Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը․ «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին: Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարության մեջ:

«Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ։ Մեր օրակարգային հարցերի կենտրոնում էր նաև հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։

Մենք վերահաստատեցինք և համոզվեցինք, որ Եվրամիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։ Մինչ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և պահանվջում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին՝ ընդունելով այս բանաձևը, Նիկոլ Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ։

Այլևս անհերքելի է, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է և երբեք չի համարձակվի հակադրվել իր տիրոջը և պաշտպանել Հայաստանի շահերը։ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց զիջումների։ Դրա համար պետք է լինել ուժեղ և համարձակորեն պաշտպանել մեր երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ։ «Ուժեղ Հայաստանը» հաստատելու է խաղաղություն՝ առանց զիջումների»,-նշված է հայտարարության մեջ:

Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է Հայ առաքելական եկեղեցու գործունեության շուրջ ստեղծված քննիչ հանձնաժողովի ձևավորումը՝ այն որակելով ամոթալի քայլ։

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ եկեղեցու դեմ ուղղված գործողությունների համատեքստում նման հանձնաժողով ստեղծելը խայտառակություն է հայ ժողովրդի համար։

Կարապետյանի խոսքով՝ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ամենամեծ սխալներից է։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ իշխանություններին չի հաջողվի հասնել եկեղեցու դեմ իրենց պայքարի նպատակներին։

«Իրենք համապատասխան հակահարվածը թե՛ եկեղեցուց, թե՛ հայ ժողովրդից կստանան, մի անհանգստացեք»,- ասել է Կարապետյանը։

«Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանը՝ իր շքախմբի հետ»,- ասել է նա:

Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանում, ուրեմն Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել, տարել, թողել են


Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանում, ուրեմն Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել, տարել, թողել են

Մարդիկ միայն զվարճալի շոուներով կուշտ չեն լինի․ «Հպարտ քաղաքացին» տեսանյութերով չի կշտանա

Երբ դիտում ես խորհրդարանում իշխանության ներկայացուցիչների՝ կատարյալ ապուշության, ավելի ճիշտ հոգեբուժարանի ախտորոշման մակարդակի հասնող «ելույթներն ու արկածները», ակամա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք դա անում։

Ո՞րն է այս բացահայտ խելագարության իմաստը։

Մի՞թե նրանք չեն հասկանում, որ ծաղրի առարկա են դառնում, և մարդկանց արդեն պարզապես զզվանք են պատճառում Հայաստանում իշխող վերնախավի ելույթները, խոսքերը, հարցազրույցները, ժեստերն ու ծամածռությունները։

Իրականում այս ապուշ պահվածքը միանգամայն հստակ նպատակ ունի։

Հիշո՞ւմ եք՝ Հին Հռոմից մեզ հասած մի արտահայտություն կա․ Ստրուկներին ու քաղաքացիներին հնազանդ պահելու համար նրանց պարզապես հաց ու տեսարաններ տուր, և նրանք չեն նկատի, որ Կեսարն ու սենատորները թաղված են շքեղության ու անբարոյականության մեջ։

Մոտավորապես սա էլ այսօր տեղի է ունենում փաշինյանականաների քարոզչության պարագայում։

Հիշեցնեմ, որ ընտրություններից անմիջապես հետո, Փաշինյանի հրահանգով, իշխանությունները տիեզերական մակարդակի բարձրացրին իրենց մերձավոր շրջապատի մի քանի հարյուր ներկայացուցիչների դրամական ապահովությունը։

Միաժամանակ կրճատվեցին անապահովների սոցիալական վճարները, պետական ծառայողների սոցիալական փաթեթը, իսկ Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» զրկեցին անգամ այն չնչին գումարներից, որոնք պետությունը հատկացնում էր հարազատներից որևէ մեկի մահվան դեպքում։ Այսպես կոչված՝ «դագաղի փողերից»։

Այս ամենին գումարենք բնակչության արագընթաց աղքատացումը՝ տնտեսության և աշխարհաքաղաքականության ուղղություններում հակապետական որոշումների ֆոնին, Փաշինյանի կառավարության կողմից Բաքվից եկող հակահայկական հրահանգների մշտական կատարումը, ինչպես նաև գյուղացիների վիճակը, որոնք Փաշինյանի քաղաքականության պատճառով կորցրին իրենց բերքը, ավելի ճիշտ՝ չկարողացան այն իրացնել…

Մի խոսքով՝ Հայաստանում հոգեբանական և սոցիալական իրավիճակն արագորեն վատթարանում է, ինչն էլ իր հերթին անխուսափելիորեն չափազանց տհաճ հարցեր է առաջացնում Փաշինյանի հասցեին։

Ի՞նչ է անում իշխանությունը։

Փառատոնները, համերգներն ու ամենատարբեր զվարճանքները ժամանակավորապես աշխատեցին, քանի որ այդ ամենը մեծ գումարներ է պահանջում, իսկ գումարներն արդեն յուրացվել ու մսխվել են։ Մարդկանց թալանելն ու քաղաքական բռնաճնշումներն էլ այլևս չեն օգնում․ հասարակությունը հոգնել է Փաշինյանի՝ բռնապետության զզվելի նմանակումից։

