների արժեքն անհամեմատ բարձր է, եւ միջին վիճակագրական ընտանիքի համար գրեթե անհնար է նույնիսկ մեկ սենյականոց ձեռք բերելը: Նախկին հանրակացարանների տարածքներն են փոքր-ինչ մատչելի, որոնք կարելի է հիպոթեքային տարբերակով գնել, սակայն բանկերն էլ դրանք որպես գրավ չեն ընդունում՝ հաշվի առնելով նախկին կարգավիճակը։ Մեզ ասացին, որ համատարած նույն խնդիրն է նաեւ Գյումրիում, որտեղ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո նոր կառուցվող եւ կիսաքանդ ու վերանորոգված տների սեփականության խնդիրները բարձիթողի վիճակում են հայտնվել:

Հիմա տների եւ բնակարանների մեծ մասը համատեղ սեփականության իրավունքով է, ասենք, մի տան շքամուտքը կամ բակային տարածքը պատկանում է դրկից հարեւանների, ինչը եւս բանկերի կողմից գրավի արգելք է հանդիսանում։

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում


Երգիչ Հայկ Ստվերը, որը 2018-ին կատարում էր հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։ «Հեղափոխությունից հետո ինձ համար աշ…

Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակի անձանց


Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակի անձանց

Մեսսիի հուզիչ նամակը՝ հոր մահվան առթիվ

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում նամակ է հրապարակել, որում հրաժեշտ է տվել հորը՝ Խորխե Մեսսիին:

Հիշեցնենք՝ Մեսսիի հայրը կյանքից հեռացել է օգոստոսի 8-ին, արգենտինական Ռոսարիո քաղաքի հիվանդանոցում: Նա 68 տարեկան էր։ Հուղարկավորությունը փակ արարողություն էր և տեղի է ունեցել օգոստոսի 9-ին:

Այս տարի կայացած Մունդիալ-2026-ի ժամանակ Մեսսիի հայրը ծանր հիվանդ էր:

«Դու ինձ այնպես էիր խնդրում խաղալ վերջին աշխարհի առաջնությունում, բայց դրա մեկնարկից մի քանի օր առաջ քեզ վատ զգացիր։ Առաջին անգամն էր, որ դու մրցաշարին ներկա չէիր, բայց մայրիկն ասում էր, որ քեզ լավ կզգաս և կկարողանաս գալ: Ես քեզ ասացի, որ մենք կհասնենք եզրափակիչ, որպեսզի կարողանաս գալ։ Ամեն անգամ խաղից հետո կարոտով սպասում էի քո հաղորդագրությանը։ Հետո հասկացա, որ վիճակդ իսկապես վատ է։ Ինչ էլ որ լիներ, ես անընդհատ մտածում էի հնարավորինս առաջ գնալու մասին, որպեսզի քեզ ժամանակ տամ, ու գոնե մի խաղ տեսնես: Մենք հասանք եզրափակիչ, և դու չկարողացար այնտեղ լինել: Ես ուզում էի հաղթել այն, որպեսզի գավաթը բերեմ քեզ։ Չկարողացա, ոտքերս այլևս չէին ենթարկվում ինձ։ Այս անգամ փորձեցի պայքարել մարմնիս հետ, բայց ի վիճակի չեղա», – գրել է Մեսսին:

Մեսսին նաև կասկած է հայտնել, թե կկարողանա շարունակել ֆուտբոլային կարիերան։ «Չգիտեմ, թե ինչ եմ անելու առանց քեզ, ինչպես եմ շարունակելու ապրել: Ես պարզապես ֆուտբոլ էի խաղում, իսկ հիմա խիստ կասկածում եմ, որ երկար կզբաղվեմ դրանով։ Դու ամենասկզբից ինձ հետ էիր, քիչ էր մնում, որ հասնենք վերջին։ Ինչու մի քիչ էլ չդիմացար, որ միասին ավարտենք»,- գրել է Մեսսին:

Տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

Եթե ոչ մի ուրիշ վատ բան արած չլիներ Նիկոլ Փաշինյանն այս 8 տարում միայն կաթողիկոսի դեմ արշավը լիներ և նրան ավազանի անունով կոչելու «նախաձեռնությունը», դա բավարար կլիներ նրան ազգովի մերժելու, ատելու, չընտրելու համար: Ու պատճառն այն չէ, որ մեր ուշքը գնում է Գարեգին Բ-ի համար…ի դեպ` այս արշավը նաև հակառակ էֆեկտն ունեցավ` ով չէր սիրում, սկսեց սիրել Վեհափառին, ով սիրում էր` սկսեց իդեալականացնել նրան…ով եկեղեցու, հավատքի նկատմամբ անտարբեր էր, դեմքով շրջվեց դեպի Եկեղեցին:

Իսկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու նրա առաջնորդի դեմ այս արշավն այնքան զազրելի է, որքան կարող է զազրելի լինել մարդկանց հավատքն անարգելը, սրբությունները հայհոյելը: Մարդու տուն մտնելն ու նրա տունը պղծելը: Անմեղ մարդուն ազատությունից, հողին կպած մարդուն` հայրենիքից զրկելը…

Բայց ոնց հայտնի ասացվածքն է ասում` մի գիժ մի քար գցեց հորը, հազար խելոք չկարողացան հանել…Մի հսկա թիմ, մի ամբողջ իշխանություն, մի ողջ հասարակություն ուղղակի կրակն է ընկել մի մարդու հիվանդ մտքերի ու հակահայ գործողությունների ձեռը:

Իսկ թիմ կոչվածին մարդ ուղղակի խղճում է: Պարզ է չէ՞, որ դրանց մեջ լիքը մարդ կա, որ հոգով-սրտով դեմ է այդ արշավին և կյանքում իրենց նախաձեռնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» չէր անվանի: Դրանց մեջ, անշուշտ, նաև հավատավոր, աստվածավախ մարդիկ կան, որ չգիտեն իրենց ինչպես պահել: Հակադրվեն` պարզ չի, թե իրեն կայսր երևակայող «առաջնորդը» ոնց կարձագանքի` հակադրվողը փողոցու՞մ կհայտնվեն, թե՞ բերդում: Լռեն` թաքնվեն, մի տեղ տապ անեն, մի օր, մի տեղ մի լրագրող հարց կտա ու ստիպված կլինեն պատասխանել:

Եթե դահլիճում են` պարզ է, որ «առաջնորդը» ողջ օրն ուշադիր հետևում է` ով ինչ ելույթ ունեցավ, ով ինչ հարց տվեց, ով քանի անգամ խփեց սեղանին` կաթողիկոս բառը լսելիս…

Իհարկե, կան և քիչ չեն նաև այդ թիմում չար, հիմար անմեղսունակներ, որոնց կաթողիկոսն էլ, «աստվածն» էլ Փաշինյանն է` քանի դեռ նստած է այդ աթոռին, որ եթե ասի` պետք է սողաք գետնատարած, շան պես հաչեք, կատվի պես մլավեք, որ շարունակեք պետբյուջեից սնվել, անխոս կանեն այդ ամենը, ինչպես հիմա ամբիոնից ստրուկի հնազանդությամբ կաթողիկոս են «հայհոյում»:

Բայց տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

Սպիտակ տան աշխատողներից ո՞վ է օգնել էփշթեյնին

CNN-ը գրում է, որ երբ միլիարդատեր սեռական հանցագործություններ կատարած Ջեֆրի էփշթեյնը իրավաբանական խորհրդատվության, մամուլի բացասական արձագանքին պատասխանելու, օգնության կամ պարզապես բարոյական աջակցության կարիք էր ունենում, նա հաճախ դիմում էր անսպասելիորեն վստահելի անձնավորության՝ Քեթի Ռումմլերին՝ էլիտար փաստաբանի, որը ծառայել է ԱՄՆ երկու նախագահներին և մի ժամանակ եղել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնի գլխավոր թեկնածու։

Ռումլերը, ով Բարաք Օբամայի նախկին Սպիտակ տան խորհրդականն է, պահպանել է Goldman Sachs-ի գլխավոր իրավաբանական տնօրենի հեղինակավոր պաշտոնը մինչ այժմ, չնայած որ հազարավոր փաստաթղթերի հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց բարձր պաշտոններն ու աշխատավայրերը զուտ Էպշտեյնի հետ թեկուզ մեկանգամյա հանդիպման մասին հիշատակումներից հետո:

