Մոսկվան չի հասկանում, թե ինչու Փաշինյանը Երևանում չի «հավասարակշռել» Զելենսկու հայտարարությունները․ Պեսկով

Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը (խմբ.՝ Նիկոլ Փաշինյանը) չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել», – ասել է Պեսկովը։

Նրա կարծիքով՝ Երևանի նման գործողությունները «լրացուցիչ վերլուծության կարիք ունեն»։ «Դատելով նրանից, որ հարթակ է տրամադրվել հակառուսական հայտարարությունների համար, և դատելով նրանից, որ Հայաստանի ղեկավարության կողմից չեն եղել որևէ հավասարակշռող հայտարարություններ՝ այստեղ լրացուցիչ վերլուծության դաշտ է բացվում», – հայտարարել է Պեսկովը։

Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ․ Պեսկով

Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ: Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի։ Ահա թե որն է մեզ համար առաջնայինը»,- հայտարարել է նա՝ անդրադառնալով Երևանում Եվրոպական միության հետ գագաթնաժողովի անցկացմանը, որին մասնակցում էր նաև Կիևը։

«Հայաստան» դաշինքի անդամները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Մարտունիում են

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի և Զելենսկու ձեռքսեղմումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտելի ոչինչ չի տեսնում Երևանում Հայաստանի ղեկավարության և Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված քաղաքական գործիչների ձեռքսեղմումների մեջ, քանի որ ուկրաինական հակամարտությունը «Հայաստանի պատերազմը չէ»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տեսեք, միջազգային գագաթնաժողովների ժամանակ բոլորն էլ բարևում են միմյանց։ Դրանում դատապարտելի ոչինչ չկա։ Եվ սա Հայաստանի պատերազմը չէ»,- հայտարարել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ՀՀ ղեկավարության և ՌԴ հանդեպ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների ձեռքսեղմումների մասին հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք ներխուժած թշնամական անօդաչուների մասին

Քուվեյթի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Սաուդ Աբդել Ազիզ Ալ-Օթայբին հայտարարել է, որ զինված ուժերն այսօր լուսաբացին թշնամական մի քանի անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Քուվեյթի օդային տարածքում։ Այս մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ անօդաչուների հարցը կարգավորվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան ձևով։ «Զինված ուժերը հաստատում են հայրենիքի և քաղաքացիների ու բնակիչների անվտանգության ապահովման հարցում իրենց լիակատար պատրաստակամությունը», – նշել են երկրի պաշտպանության նախարարությունում։

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 4 վիրավորների մեջ կա երեխա․ բոլորը ընտանիքի անդամներ են

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբեն Ն.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Պերեվալներ» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։

Ավտոմեքենայում եղել են 6 հոգի, հիվանդանոց են տեղափոխվել 4-ը, և բոլորը ընտանիքի անդամներ են։

Առանց հարկ վճարելու չի լինի․ բոլորը պետք է վճարեն, բայց ամեն մեկն իր եկամուտից ելնելով. Անանյանը՝ «Միասնության թևերի» ծրագրի մասին

«Առանց հարկ վճարելու չի լինի․ բոլորը պետք է վճարեն, սակայն հարկային բեռը պետք է բաշխվի արդար սկզբունքով․ ցածր եկամուտ ունեցողը պետք է վճարի քիչ, բարձր եկամուտ ունեցողը՝ ավելի շատ»,- ասել է Դավիթ Անանյանը՝ Վանաձորում «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավի ժամանակ։

Նրա խոսքով՝ «Միասնության թևերի» ծրագրով նախատեսվում է վերացնել շրջանառության հարկը և ներդնել 5 տոկոս առևտրի հարկ՝ տնտեսվարողների համար առավել պարզ և կանխատեսելի պայմաններ ապահովելու նպատակով։