Փորձելու են զենքերով ժողովրդին մոլորեցնել. Էդմոն Մարուքյանի եւ Փաշոյանի փոդքասթը՝ Սարդարապատում

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Оվերչուկ․ ոչ ոք, այդ թվում ինքը՝ Երևանը, չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Երևանը նույնպես հայտարարում է նման մտադրության բացակայության մասին, նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Գիտեք, իրավիճակը մի տեսակ շատ տարօրինակ է, ոչ տրիվիալ, որովհետև ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարներն էլ հայտարարում են, որ չեն ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից», – ասել է նա «Վեստի»-ին։

Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանը մնա միավորման կազմում և «ծաղկի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես դա անում էր վերջին բոլոր տարիներին, քանի դեռ ԵԱՏՄ-ում էր»։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ որոշի ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցը, այդ ժամանակ հնարավոր կլինի «ինտելիգենտ բաժանման» ուղին։

Օվերչուկ․ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում

Երևանը պետք է որքան հնարավոր է արագ կողմնորոշվի Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հաշվի առնելով այն հայտարարություններն ու այն օրենսդրությունը, որոնք այսօր ընդունվել են Հայաստանում, մենք ճիշտ կհամարեինք, եթե Հայաստանը կողմնորոշվեր ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ կապված իր ընտրության հարցում»,- նշել է նա։

«Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պետք է կողմնորոշվել։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար»,- ավելացրել է Օվերչուկը։

Թևանյան․ Իրավապահների գործողությունների հետևանքով «7or.am» լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը

Հայաստանի Քննչական կոմիտեի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։

Նշենք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր գործչի բնակարանում։

Թևանյանը պարզաբանել է, որ մեծ լսարան ունեցող կայքը դադարեցրել է գործունեությունը։

«Կայքի գործունեությունն այս փուլում նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծ նշանակություն ուներ», -հավելացրել է նա։

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության փաստով   

Առաջարկվում է Հայաստանում ձևավորել 3 նոր խոշորացված համայնք

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնք նախատեսում են համայնքների միավորման նոր ծրագրեր:

Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կձևավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ.

Ստեփանավան (Լոռի). միավորվում են Ստեփանավանը, Գյուլագարակը և Լոռի բերդը՝ ընդհանուր 20 բնակավայրով:

Գորիս (Սյունիք). միավորվում են Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով:

Եղեգնաձոր (Վայոց ձոր). միավորվում են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով:

Ընդհանուր առմամբ, այս ծրագրով 9 համայնքների 80 բնակավայրեր կմիավորվեն՝ ձևավորելով 3 խոշորացված միավոր:

Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

ՌԴ Քննչական կոմիտեն խուզարկել է ՌԴ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտը՝ Արիստոտելի թարգմանությունների պատճառով

Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ՌԴ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտում և նրա աշխատակիցների բնակության վայրերում, T-invariant պարբերականին հայտնել են  իրազեկ աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ հարցաքննության է տարվել շուրջ տասը գիտնական, այդ թվում՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՌԴ ԳԱ 87-ամյա ակադեմիկոս Աբդուսալամ Հուսեյնովը։ Հարցաքննությունից հետո մեծ մասին բաց են թողել չբացակայելու մասին ստորագրությամբ։ Միաժամանակ, ինստիտուտի ավագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սվետլանա Մեսյացին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով (ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Մոսկվայի Տվերյան շրջանային դատարանը ՆԳՆ քննիչի միջնորդությամբ փիլիսոփային տնային կալանքի տակ է վերցրել, РБК-ին պատմել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Նրանց խոսքով՝ քննությունը կարծում է, որ «Արիստոտելի ժառանգությունը» գիտական նախագծի իրականացման ընթացքում, որը 2018–2024 թվականներին ֆինանսավորվել է բյուջետային միջոցների հաշվին, հաշվետու փաստաթղթերում կարող էին ներառված լինել աշխատանքների կատարման մասին ոչ հավաստի տեղեկություններ։ Նախագիծը ենթադրում էր Արիստոտելի ստեղծագործությունների ամբողջական ակադեմիական ժողովածուի պատրաստում ռուսերենով, այդ թվում՝ նախկինում չհրապարակված տրակտատների թարգմանություն, պատմափիլիսոփայական մեկնաբանությունների մշակում և անտիկ արիստոտելյան ավանդույթի ուսումնասիրություն։ Սակայն, ըստ քննության վարկածի, հայտարարված արդյունքների մի մասը փաստացի բացակայել է կամ գոյություն է ունեցել միայն սևագիր ու անավարտ նյութերի տեսքով։ Ստուգումը նաև բացահայտել է գիտական աշխատանքի ծավալների հնարավոր ուռճացում և հաշվետվության մեջ ավելի վաղ պատրաստված կամ արդեն հրապարակված ուսումնասիրություններից փոխառված տեքստերի ներառում։

РБК աղբյուրները խուզարկություններն ու Մեսյացի ձերբակալությունը կապել են ինստիտուտի նախկին ղեկավար Անատոլի Չեռնյաևի գործունեության հետ։ Նրանց խոսքով՝ նա դիմել էր իրավապահ մարմիններին՝ ինստիտուտին դրամաշնորհներ հատկացնելու վերաբերյալ հայտարարություններով։ Գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը Չեռնյաևին նշանակել էր ինստիտուտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար 2021 թվականի դեկտեմբերին, սակայն երկու շաբաթ անց որոշումը չեղարկվել էր աշխատակիցների բողոքի պատճառով։ Գիտնականն ակտիվորեն աջակցում էր Ուկրաինայի դեմ պատերազմին և ՌԴ ԳԱ փիլիսոփաների մեջ առաջինն էր այցելել օկուպացված շրջաններ՝ մասնակցելու «Փիլիսոփայությունը ճակատային գծում․ հիբրիդային պատերազմները և դրանց վերափոխումները XXI դարում» համաժողովին։

Ի պաշտպանություն Չեռնյաևի՝ ՌԴ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտի աշխատակիցների հետ վեճում, հանդես էին եկել փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը և «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը։ Վերջինս խոստացել էր դիմել գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և գիտության ու բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովին՝ խնդրելով ստուգել Չեռնյաևի ազատման օրինականությունը։

«Վերջին զանգ». Ժամը 16–ի դրությամբ պահպանվող տարածք է տեղափոխվել 129 մեքենա, որից 66–ի ղեկին անչափահաս է եղել

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 129 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։