Հրապարակված էլեկտրոնային նամակներում երևում է, որ Էպշտեյնը նրան անվանում է «իմ մեծ պաշտպան» և խնդրում է նրա օգնությունը՝ հերքել անչափահաս աղջիկների նկատմամբ իր կողմից կատարված բռնության մասին հաղորդագրությունները։ CNN KFile-ի կողմից Ջեֆրի էփշթեյի էլեկտրոնային նամակների և ճանապարհորդությունների ժամանակացույցի վերանայումը նոր լույս է սփռում նրա և իշխանության գլուխ կանգնած փաստաբանի հարաբերությունների վրա և ցույց է տալիս, որ նրանց կապերը գերազանցել են մասնագիտական ​​խորհրդատվությունը և հասել բարեկամության մակարդակի։էփշթեյնի հաղորդագրություններում հայտնվող բազմաթիվ բարձրաստիճան և նշանավոր անունների շարքում Ռումլերը ամենահաճախ հիշատակվողներից մեկն է՝ նրա և էփշթեյնի միջև մի քանի տարիների ընթացքում ավելի քան 100 զրույց է եղել։ Էպշտեյնի գրաֆիկը ցույց է տալիս, որ նա Ռումլերի հետ հանդիպել է ավելի քան 50 անգամ 2014 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի մայիսը, այդ թվում՝ հայտնիների հետ ճաշերի և ընթրիքների, բնակարան փնտրելու և անձնական գեղեցկության սրահում հանդիպումների ժամանակ։

Պուտինը կդադարեցնի պատերազմը․ Զելենսկին ուշագրավ հայտարարություն է արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, բայց նա ստիպված կլինի դա անել։ Մշակվել է համապատասխան ծրագիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումի ժամանակ։

Զելենսկին հայտարարել է, որ հաշվարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը։

«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Սա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է, թե ինչպես ճնշում գործադրել նրա (Պուտինի – խմբ.) վրա», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է ցանկացած դեպքում պահեն ճակատը։

«Սա նախագահին հնարավորություն է տալիս ուժեղ երկխոսություն վարել հակառակորդի հետ», – ասել է Զելենսկին։

Երբ մարտադաշտում իրավիճակը բավականաչափ ուժեղ չէ, երկխոսությունը վերածվում է չափազանց մեծ զիջումների, ինչը չի համապատասխանում Ուկրաինայի շահերին, կարծում է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հիմնական ռազմավարությունն այժմ Պուտինի ռազմավարությանը հակազդելն է։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը նախատեսում է մեծացնել զորահավաքը և որքան հնարավոր է շատ մարդկանց զորակոչել բանակ։

Հետևաբար, Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին ընդլայնել իրենց աջակցությունը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում:

Օրվա գլխավոր թեմաները․ սեղանների հարվածների «դուելը» և Կաթողիկոսի անվան շուրջ թեժ բախումը

Օգոստոսի 12-ի մեդիա-օրակարգը բավական հագեցած էր և նշանավորվել է խորհրդարանում ազգային, հոգևոր և իրավական խորհրդանիշների շուրջ ծավալված ծայրահեղ թեժ բախումներով, Հայաստանի տարածքում ադրբեջանցի մասնագետների գաղտնի գործունեության վերաբերյալ Ալիևի սկանդալային հայտարարություններով, նոր Սահմանադրության շուրջ ծավալված կոշտ բանավեճերով, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-Իրան ռազմական նոր սրացումներով: Այսօր ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ 3,412 մեդիա հրապարակում, դրանք հավաքագրվել և վերլուծվել են MediaMonitoring.am հարթակի մեդիա մոնիտորինգ վերլուծական գործիքակազմի կիրառմամբ: Վերլուծության արդյունքում կազմվել է օրվա նորությունների, մեդիա դեմքերի թոփը։

ՕՐՎԱ ԹՈՓ 5 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱԺ նիստերը սեղանների հարվածների «դուելը» և Կաթողիկոսի անվան շուրջ թեժ բախումը – 412 հիշատակում