Ուրեմն ի՞նչ անել։

Ամեն ինչ պարզ է․ «զվարճանքները» տեղափոխել ամենաբարձր մակարդակ, այսինքն՝ խորհրդարանի ամբիոն։

Անկասկած, արդեն ութ տարի է՝ խորհրդարանի ամբիոնը վերածվել է մեկ մարդու կասկածելի բենեֆիսների բեմահարթակի։

Բայց դա էլ արդեն բավարար չէ։

Եվ այստեղ պետք է արագացնել տեմպը, «զվարճանքների» մակարդակն ավելի ցածր իջեցնել, ինչը, ըստ էության, հենց այն է, ինչ մենք տեսանք։

Անխուսափելի սոցիալական փլուզման պայմաններում իշխանությունը փորձում է ապահովել հնարավորինս մեծ ծավալի ժամանցային բովանդակություն՝ Փաշինյանի շոուների ոճով։

Բայց այստեղ կա մի շատ կարևոր ԲԱՅՑ։

Մարդիկ միայն զվարճալի շոուներով կուշտ չեն լինի։ «Հպարտ քաղաքացին» տեսանյութերով չի կշտանա։

Եվ սա փաշինյանականները հրաշալի հասկանում են, բայց միաժամանակ հենց սրանից էլ վախենում են։

Արման Աբովյան

Դպրոցականները «հաղթեցին» կառավարությանը․ ի՞նչ է ասել ֆրանսիացի նախարարը

Ֆրանսիայում օրեր շարունակվող համադպրոցական (աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ և այլք) բողոքի բուռն ակցիաները երկրի իշխանություններին ստիպել են որոշակի զիջումների գնալ և ընդառաջել կրթական համայնքի պահանջներին։

Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է դպրոցներում բացակայող ուսուցիչներին փոխարինելու «արտակարգ ծրագրի» մասին, ինչպես նաև բյուջետային միջոցներ է հատկացնելու պայմանագրային աշխատողներ վարձելու համար՝ ի պատասխան սեպտեմբերի վերջից երկրում շարունակվող՝ ավագ դպրոցի աշակերտների լայնածավալ բողոքի ցույցերի։

Կառավարության առաջին քայլը 3000 փոխարինող ուսուցչի արտակարգ հավաքագրումն է, որը պատասխան է ցուցարարների պահանջին։

Ֆրանսիայի կրթության նախարարությունը հայտնել է, որ հանրապետությունում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին երկրի 3700 միջնակարգ դպրոցներից 141-ը շարունակում են փակ մնալ, ինչը կազմում է 4%-ից պակաս։

Բացի 3000 ուսուցիչ վարձելուց, նախարարը թույլ կտա ռեկտորներին վարձել ավելի շատ պայմանագրային ուսուցիչների, քան նախատեսված է 2026 թվականի բյուջեով։

Նկատի ունեի, որ բոլոր դեպքերում գալու ենք իշխանության

Սամվել Կարապետյանը անդրադառնալով օրեր առաջ իր հնչեցրած՝ «ինչ էլ լինի՝ իշխանության ենք գալու» հայտարարությանը, նշել է, որ այդ խոսքերով նկատի է ունեցել իշխանության գալու իրենց վճռականությունը։

Երբ լրագրողը ճշտել է՝ արդյոք խոսքը 2031 թվականի մասին է, Կարապետյանը պատասխանել է, որ ոչ՝ ընդգծելով, որ դա տեղի կունենա շատ ավելի շուտ։

«Նկատի ունեի, որ բոլոր դեպքերում գալու ենք իշխանության»,- ասել է նա:

Վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը․ 11 ՀԿ-ների հայտարարությունը

Քաղհասարակության 11 կազմակերպություն համատեղ հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Արթուր Դանիելյանի նկատմամբ համացանցային գրառումների համար կալանավորման առնչությամբ։

Հայտարարության հեղինակները այն համարում են անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված՝ պահանջելով վերացնել կալանքը և դադարեցնել արտահայտման ազատության իրացման հիմքով քրեական հետապնդումը։

Հայտարարությունը՝ ստորև․ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում ենք Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսևորումները, ինչը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարեցման ուղուն: Քրեական հետապնդման հարուցման հերթական դեպքը վերաբերում է համացանցում արված գրառումների համար Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը, ինչն առերևույթ անօրինական, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված է: Առավել անօրինական և անհամաչափ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառված կալանավորումը, որն ակնհայտորեն նրա հանրային խոսքը սահմանափակելու և նրան պատժելու նպատակ է հետապնդում, հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների կիրառման պայմաններում:

Ըստ հանրային տարածված տեղեկությունների՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել համացանցային գրառումների համար ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև 490-րդ հոդվածի 2-րդ մասով: Միաժամանակ, Քննչական կոմիտեն չի հայտնում, թե որ գրառումների համար է Դանիելյանը ենթարկվում քրեական հետապնդման, ինչը խնդրահարույց է՝ իրավապահ մարմնի կողմից արտահայտման ազատության իրավունքի իրացման միջամտության համաչափության հիմնավորման և դրա կանխատեսելիության ապահովման համատեքստում: Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին և առերևույթ հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին, որոնք պաշտպանում են ոչ միայն «տեղեկությունները» կամ «գաղափարները», որոնք ընդունվում են բարեհաճորեն կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլև այն դեպքերին, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են պետության կամ բնակչության որևէ հատվածի։ Դրանք են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակություն»։

Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ է հանդիսանում՝ նպատակ ունենալով լռեցնել այլակարծությունը, քննադատական և անցանկալի խոսքը: Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք քրեական արդարադատության գործիքայնացումը քաղաքական նպատակահարմարության հիմքով:

Հատկապես մտահոգիչ է խոսքի ազատության իրավունքի սահմանափակման համատեքստում կալանավորման շարունակական կիրառումը, ինչը խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և քրեական արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունը և անկախությունը, ազդում է արդարադատության և հատկապես դատական համակարգի նկատմամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի՝ հասարակության վստահության վրա: Հաշվի առնելով վերգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝ Անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանավորումը և դադարեցնել նրա նկատմամբ արտահայտման ազատության իրավունքի իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը Գործնեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա, Բացառել անօրինան հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը՝ այլակարծությունը, կառավարող քաղաքական կամ ընտրովի քաղաքական ուժի կամ պետական մարմիններիդեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։

Դատարաններից և դատավորներից՝ Արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքի և ազատության իրավունքի պաշտպանության չափանիշներով»:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Ցիտադել իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Երևանի մամուլի ակումբ

Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել Շաքիի դեպքի հերոս կնոջ ընտանիքին

Գործարար Սամվել Կարապետյանն անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ կատարվածին և կանխել նման դեպքերի կրկնությունը։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ նման զարգացումների հավանականության մասին իրենք զգուշացրել էին դեռ նախընտրական շրջանում։ Նրա խոսքով՝ եթե տեղի ունեցածին համապատասխան հակազդեցություն չլինի, նման միջադեպերը կարող են կրկնվել։

Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել կնոջը, որը, նրա գնահատմամբ, չսպասելով Փաշինյանի կառավարության միջամտությանը՝ ինքնուրույն պաշտպանել է իր ընտանիքը։ Նա նաև խոստացել է իրենց միջոցներով աջակցություն ցուցաբերել կնոջ ընտանիքին։

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին պետք է լինի հակահարվածը, Կարապետյանն ընդգծել է, որ միջադեպի մասնակիցը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ։ Միաժամանակ նա առաջարկել է ստեղծված իրավիճակն օգտագործել հայ գերիներին վերադարձնելու համար։

Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել

Թուրքմենբաշիում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Բայց խոսքի երկրորդ կեսում ինքն իրեն հակասում է՝ հիշեցնելով, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանին չի հաջողվել հասնել խաղաղության։ Այսինքն՝ ինքն է խոստովանում, որ փաստաթղթի ստորագրումը դեռ խաղաղություն չէ։ Էլ ուր մնաց՝ նախաստորագրումը։

Այդ դեպքում ինչո՞ւ ես ժողովրդի գլուխը հարդուկում, եթե ինքդ էլ գիտես, որ թղթի վրա գրվածը դեռ իրականություն չէ։
Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, մտել հայի տուն, կրակել մոր վրա, ահաբեկել երեխաներին։ Ու այսքանից հետո մեզ ասում են՝ խաղաղությունը կայացա՞ծ փաստ է։

Մի րոպե։ Եթե խաղաղությունն արդեն եկել է, բա ո՞վ էր սահմանը հատել, ո՞վ էր հայի տուն մտել, ո՞վ էր կրակում։ Թե՞ խաղաղությունն այնքան կայացած է, որ ադրբեջանցի զինվորն էլ է իրեն ազատ զգում։

Խաղաղությունը չափվում է ոչ թե նախաստորագրված փաստաթղթերով ու պաշտոնական ճառերով, այլ սահմանին տիրող իրավիճակով, մարդկանց անվտանգությամբ և սեփական տանը հանգիստ ապրելու հնարավորությամբ։

Ադրբեջանցի զինվորը մոր վրա կրակել, երեխաներին ահաբեկել է, դու ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել։

Իհարկե, կարելի է ամեն օր արդուկել ժողովրդի գլուխը խաղաղության թեզով։ Բայց մի խնդիր կա՝ իրականությունը չի արդուկվում։ Այն մեկ-մեկ դուրս է գալիս ճառերի տակից ու հիշեցնում, որ խաղաղության մասին հայտարարությունը դեռ խաղաղություն չէ։ Եվ պետք չէ խնամել մի բան, որը չկա։

Այնպես որ, քանի դեռ հայը սեփական տանը ապահով չէ, խաղաղությունը կարող է լինել քաղաքական թեզ, ցանկություն կամ խոստում, բայց ոչ՝ կայացած փաստ։

Մի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. Կարապետյան


Մի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. Կարապետյան