  • Փաստեր. Ազգային ժողովի նիստերի դահլիճում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկման ժամանակ իշխանության և ընդդիմության միջև տեղի է ունեցել սուր բախում: ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ավազանի անունով («Կտրիճ Ներսիսյան») դիմելու և վերջինիս զավակ ունենալու մասին հայտարարություններից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին: Ի պատասխան, երբ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում օգտագործել է «Կաթողիկոս» բառը, ՔՊ-ական պատգամավորները նույնպես սկսել են հարվածել սեղաններին՝ իրագործելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նախօրեի նախազգուշացումը, թե իրենք ճշգրիտ կերպով կրկնելու են ընդդիմության պահվածքը: Տեսախցիկները ֆիքսել են, որ ՔՊ խմբակցությունից սեղաններին չեն հարվածել միայն Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լրատվամիջոցներն ու քաղաքագետները խորհրդարանում տեղի ունեցածը որակում են՝ որպես «կրկեսային ներկայացում» և «մանկապարտեզի նախապատրաստական խմբի» պահվածք: Ընդդիմադիր նարատիվներում իշխանության վարքագիծը ներկայացվում է՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկմանն ուղղված համակարգված արշավ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Ալլահշուքյուր Փաշազադեի քաղաքական պահանջների սպասարկում: Իշխանամետ շրջանակները շարունակում են պնդել, թե եկեղեցին անջատ է պետությունից, պարտավոր է աշխատանքային պայմանագրեր կնքել ու հարկեր վճարել, իսկ Կաթողիկոսի անձնական կյանքի կանոնական խախտումները պետք է բացահայտվեն:
  • Հակասող նարատիվներ Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարել է, թե «Աստված ինչ-որ տեղ ըտենց բան ա ասե՞լ, որ եկեղեցին հարկ պիտի չտա»: Սրան հակադարձելով՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանն ու քաղաքագետ Գագիկ Համբարյանը հրապարակել են թվային աղբյուրներ, որոնց համաձայն՝ միայն 2025 թվականին Հայ Առաքելական Եկեղեցին պետբյուջե է վճարել ավելի քան 520 միլիոն դրամի հարկ:

Ալիևի հայտարարությունները TRIPP նախագծի մասին և ադրբեջանցի մասնագետների գործունեությունը ՀՀ տարածքում – 385 հիշատակում

  • Փաստեր. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագիրը պատրաստ է, իսկ ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրասյուների տեղադրման վայրերը: Նա նաև նշել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումից հետո Հայաստանը կընկղմվի էներգետիկ լիակատար ճգնաժամի մեջ, և իրենք պատրաստ են էլեկտրաէներգիա մատակարարել: Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ ԱԷԿ-ի շահագործման առավելագույն ֆիզիկական ժամկետը 2036 թվականն է, և Հայաստանն արդեն նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում 5 երկրների հետ: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իրենք սեփական կապերով տեղյակ են եղել Մեղրիի տարածաշրջան ադրբեջանցի մասնագետների կատարած այցելությունների մասին:
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լրատվամիջոցներն ու փորձագետներն ակտիվորեն վերլուծում են Ալիևի հայտարարությունների աշխարհաքաղաքական և էներգետիկ ենթատեքստը:
  • Հակասող նարատիվներ Ընդդիմադիր վերլուծաբանները (Տիգրան Աբրահամյան, Վահե Դավթյան) ահազանգում են, որ իշխանությունը Հայաստանի էներգետիկ համակարգը տանում է փակուղի, որի արդյունքում երկիրը կզրկվի սեփական ատոմակայանից և կհայտնվի Ադրբեջանի էներգետիկ «թակարդում»: Իշխող ուժի ներկայացուցիչները (Արման Եղոյան) հայտարարում են, որ էներգետիկ փոխանակումն ու առևտուրը շահավետ են Հայաստանի համար, և դա ԱԷԿ-ի հարցի հետ կապ չունի:

Արուսյակ Ջուլհակյանի առաջադրումը, նոր Սահմանադրության սկանդալն ու Անկախության հռչակագիրը – 325 հիշատակում

  • Փաստեր. ԱԺ նիստում քննարկվել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: Նիստի ընթացքում ընդդիմադիրները թիրախավորել են նոր Սահմանադրության նախագիծն ու դրա նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանության ծրագրերը: «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը:
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալված արժեքային ջրբաժանն է:
  • Հակասող նարատիվներ Ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Նարեկ Կարապետյանը պնդում են, որ Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, և իրենք համաձայն չեն այն վառել Ալիևի պահանջով՝ դառնալով Փաշինյանի հանցակիցը: Իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հակադարձում են, որ Փաշինյանը նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին ու հուլիսին՝ նախքան 44-օրյա պատերազմը: Չախոյանի պնդմամբ՝ ընդդիմության պայքարը նոր Սահմանադրության դեմ իրականացվում է «կայսրությունից» իջեցված ուղիղ հրահանգով, քանի որ գործող Սահմանադրությունը թույլ է տալիս Հայաստանին ներքաշել նոր կոնֆլիկտների մեջ:

Արգամ Աբրահամյանի կալանավորումն ու տեղափոխումը ԱԱԾ մեկուսարան – 260 հիշատակում

  • Փաստեր. Դատարանի որոշմամբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է սպանություն պատվիրելու մեղադրանքով և տեղափոխվել Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ (առավել հայտնի՝ որպես ԱԱԾ մեկուսարան): Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ Արգամ Աբրահամյանին սպանություն պատվիրելու մեջ մեղադրելը ընդամենը Քննչական կոմիտեի վարկածն է:
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում. Մամուլն ու իրավական շրջանակները ակտիվորեն վերլուծում են այս աղմկահարույց ձերբակալությունը: Ընդդիմադիր աղբյուրներն ու փաստաբանները շեշտում են, որ Քննչական կոմիտեի կողմից անձնական կյանքի տվյալների շտապողական հրապարակումն ու կոշտ վարկածների առաջադրումը բացահայտ քաղաքական ճնշումների շղթա է և անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարում: Իշխանամետ շրջանակները գործընթացը ներկայացնում են՝ բացառապես իրավական հարթությունում՝ որպես ծանր հանցագործությունների դեմ պայքարի դրսևորում:

ԱՄՆ-Իրան ռազմածովային սրացումը Օմանի ծոցում և հրադադարի շուրջ հակասական լուրերը – 215 հիշատակում

  • Փաստեր. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հայտարարել է, որ իր MH-60 ուղղաթիռը երկու Hellfire հրթիռ է արձակել պանամական Vela Nova նավի վրա, որը փորձել է ճեղքել ԱՄՆ շրջափակումն ու ուղղորդվել դեպի իրանական նավահանգիստ: Զուգահեռաբար, Anadolu գործակալությունը, հղում անելով Պակիստանի կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա հրադադարը: Սակայն Իրանի պաշտոնական ներկայացուցիչը Reuters-ին հերքել է հրադադարի երկարաձգման շուրջ որևէ բանակցության առկայությունը՝ նշելով, որ իրենց տեսանկյունից զինադադարը չի գործում, քանի որ ԱՄՆ-ն ստորագրումից 48 ժամ անց արդեն խախտել էր հուշագիրը: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը:
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում. Միջազգային լրահոսը վերլուծում է Մերձավոր Արևելքում իրավիճակի հնարավոր պայթյունավտանգ զարգացումները: Թրամփը պնդում է, որ Իրանը «կործանված» երկիր է, որը զրկվել է ռազմական ներուժից, մինչդեռ ԻՀՊԿ ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ իրենց անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում հարվածի տակ կհայտնվեն ամերիկյան բոլոր ռազմաբազաները, հազարավոր էլեկտրակայաններ, էներգետիկ գծեր և անգամ ինտերնետի հետ կապված գլոբալ ենթակառուցվածքները:

ՕՐՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԶՄԵՅՔԵՐՆԵՐԸ (ՄԵԴԻԱ-ԴԵՄՔԵՐԸ)

  1. Իլհամ Ալիև. Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման (TRIPP) և ադրբեջանցի մասնագետների կողմից ՀՀ-ում սյուների տեղադրման վայրերը որոշելու մասին իր սենսացիոն ու ուղղորդող հայտարարությունների արդյունքում:
  2. Քրիստինե Վարդանյան. ԱԺ նիստերի դահլիճում իր ելույթի ընթացքում «Կաթողիկոս» բառն օգտագործելուց հետո ՔՊ-ականների կողմից սեղաններին հարվածելու ակցիան «մանկապարտեզի նախապատրաստական խմբի» պահվածք որակելու և Փաշինյանին Ալիևի օրակարգն իրականացնելու մեջ մեղադրելու համար:
  3. Արուսյակ Ջուլհակյան. ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր առաջադրման, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների ու նոր Սահմանադրության վերաբերյալ ընդդիմության հետ ունեցած սուր քաղաքական բանավեճերի պատճառով:
  4. Հայկ Ֆարմանյան. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվելու, ՔՊ-ականների հետ բյուջեի և թալանի շուրջ սուր լեզվակռիվների և 2019-ին իրեն ՊԵԿ-ից «յուրային չլինելու» պատճառով ապօրինի ազատելու բացահայտումների համար:
  5. Ռոբերտ Ամստերդամ. Աշխարհահռչակ միջազգային իրավաբան, որը ՀԱԵ-ի և Կաթողիկոսի դեմ իրականացվող գործընթացները որակել է «խայտառակություն» և կոչ արել Վաշինգտոնին ու Բրյուսելին անհապաղ արձագանքել կրոնական ազատությունների ոտնահարմանը:

ԿԱՐԵՎՈՐ ՄՅՈՒՍ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ

  • Կիևյան կամրջի բացումը. Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը նախատեսվածից շուտ ամբողջությամբ կվերականգնվի:
  • Առողջապահական ապահովագրություն. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է 2027 թվականից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին ևս պետական ապահովագրական համակարգում ներառելու հարցը:
  • Թմրամիջոցների խոշոր բացահայտում. ՔԿ-ն ավարտել է օտարերկրացիների խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված շուրջ 1.2 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների (25.5 կգ ափիոն և 3 կգ մարիխուանա) գործի նախաքննությունը:
  • Նորածնի որդեգրման ընթացակարգը. ԱՍՀՆ-ն պարզաբանել է, որ Հալաբյան փողոցում լքված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել, իսկ ծնողների չհայտնվելու դեպքում 3 ամիս անց երեխայի տվյալները կներառվեն որդեգրման ենթակա երեխաների ցանկում:
  • 3-րդ երեխայի նպաստի կրճատումը. Արսեն Թորոսյանի կողմից ներկայացված նոր նախագծով նախատեսվում է 2026թ. սեպտեմբերի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաների միանվագ նպաստը 1,000,000 դրամից նվազեցնել և համահարթեցնել 500,000 դրամի:

ԵՐԵԿՈՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Հայ դպրոցականների հաջողությունը. Աստանայում անցկացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հայ աշակերտները նվաճել են 2 բրոնզե մեդալ, իսկ Վանաձորի հատուկ դպրոցի քառյակը թիմային պայքարում 120 երկրի մեջ զբաղեցրել է 5-րդ տեղը:
  • «Արարատ-Արմենիայի» պարտությունը. «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման պատասխան խաղում 0:2 հաշվով զիջել է սլովենական «Ցելյեին» և դուրս մնացել առաջնությունից, սակայն ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:
  • Աստղային երևույթներ. Օգոստոսի 12-13-ի գիշերը սպասվում են միաժամանակ երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ՝ 6 մոլորակների շքերթ, Արեգակի լրիվ խավարում (որը կրկնում է 2008թ. օգոստոսի 1-ինը) և ասուպային հոսք՝ աստղաթափը:
  • Հայկական բարբառները iPhone-ում. Արցախի բարբառն արդեն հասանելի է դարձել iPhone-ի ստեղնաշարում, իսկ հաջորդիվ նախատեսվում է ավելացնել Հայաստանի այլ հանրահայտ բարբառները ևս:
  • easyJet-ի արտառոց կանոնը. Բրիտանական easyJet ավիաընկերությունը ծնողներին հիշեցրել է, որ երեխաների խաղալիք զենքերը արգելված է վերցնել ձեռքի ուղեբեռ:

Հիվանդանոցը փողոցում գտնված նորածնի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել


Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 10-ին Հալաբյան 13 շենքին կից խաղահրապարակում բնակիչները նորածին երեխա էին գտել։ Երեխան այս պահին գտնվում է «Արմենիա» ծննդա…

Շաբաթվա կեսը լույս չկա, ՀԷՑ-ն ահռելի վնասներ է հասցրել մարդկանց

Վերջին օրերին մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ ՀԷՑ-ի տնօրեն Ռոմանոս Պետրոսյանի բնակավայր Աբովյան քաղաքը շաբաթվա կեսը հոսանքազրկված է, իսկ պատճառը ըստ ՀԷՑ-ի՝ վթարների իրար հաջորդող հոսքն է: Բայց նախորդ տարի երբ ՀԷՑ-ը խլում էին գործարար Սամվել Կարապետյանից իշխանությունները խոստանում էին, որ անդադար հոսանքազրկումների դեմ պայքարելու են, բայց արի ու տես, որ իրավիճակն օրեցօր վատանում է, և մարդիկ բազում վնասներ են կրում ՀԷՑ-ի այս փնթի ու վատ աշխատանքի արդյունքում:

Մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ այսօր ժամը 16:00-ից մինչ այս պահը Աբովյանը հոսանքազրկված է, իսկ ՀԷՑ-ի օպերատորները խաբում են, անդադար ինչ-որ ժամ են նշում, բայց մինչ այս պահը մարդիկ լույս չունեն, և մթերային խանութները ահռելի վնասներ են կրել, մասնավորապես՝ խանութների պաղպաղակը փչացել է, և որ ամենասարսափելին է շաբաթվա կեսը այս իրավիճակն է: